18:43 30.07.2022
Գյումրիի ծայրամասային՝ Բուլվարային կոչվող թաղամասի Հեքիաթ-տան բնակիչը Անուշ Քիշմիշյանն է, որն իր գեղանկարչական արվեստով տունը վերածել է պատկերասրահ հիշեցնող մի վայրի: Անուշը գյումրեցի Վաշինգտոն Քիշմիշյանի դուստրն է, որը 88-ի երկրաշարժից հետո Գյումրիի Բուլվարային թաղամասում կառուցած իր տունը վերածել էր 70 երեխայի համար մանկապարտեզի և նվիրել քաղաքին: Այն շատ կարճ ժամանակ գործեց որպես մանկապարտեզ։ Նկարչուհի-ռեստավրատոր Անուշը մեծ ու ընդարձակ տանը ստեղծել է գեղանկարչության ու արվեստի բացառիկ միջավայր:
Անուշի հմուտ ձեռքերով, անսպառ երևակայության, գույների ու ճաշակի ինքնատիպ խաղերով դառնում են կտավներ ու հայտնվում նկարչուհու տան պատերին: Թանգարանի վերածած տունը Անուշի համար անվերջանալի էներգետիկ դաշտ է, ամեն օր նոր դետալ ու կտավ է ավելացնում։
Երևակայության ու անսպառ էներգիայի արդյունքը տան բոլոր սենյակներում է՝ ամեն մեկն իր գունային ու թեմատիկ միջավայրում: Գեղանկարչությունը զուգորդել է ձեռքի աշխատանքներով, նկարի ու կտորի համադրումով ստացել է պատկերներ, անգամ օգտագործել է անպետք մանր կտորները, դրանցից գորգեր է պատրաստել։
Այն, ինչ հնարավոր չէ պատկերացնել, Անուշը դրանք իրագործում է: Հայկական բուրդ մանրող սարքն էլ է ձեռք բերել, բայց ոչ թե ավանդական ներքնակ ու վերմակ է պատրաստում, այլ տաք հագուստներ:
Տանը հյուրեր ընդունում է, բայց ոչ նյութական ակնկալիքներով: Գույն ու արվեստի այս անկյունն ուզում է, որ մտնեն մարդիկ, որոնք գնահատում են մարդկային շնորհն ու տաղանդը։ Բուլվարային թաղամասի այս լուսավոր անկյունը գուցե դեռ չբացահայտված է, բայց նկատելի է հեռվից:
Իր թանգարանային տանն հյուրընկալում է բոլորին, բայց ոչ զբոսաշրջային այցի շրջանակում: Եվ վերջում խոստանում է՝ հաջորդ հանդիպմանը ինչ-որ նորույթով դարձյալ զարմացնել հյուրերին:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...