Կուտակել կրեդիտներ՝ ստանալ հավաստագիր․ «Գյումրի» ԲԿ-ի 470 բուժաշխատողներ մասնակցում են պարտադիր հավաստագրման գործընթացին  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Կուտակել կրեդիտներ՝ ստանալ հավաստագիր․ «Գյումրի» ԲԿ-ի 470 բուժաշխատողներ մասնակցում են պարտադիր հավաստագրման գործընթացին 

20:00 01.08.2022

Հանրապետությունում բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթաց է իրականացվում։ Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների արդյունքում, որոնք բուժաշխատողները կուտակել են 5 տարիների ընթացքում, բուժաշխատողին կտրվի հավաստագիր։ Իսկ այդ միավորները 5 տարվա ընթացքում հաշվարկվում են մասնագիտական վերապատրաստումների, սեմինարների մասնակցության արդյունքներով։ «Գյումրի» ԲԿ-ի 470 բուժաշխատողներ մասնակցում են պարտադիր հավաստագրման գործընթացին, նրանցից 190-ը բժիշկներն են, 280-ը՝ միջին բուժանձնակազմը։

Մելսիդա Գալոյանը  վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույրն է: Կյանքի գրեթե կեսը առողջապահական համակարգում է անցել: Բուժաշխատողների պարտադիր վերապատրաստումը նոր բան չէ, ուղղակի փոխվել են ներկայացվող պահանջները: Կրեդիտ տերմինը փոքր-ինչ անսովոր է երկարամյա փորձով բուժաշխատողների համար: Նախկինում պարզապես վերապատրաստվում էին ու հավաստագիր ստանում: Հիմա այդ գործընթացը այլ պահանջներով է։

«Առաջ ավելի մատչելի էր․ մի անգամ 5 շաբաթով գնում էինք ու վերջ, հաջորդ 5 տարին էինք սպասում, իսկ հիմա ամբողջ 5 տարվա մեջ մենք նորից կրթվելու ենք»,- նշում է ավագ բուժքույրը։

Նոր պահանջներով հավաստագրումը շատերի համար ոչ միայն ժամանակատար է, նաև անսովոր, երբ դասընթացներն անցկացվում են առցանց հարթակում: Բայց պահանջները հստակ են՝ աշխատանքը չկորցնելու համար խիստ անհրաժեշտ է՝ որքան հնարավոր է շատ դասընթացի մասնակցել, դրանով կուտակել կրեդիտներ։

«Հիմա մեզ պետք է հավաքել 220 կրեդիտ, որի մեջ մտնում են տեսական գործնական կրեդիտներ, պետք է ունենալ ինքնակրթման կրեդիտներ նվազագույնը 5, և պետք է ունենալ հարակից մասնագիտություններից։ Ենթադրենք մեկը վիրաբույժ է, բայց կարող է գնալ, լսել դասախոսություններ կամ թեմաների մասնակցել այլ մասնագիտությամբ՝ ևս համարվում են կրեդիտներ»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Բժշկագիտության մեջ փոփոխություններն արագ են, ըստ այդմ՝ փոխվում են մասնագետներին ներկայացվող պահանջները: Բուժաշխատողները չեն թաքցնում, որ աշխատանքի ծանրաբեռնվածության հետ սա ևս լրացուցիչ լարվածություն է, բայց և ունի նաև դրական կողմեր:

«Մենք կարծես թե զարգանում ենք համահունչ բժշկությանը, որն ընդունված է աշխարհում, բայց կան շատ նոր մեթոդներ, որոնք նույնիսկ չեն կիրառվում որպես բուժման մեթոդ, և ցանկությունն այն է, որ գոնե տեսնենք՝ ինչի մասին է։ Օրինակի համար՝ ռոբոտի հետ կապված վիրաբուժությունը, որը չկա Հայաստանում, բայց հնարավորություն ունենանք գոնե առնչվելու»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանը։

Բուժաշխատողների պարտադիր կրեդիտավորումը 5 տարվա շրջափուլով է, այսինքն՝ բուժաշխատողն այդ կրեդիտները կուտակում է հինգ տարվա ընթացքում։ Սահմանված միավորները տարբեր են ավագ և միջին բուժաշխատողների համար։

«Մեզ տրված է 2016 թվականից հաշված մինչև 2023 թվականը հավաքած կրեդիտները և այդ ամենը, եթե եղավ 220, այսինքն՝ այն թիվը, ինչ պահանջվում է, բայց կարող է ավելին էլ լինել, ենթադրենք՝ շատ է մասնակցել կոնֆերանսների և այլն․․․ 2023 թվականից այն զրոյանում է, հաջորդը կլինի 2028-ին»,- նշում է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Բուժաշխատողները, որոնք չեն ունենա շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ, 2023 թվականի հունվարի 1-ից կզրկվեն աշխատանքից։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP