09:52 27.02.2018
ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 12-ին կհրապարակի ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամարանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վճիռը:
Հիշեցնենք՝ նրանք բողոքարկում են Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որի համաձայն Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազարկման այն բանի համար, որ մի խումբ անձանց դրդել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Տվյալ դեպքում խոսքը 5 հազար եվրո թղթադրամների մասին է, որոնք, ըստ քրեական գործի նյութերի, եղել են օրինական շրջանառությունից հանված և հատուկ ներկով պատված:
Սանասար Գաբրիելյանը դաապարտվել է 3 տարվա ազատազրկման այն բանի համար, որ մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Արմեն Պողոսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման այն մեղադրանքով, որ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:
Երեք ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, պաշպանական կողմի գնահատականներով մեղադրանքը հիմնավորված չէ: Նրանք պահանջում են արդարացման վճիռ:
22:30 13.04.2025
Bild. Գերմանիայի հյուսիսում փոքր ինքնաթիռի է կործանվել. կան զոհերԳերմանիայի հյուսիսում գտնվող Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասի Զալցգիտեր քաղաքում փոքր ինքնաթիռի է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Ինքնաթիռը կործանվել է Salzgitter AG պողպատաձուլական ընկերության տարածքում։ Տեղական ժամանակով ժամը 9:45-ին: Բռնկվել է հրդեհ, տեղում աշխատում են հրշեջները։ Նախնական տեղեկությունների համաձայն, օդաչուն և երկրորդ օդաչուն զոհվել են։ Ինքնաթիռի կործանման պատճառները […] ...
22:17 13.04.2025
Պեսկովը Նավկայի տարեդարձի առթիվ սառույցի վրա պարել էՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կնոջ՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի ծննդյան օրվա առթիվ դուրս է եկել սառույցի վրա և պարել նրա հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Գեղասահքի օլիմպիական չեմպիոնը դարձել է 50 տարեկան։ Նա իր տարեդարձը նշել է «Ավելին, քան շոու» սառցե ծրագրով։ Հոբելյանական շոուի ժամանակ Պեսկովը դուրս է եկել սառույցի վրա, […] ...
22:05 13.04.2025
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում, Երևանի որոշ հասցեներում գազ չի լինի«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս, Արզական, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ և Աղվերան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի թիվ 19/1, 19/3 բազմաբնակարան շենքերի, հարակից […] ...
21:52 13.04.2025
Ապրիլի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Հակոբյանց փողոց, Առաքելյան փ. 66, 68, 70 շենքեր, Նոր Խարբերդ 2, 7-14, 23, 24, 24 փողոցների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 11 փողոց 35, 35ա, 37, 37Գ շենքեր և հարակից […] ...
21:39 13.04.2025
Մայր Տաճարում կատարվել է Դռնբացեքի արարողությունԱպրիլի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռնբացեքի արարողություն։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: ...
21:27 13.04.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներինԱնթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Մանրամասները՝ տեսանյութում: ...