Մեկ տարի անց Գյումրիի քաղաքային երթուղի են դուրս եկել նոր միկրոավտոբուսները․ 64 միկրոավտոբուսից առայժմ սպասարկում է 13-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Մեկ տարի անց Գյումրիի քաղաքային երթուղի են դուրս եկել նոր միկրոավտոբուսները․ 64 միկրոավտոբուսից առայժմ սպասարկում է 13-ը

19:08 02.08.2022

Սուբվենցիոն ծրագրով մեկ տարի առաջ ձեռք բերված նոր միկրոավտոբուսները վերջապես այսօրվանից դուրս են եկել երթուղի։ «Գազել» մակնիշի նոր միկրոավտոբուսներն այսօր առավոտյան իրենց պտույտն են սկսել «Մուշ2» թաղամասից։ Ուղևորների համար անակնկալն առայժմ վերաբերում է 25 համարի երթուղուց օգտվողներին։

Միկրոավտոբուսներին փակցված են այն թաղամասերի ու փողոցների անունները, որտեղով անցնելու է նոր տրանսպորտը։ Դիմապակիներին 25 համարի կողքին նաև հինգ թիվն է նշված։

«Մենք ենք այդ 5 թիվը ավելացրել, քանի որ հետագայի համար մենք որոշել ենք, որ 25 համար ընդհանրապես չի լինի, լինելու է 5 համարի երթուղի»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի ԺՊ Գեորգի Ղազարյանը։

 

25 համարի երթուղին չի փոխվել, բայց  փոխվել է ժամանումների միջակայքը, միկրոավտոբուսները  սկզբնակետից երթուղի են դուրս գալիս յուրաքանչյուր վեց րոպեն մեկ։ Առայժմ 13 նոր միկրոավտոբուս է ուղևորատար տրանսպորտային գծում։

«Դեռ 13 երթուղային ենք դուրս բերել, մինչև օրվա վերջ կհետևենք ընթացքին, եթե անհրաժեշտություն լինի, նորից քանակը կավելացնենք։ Որոշել ենք, որ երթուղին  բնակչությանը սպասարկելու է մինչև երեկոյան ժամը 9 անց կես»,- նշում է Գեորգի Ղազարյանը։

Մեկ տարվա ձգձգումների պատճառը ոչ միայն նոր պարկի ստեղծումն էր, նաև համապատասխան կարգի վարորդներ չունենալը։ D կարգի վարորդական իրավունքի պարտադիր պահանջից բացի, առաջնային  են համարվել  նաև  վարորդների  փորձառությունն ու ստաժը։

Առաջին օրը ուղևորների համար նորությունը, որը նաև շատերին շփոթեցրեց, մուտքի մոտ տեղադրված մետաղադրամ  ընդունող սարքերն էին, ինչն էլ  հուշում էր, որ ուղեվարձը պետք է  վճարել նախապես՝ երթուղային բարձրանալիս։

Սարքերն ընդունում են միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Վարորդները, բոլոր ուղևորներին նախապես վճարելու զգուշացումից բացի, տեղեկացնում էին, որ անհրաժեշտության դեպքում իրենց մոտ ունեն մանրադրամ ու կարող են օգնել գումարը մանրելու հարցում։

Մետաղադրամ ընդունող սարքերն համարվելու են աշխատանքային օրվա ավարտին ուղևորահոսքը վերահսկող հիմնական միջոցը։ Հիմա գծատերեր չկան, բոլոր երթուղիների սպասարկման կազմակերպման պատասխանատուն քաղաքապետարանի ենթակայության «Գյումրի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունն է։

900 միլիոն դրամ արժողության 64 միկրոավտոբուսները մյուս երթուղիներ դուրս կգան փուլերով։ Հաջորդը նախատեսվում է 12 համարի երթուղին սպասարկել։ Իսկ թիվ 26 և 33 համարներն արդեն միավորվել են, ըստ այդմ՝ փոխվել է նաև երթուղին, այն երկարել է, որն առայժմ սպասարկում են 26 համարները։ Նոր միկրոավտոբուսների մուտքով Գյումրին կունենա 7 երթուղի՝ 9-ի փոխարեն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP