Հնդկաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+19.09 oC

Հնդկաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությանը

18:05 30.07.2022

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հանդես է եկել Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության օգտին։ Նա նշել է, որ  Իրանի անդամակցությունը կամրապնդի կազմակերպության դիրքերը համաշխարհային շուկայում։

« Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը  կնպաստի համաշխարհային շուկայում կազմակերպության ազգեցության ուժեղացմանը»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը Տաշքենդում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նստաշրջանի ժամանակ։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ  Իրանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը կապահովի ելք դեպի իրանական Չաբահար նավահանգիստ, ինչի շնորհիվ, ըստ նրա, կազմակերպության ազդեցությունը համաշխարհային շուկայում էականորեն կմեծանա։

Հնդկաստանը մասնակցում է Չաբահար նավահանգստի զարգացմանը և աջակցում է Հարավային և Կենտրոնական  Ասիայի երկրների միջև տարածաշրջանային կապերի ամրապնդման ծրագրին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

16:23 19.04.2025

Քո վճարած հարկը կյանք է փրկում. Անահիտ Ավանեսյան

Հարկ վճարողի օրվա առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Պետպատվերով բուժծառայությունների մատուցում և անընդհատ ընդլայնում, որակի բարելավում, մեծածավալ կապիտալ շինարարություն ու վերազինում, բուժօգնության հասանելիություն, դեղապահովման ծրագրեր, արդյունքում` փրկված կյանքեր. դուք` ձեր վճարած հարկերով մեզ պատվիրակում եք կյանքի կոչել առողջապահական ծրագրեր, որոնք տարեցտարի առավել շատ քաղաքացիների կյանքի որակի բարելավմանն են նպաստում: […] ...

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

16:12 19.04.2025

Վալոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են Փարաքարի համայնքապետարանից։ ...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

16:05 19.04.2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ՌԴ-ում էր: Սանկտ Պետերբուրգում մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նախ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ապա 58-րդ լիագումար նիստի աշխատանքներին, որոնց հաջորդել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը: Մասնակիցներին ելույթով դիմել է Ալեն Սիմոնյանը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

16:00 19.04.2025

44-ամյա տղամարդու մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. նա կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին Երևանի պարեկների և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ: Նրանք ապրիլի 14-ին մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տեղափոխել Նոր Հաճն քաղաքի 44-ամյա մի բնակչի։ 44-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նախաձեռնվել […] ...

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

15:53 19.04.2025

12 տարի անց. «Հայ սուպերսթար»-ը վերադառնում է

12 տարվա դադարից հետո դարձյալ եթերում կլինի «Հայսուպերսթար»-ը: «Շանթ»-ի հոբելյանական տարում լեգենդար այս նախագիծը հեռուստաընկերության անակնկալն է իր հեռուստադիտողների համար: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

15:41 19.04.2025

Ձեր վճարած հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր. Էկոնոմիկայի նախարարություն

Վճարված հարկերի շնորհիվ իրականացվել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագիր: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: «Հարգելի քաղաքացիներ, ձեր վճարած հարկերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 3 տասնյակի հասնող պետական աջակցության ծրագրեր։ Միայն վերջին 1 տարում այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 10․000 քաղաքացի։ Պետության օժանդակությամբ նրանք կարողացել են իրենց կատարած ներդրումների դիմաց […] ...

BACK_TO_TOP