11:40 31.07.2022
Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Եգիպտոսի ընտրանու հետ: Հիշեցնենք, որ 2-րդ տուրում մեր տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով հաղթել էր Անդորրայի ընտրանուն:
2 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4 միավորով 45 առաջատարների խմբում է, իսկ լրացուցիչ գործակիցներով ընթանում է 29-րդ տեղում:
Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ տուրում կմրցի էստոնուհիների հետ: Հիշեցնենք, որ 2-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կրկին 4-0 հաշվով ջախջախել էր Նորվեգիայի թիմին:
Մեր շախմատիստուհիները 100 տոկոսանոց արդյունքով օլիմպիադայի 40 առաջատարներից մեկն են, իսկ լրացուցիչ գործակիցներով ընթանում են 3-րդ տեղում:
14:57 15.01.2025
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուցՀամացանցի «Facebook», «Telegram» և սոցիալական այլ հարթակներում տարածվում են «Գումարի փոխանակում ֆանտաստիկ արժեքով», «ՀՀ դրամը ՌԴ ռուբլիով բարձր փոխարժեքով փոխելու» և նմանօրինակ բովանդակությամբ հայտարարություններ, որոնց արձագանքելով՝ քաղաքացիները դառնում են հանցագործության զոհ: Վերոնշյալ առաջարկներից օգտվելու դեպքում տարբեր անձինք տարբեր առևտրային կենտրոններում քաղաքացիներից խաբեությամբ վերցնում են նրանց գումարներն ու հափշտակում: Հանցագործության զոհ չդառնալու համար Հայաստանի Հանրապետության դատախազությունը […] ...
14:53 15.01.2025
Ուզբեկստանում 3,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել3,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ուզբեկստանի հարավում գտնվող Կաշքադարյա շրջանի Դեխկանաբադ շրջանում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ սեյսմիկ կանխատեսումների մոնիտորինգի կենտրոնից։ «Երկրաշարժը գրանցվել է հունվարի 15-ին՝ ժամը 12:32-ին, էպիկենտրոնը գտնվել է Կաշկադարյա շրջանի Դեխկանաբադ շրջանում, ուժգնությունը՝ 3,9, խորությունը՝ 10 կմ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնին հարող Կամաշի թաղամասում […] ...
14:45 15.01.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր ԱթաբեկյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանին: Հայաստանի Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը: Նա ընդգծել է այդ միջոցառման ընթացքում հնչած ուղերձների և ներկայացված դատական համակարգի դերի առանձնահատուկ նշանակությունը մեր պետության համար։ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, […] ...
14:37 15.01.2025
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում D կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների: Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն: Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 […] ...
14:30 15.01.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարկային ոլորտը կանոնակարգող նախագծերըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց […] ...
14:24 15.01.2025
ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ ՕվերչուկԵրևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Թարմ վիճակագրություն է եկել 11 ամսվա վերաբերյալ․ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի […] ...