13:30 05.08.2022
Կրկնակի սառեցված միսը կարող է վարակ առաջացնել, վստահ է թերապևտ, գաստրոէնտերոլոգ Սերգեյ Լոպատինը։ Նա թվարկել է նաև այլ մթերքներ, որոնք արգելված են սառեցնելու համար:
Սառեցված հատապտուղների, մրգերի և բանջարեղենի օգուտների ու վնասների մասին կարծիքները հակասական են բժշկական հանրության մեջ, նշել է Լոպատինը: Մի կողմից, նույնիսկ ցածր ջերմաստիճանի դեպքում, մրգերը պահպանում են սննդարար նյութերի մեծ մասը: Բայց մյուս կողմից, սովորական սառցախցում սառեցնելը թույլ չի տա առավելագույնս խնայել վիտամիններն ու միկրոէլեմենտները, քանի որ դա հնարավոր է անել հատուկ սարքավորմամբ արագ սառեցման միջոցով: Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է, որ որոշ դեպքերում սառեցված մթերքը ոչ միայն կորցնում է իր սկզբնական հյուսվածքը, այլև կարող է վնասակար լինել առողջության համար։
Ինչը չի կարելի սառեցնել
Ջրի պարունակության բարձր տոկոսով բանջարեղենը՝ վարունգը, դդմիկը և կաղամբը, չպետք է սառեցվեն, քանի որ դրանք կկորցնեն իրենց տեսքը, համը և կվերածվեն կիսահեղուկ ցեխի, պարզաբանել է նա։ Գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տվել չսառեցնել հազարի տերևներն ու կանաչիները, քանի որ դրանք կկորցնեն իրենց սկզբնական թարմությունը, ինչպես նաև կարտոֆիլը, քանի որ ցածր ջերմաստիճանի ազդեցության տակ օսլան վերածվում է պարզ շաքարի։
Մթերքների ցանկում, որոնք հնարավոր չէ սառեցնել, Լոպատինը ներառել է նաև ձուն։ Նա բացատրել է, որ երբ կեղևի ջերմաստիճանը նվազում է, ճաքեր են առաջանում, որոնց միջով կարող են ներթափանցել պաթոգեն բակտերիաներ։ Այս մթերքը կարելի է սառեցնել միայն այն դեպքում, եթե ձվերը կոտրեք և լցնեք հերմետիկ տարայի մեջ՝ խառնելուց հետո։ Փափուկ պանիրները, բժիշկը վստահ է, նույնպես չի կարելի պահել սառնարանում՝ դրանք ոչ միայն կկորցնեն իրենց համը, այլև կառուցվածքը, և կարող է խոցելի դարձնել բակտերիաների նկատմամբ:
Լոպատինը կտրականապես արգելել է սառեցնել հալած միսը, թռչնամսը, ձուկը և ծովամթերքը։ Նա պարզաբանել է, որ նման մթերքները բարենպաստ միջավայր են բակտերիաների համար, որոնք հալվելիս կարող են «արթնանալ» և լուրջ վարակներ առաջացնել օրգանիզմում։ Բացի դրանից, ըստ նրա՝ այդ մանիպուլյացիաների պատճառով կխախտվի սպիտակուցի կառուցվածքը, ինչը մթերքը կդարձնի քիչ սննդարար։
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...
23:55 25.04.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներԱպրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […] ...
23:53 25.04.2025
Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ «Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։ Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը»,- հայտնել են հիմնադրամից։ ...
23:47 25.04.2025
Սամբոյի ԵԱ․ Հայաստանի երիտասարդների հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղըՀայաստանի երիտասարդների հավաքականը Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին: Այս մասին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Մեր տղաները հայրենիք կբերեն մեկ ոսկե, երկու՝ արծաթե, երեք՝ բրոնզե մեդալ. Մհեր Օհանյան 71կգ, Արշակ Բեկչյան 64կգ, Սեյրան Սարուխանյան 88կգ, Սամվել Ղազարյան 79կգ, Էրիկ Սաղաթելյան 98կգ, Արսեն Հայրապետյան +98կգ։ ...
23:38 25.04.2025
Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփը նաև նշել է, որ Եւկրաինան դեռ չի ստորագրել ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքի փաստաթղթերը: Նա հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի […] ...
23:29 25.04.2025
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաԱպրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի […] ...