15:43 02.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն oգոստոսի 1-ին հանդիսատեսի դատին է հանձնել Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը:
Առաջնախաղին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ներկայացման ավարտից հետո նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին սպասված առաջնախաղի կապակցությամբ և նշել. «Թվում է՝ չկա ավելի գեղեցիկ արվեստ, քան բալետն է, իսկ հյուրընկալ հարկի ներքո այն ներդաշնակորեն համադրում է բոլոր արվեստները` ճարտարապետությունը, կերպարվեստը, երաժշտությունը, դրամատուրգիան, մարմնի արվեստը: Եվ այս առումով առաջին հերթին շնորհավորում եմ մեզ, սիրելի՛ հանդիսատես, որովհետև մեր հանրային կյանքում արձանագրվել է գեղեցիկի ևս մեկ իրողություն»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով թատրոնի նվագախմբին` մաեստրո Դուրգարյանի գլխավորությամբ, բալետի արտիստներին և մեծանուն վարպետ Օլեգ Վինոգրադովին:
Այնուհետև նախարարի տեղակալն ընթերցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Հայաստանում ծննդյան 85-ամյա հոբելյանը նշող ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բեմադրող-խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովին. «Հարգելի՛ Օլեգ Միխայիլի, թո՛ւյլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ: Ստեղծագործական ուղին, որով անցել եք Դուք, հատուկ է միայն բացառիկ արվեստագետին և իր գործի բացառիկ նվիրյալին: Բազմաթիվ անզուգական բալետային ներկայացումներ, բարձր ճաշակ և գեղագիտական չափանիշներ, ստեղծագործական անկաշկանդ ընթացք` սեփական փորձն աշխարհի տարբեր ծագերում փոխանցելու և աշխարհի փորձը յուրացնելու մեծ ազատություն: Ահա այսպիսին է Ձեր կերպարը համաշխարհային բալետի պատմության մեջ: Անչափ ուրախ ենք, որ Ձեր հոբելյանը նշում եք Հայաստանում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի պրեմիերայով: Վստահ ենք, որ համագործակցությունը լինելու է շարունակական` ի նպաստ բալետային արվեստի առաջընթացի»:
Վահրամ Դումանյանը նաև ամուր առողջություն, երիտասարդ ստեղծագործական կյանք է մաղթել մեծանուն վարպետին:
Օլեգ Վինոգրադովը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար:
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...
23:58 29.04.2025
Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունումԿաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...
23:57 29.04.2025
Հաջողության պատմություն՝ Նոր ԿյանքիցԱշխատելու համար հարազատ գյուղից Գյումրի տեղափոխվելու միտքը Քրիստինան փոխեց համավարակից հետո: Նա դիմեց Կառավարության աջակցության կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման 19-րդ ծրագրին ու Վարդաքարում հիմնեց սեփական ընտանեկան փոքրիկ բիզնեսը, իսկ ամիսներ առաջ տեղափոխվել է Նոր Կյանք ու գործին նոր տեմպ տվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 29.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Վրաստանի նախագահինԱպրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Հայոց Հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդները, ապավինած իրենց քրիստոնեական […] ...
23:53 29.04.2025
Երևանում անցկացվել է պարին նվիրված ֆլեշմոբՊարի միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Երևանում ֆլեշմոբն իրականացվել է 4 հարթակում՝ Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում և ԿԳՄՍ նախարարության մուտքին հարող տարածքում: Ֆլեշմոբը մեկնարկել է ավանդական քոչարու երաժշտությամբ․ քոչարին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական […] ...
23:49 29.04.2025
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 50-ամյա տղամարդու դինԱպրիլի 22-ին հաղորդվել էր 1975 թվականին ծնված Արման Մարտիրոսյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ստեփանավանի բաժնի և Փրկարար ծառայության Լոռու մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 25-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի հարակից անտառում հայտնաբերվել է Արման Մարտիրոսյանի դին՝ ծառից կախված վիճակում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...