Պետք է էմոցիաները մի կողմ դնենք, մնանք փաստարկների դաշտում. Տիգրան Ավինյանը՝ հանքերի շահագործման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Պետք է էմոցիաները մի կողմ դնենք, մնանք փաստարկների դաշտում. Տիգրան Ավինյանը՝ հանքերի շահագործման մասին

20:00 07.08.2018

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելիս ամենակարևորը արդարության հարցն է, այսինքն՝ պետք է դիտարկել, թե Կառավարության այս կամ այն որոշումը որքանով արդարացի կլինի տարբեր շահառուների համար՝ և՛ հասարակության ներկայացուցիչների, որ պայքարում են հանքերի դեմ, և՛ տնտեսվարողների: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց փոխվարչապետը:

«Բնականաբար, չենք կարող թույլ տալ՝ հանք շահագործվի, որն աղետաբեր հետևանքներ կունենա մեր ջրերի, առողջության, մեր սերունդների կենսամիջավայրի համար, այսինքն՝ սա հենց այն տրամաբանությունն է, որից մենք բխում ենք, բայց սա պետք է լինի շատ փաստարկված, մենք չենք կարող խոսել էմոցիաների դաշտում, պետք է ունենանք կոնկրետ փաստեր, որ այս իրողությունը տեղի է ունենալու: Կարող ենք իրավական դաշտը մի կողմ դնել և ռիսկի տեսանկյունից դիտարկել, բայց բանականության դաշտից պետք է դուրս չգանք»,- ասաց նա:

Ավինյանը նշեց, որ իրեն հետաքրքիր է փորձագետների կարծիքը, տեղեկացրեց, որ «Լիդիան»-ի մասով աշխատանքային խումբ են ձևավորել, որտեղ նաև միջազգային փորձագետների են ներառել, և ենթադրում է, որ արդեն մյուս շաբաթ այս խումբը կսկսի աշխատանքներն ու կտա իր եզրակացությունը:

«Մենք պետք է այս մասով էմոցիաները մի կողմ դնենք, մնանք փաստարկների դաշտում. եթե կլինի մի փոքր հավանականություն, որ կա վտանգ մեր ջրերին, որևէ բան չի կարող խանգարել, որ շահագործումը դադարեցվի, բայց գուցե կան նախապայմաններ, որ պետք է այդ ընկերությունն ապահովի ռիսկերից ազատվելու համար: Փորձագիտական մակարդակով դեռ որևէ հիմնավոր փաստարկ չեմ լսել: Այն փորձագետները, որոնք այս գործընթացի մեջ եղել են, ներկայացրել են իրենց կարծիքները, որոնք միանշանակ չեն. չկա այդ միանշանակ գնահատականը, անգամ այն փորձագետները, որոնց հրավիրել էին բնապահպանական ակտիվի ներկայացուցիչները, ասացին՝ որոշակի նախապայմանների ապահովման դեպքում հանքը կարող է շահագործվել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց պետք է հենց այդ համապարփակ գնահատականը:

Փոխվարչապետը նշեց, որ այս փուլում իրենք բոլոր մետաղական հանքերի հետ կապված որոշակի վերապահումներ ունեն, ապա շեշտեց՝ գաղտնիք չէ, որ մետաղական հանքերը մեր երկրում շահագործվել են բնապահպանական նորմերի խախտմամբ, եթե ոչ՝ կոպիտ խախտմամբ, ու քանի դեռ շահագործողների հարցը հիմնավոր կերպով չեն լուծել, նոր հանքերի շահագործումը նպատակահարմար չեն համարում:

«Հուսով եմ՝ հանքարդյունաբերողները հասկանում են, որ իրավիճակ է փոխվել, և հին ձևով շարունակվել չի կարող, իրենք որոշ հարցեր պիտի վերանայեն, մենք՝ օրենսդրությունը, քանի որ այդտեղ կան լրջագույն բացեր: Հայաստանի բնապահպանական ոլորտը պետք է ունենա իր տեղը, մենք չպետք է մոռանանք բնապահպանական ռիսկերի մասին»,- նշեց փոխվարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP