Գյումրիում հուղարկավորություններ են կատարվում անթույլատրելի տարածքներում՝ գերեզմանատների սահմաններից դուրս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Գյումրիում հուղարկավորություններ են կատարվում անթույլատրելի տարածքներում՝ գերեզմանատների սահմաններից դուրս

19:48 03.08.2022

Գյումրիում գործող 3 գերեզմանատներում նոր հողհատկացումների համար վաղուց տեղ չկա, բայց անթույլատրելի տարածքներում հուղարկավորությունների արգելք չի գործում, որի հետևանքն է գերեզմանատների  նախատեսված սահմաններից դուրս կատարվող թաղումները։ Խնդիրը  նոր չէ, բայց կարգավորումների համար հստակ մեխանիզմներ ու լծակներ չկան։ Պատասխանատու կառույցները սա բացատրում են ռեսուրսների պակասով, ինչի արդյունքում գերեզմանատներում ամենօրյա վերահսկողություն իրականացնելն անհնար է։ Այս մասին «Երկխոսության մեդիա» կենտրոնում հրավիրված քննարկմանն ասել է Գյումրիի «Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենը։

«Ես համաձայն եմ, որ կատարվում են բոլոր տեսակի ապօրինություններ, բայց ինչու է մեր բնակչության մեջ մտած, որ կարելի է մտնել գերեզմանատներ ու պղծել դրանք, կատարել թաղումներ այնտեղ, որտեղ արդեն հուղարկավորվածներ կան։ Խոսքը մեկ տարի առաջ կատարած հուղարկավորության մասին է, որտեղ  կառուցել են, նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչ, դա դուրս է բոլոր տեսակի նորմերից։ Էս պահին, երեկվա դրությամբ դադարեցված է այդ շինարարության ընթացքը։ Այստեղ խնդիր է առաջացել մայրուղով անցնող ճանապարհի վրա կառուցելու համար։ Մեր անձնակազմը շատ փոքր է, և խնդիրն այն է, որ այդ քիչ կազմով հնարավորություն չենք ունենա խստորեն  ու մանրակրկիտ վերահսկել, որովհետև 3 գերեզմանատունը միասին մոտ 80 հա է կազմում, մեզ համար դժվար է այդքան տարածքում վերահսկողություն իրականացնել։ Եթե մենք ուզում ենք ունենալ վերահսկվող տարածքներ, պետք է ներդրվեն մեծ գումարներ, վարչական ռեսուրս, բանվորական ուժ և սպասարկում»,- նշել է Գյումրիի «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Բաղրամյանը։

Հուղարկավորություն կատարելու համար ազատ հողատարածքների խնդրի լուծման  անթույլատրելի հատվածներում կատարվող հուղարկավորությունները բացառելու այլընտրանքային տարբերակը  դիակիզման մեթոդն է։ Սրանով է պատճառաբանվում դիակիզարաններ կառուցելու անհրաժեշտությունը։

«Մենք օրենք ունենք, որն ընդունվել է 2006 թվականի փետրվարի 27-ին դիակիզման վերաբերյալ, որը մինչև հիմա չի կիրառվում, վրահուղարկավորումների մասին օրենք կա, բայց շատ քիչ է կիրառվում, նույնը նաև վերահուղարկավորումների մասին կարող ենք ասել՝ օրենքով սահմանված է, բայց չի վերահսկվում ու շատ դեպքերում նաև գաղտնի է արվում։ Իսկ դիակիզարանների  մասով որևէ աշխատանք չի տարվում, ինչը մեր  եկեղեցին մերժեց»,- նշել է  «Սրաբազան հող» ՀԿ նախագահ Սուսաննա Էլբակյանը։

Քննարկմանը ներկա Շիրակի թեմի հոգևորական Տեր Նշան քահանա Պանֆյորովը շեշտել է, որ Հայ Առաքելական եկեղեցին, այո՛, դեմ է դիակիզմանը և չի հորդորում դիակիզում անել, քանի որ այն քրիստոնեական չէ։

«Երբ որ դիակիզումը կատարվում է, եթե երբևէ ներկա լինեք կհասկանաք, որ մի փոքր դժոխային կրակների է նման, և այնտեղ հանգստություն չկա։ Իսկ երբ որ գնում եք գերեզմանատուն, շրջում եք այնտեղ, ի զարմանս շատերի՝ հանգստություն եք ձեռք բերում, ինչը երբեք դիակիզման ժամանակ չեք զգա»,- ասում է Շիրակի թեմի հոգևորական Տեր Նշան քահանա Պանֆյորովը։

Գյումրիի երեք գերեզամանատներում  հուղարկավորությունների համար տեղ չկա, դրանք համարվում են փակ։ Նոր հողատարածք հատկացնելու գործընթացը դեռ շարունակվում է։ 4-րդ գերեզմանատունն է հիմնվում, որի համար քաղաքապետարանը մեկ տարի առաջ Շիրակ գերեզմանատան հարակից հատվածում ձեռք է բերել մոտ 9 հա հողատարածք, որը պատկանում է նախկին խոշորացված Մարմաշեն համայնքին։ Հողհատկացման գործընթացը մեկ տարի է՝ փաստաթղթային ձևակերպումների փուլում է ու դեռ հայտնի էլ չէ, թե երբ կավարտվի։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP