Շիրակի մարզում անտառածածկ տարածքները կազմում են ընդամենը 1,5%․ բնապահպաններն անդրադարձել են սակավ անտառաշերտի պահպանության խնդիրներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզում անտառածածկ տարածքները կազմում են ընդամենը 1,5%․ բնապահպաններն անդրադարձել են սակավ անտառաշերտի պահպանության խնդիրներին

17:14 30.07.2022

Շիրակի մարզում անտառապատ տարածքների սակավությունը, ջրային ռեսուրսների ոչ նպատակային կառավարումը, օդի աղտոտվածությունը, կանաչ գոտիների պակասն ու ոչ լիարժեք պահպանությունը հանգեցրել են բնապահպանական լուրջ խնդիրների:  Դրանք նվազեցնելու ուղղությամբ ինչ ծավալի աշխատանքներ են տարվում կամ ինչքանով են քայլերն արդյունավետ։ Ոլորտի պատասխանատուները այս խնդիրներին են անդրադարձել Գյումրիի «Երկխոսության Մեդիա Կենտրոն»-ում անցկացված քննարկմանը։ Ըստ ներկայացված տվյալների անտառապատ է մարզի տարածքի ընդամենը 1,5%-ը։

Շիրակի մարզում անտառային հողերը 4200 հա են, որից միայն 2300-ն է անտառապատ։ Հողերի մի մասը անտառավերականգնման համար արդեն նպաստավոր չէ, հեկտարներով տարածքներ էրոզիայի են ենթարկվել, և հիմա ծառերը թողնված են բնական վերաճի հույսին։ Ամեն տարի պետական միջոցներով Շիրակի մարզում անտառածածկույթն ավելանում է մոտ 10 հա-ով, բայց սա բնապահպանական առաջնային խնդրի լուծմանն ուղղված էական արդյունք չի ապահովում։

«Արթիկում իրականացվել է էրոզիայի դեմ պայքար անտառատնկման միջոցով, որի արդյունքում ունենք 82 հա կանաչ անտառ՝ ցանկապատով։ Այս տարի ևս մոտ 110 հա տարածքում են մեկնարկել անտառատնկման աշխատանքներ»,-  նշում է ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության եվ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետի պարտականությունները կատարող Տիգրան Անանիկյանը։

Գյումրիի անտառային հատվածներում ևս ծառատունկ եղել է, բայց քաղաքում կանաչ տարածքները 5 անգամ պակաս են սահմանված նորմերից։ Այս կայուն, բայց վատ ցուցանիշը պահպանվում է կանաչ տարածքների հաշվին տեղի ունեցող կառուցապատումների պատճառով, երբ ծառեր են կտրում, բայց նորերը չեն տնկվում։  Շիրակի մարզի բնապահպանության բաժնի պետն իր դիտարկումներում, ամեն դեպքում, ավելի լավատես էր, քան ներկա պատկերն է։

«Բնականաբար, քաղաքը զարգանում է և կան քաղաքաշինական նորմեր, որոնք ենթադրում են ծառերի հատում, բայց պարտադիր է, որ տարածքի սեփականատերն այլ վայրում ավելի շատ ծառեր տնկի ու կանաչ տարածք ավելացնի»,- նշել է նա։

Ըստ պատասխանատուի, կանաչ տարածքներն, այնուամենայնիվ Գյումրիում ավելացել են, նկատի ուներ քաղաքային աղբավայրի և Մուշ թաղամասի միջև ընկած տարածքում՝ մոտ 15 հեկտարի վրա, հիմնվող նոր անտառաշերտը։

Շիրակի մարզում առկա կենսառեսուրսների կառավարման նպատակով առայժմ մեկ հատուկ պահպանվող տարածք է գործում՝ Արփի լիճը, որն ունի ազգային պարկի կարգավիճակ։ Այժմ մարզում կարիք կա նոր պահպանվող տարածքների ստեղծման, բայց եղածն էլ լուրջ խնդիրներից զերծ չէ։ Կենսաբազմազանության ապահովման տեսանկյունից Արփի լճին սպառնացող վտանգը չկանոնակարգված ջրթողն է, որն առաջին հերթին ազդում է լճում ապրող ձկնատեսակների բազմացման վրա։

«Ինչպես գիտենք, ձկներն իրենց ձկնկիթը սկսում են հունիսի կեսերին ու դնում են հիմնականում ափամերձ հատվածներում, խոտերի մեջ։ Ոչ ճիշտ ժամանակին իրականացվող ջրթողը հանգեցնում է նրան, որ մանրաձուկը չի հասցնում դուրս գալ ձկնկիթից ու չորանում է արևի տակ։ Դրանով ունենում ենք ձկնապաշարի մեծ կորուստ» ,- նշում է  «Արփի լիճ» ազգային պարկի փոխտնօրեն Արտակ Ֆարզադյանը։

Իսկ Արփի լիճն հայտնի նաև իր եզակի ֆլորայով և թռչնատեսակներով։ Որպես կենսոլորտային եզակի պահպանավայր, Արփի լիճն ունի ճանապարհների բարեկարգման խնդիր։ Հողե ծածկույթով ճանապարհից բարձրացող փոշին խաթարում է բնության պահպանվող տարածքի օդային ավազանը և էկոհամակարգը։

Ամռան հանգստի սեզոնին, երբ ավելանում է հովեկների հոսքը, քանդված ճանապարհների փոշուն գումարվում են կենցաղային աղբի թափոնները։ Այստեղ արդեն մարդկային գործոնն է, որն ավելի վտանգավոր է բնապահպանական տեսանկյունից։

Քննարկման մասնակիցների կարծիքով շրջակա միջավայրի, ունեցած ռեսուրսների պահպանության ուղղված քայլերից մեկն է կանաչ տեխնոլոգիաների ներդրումը։ Շիրակի մարզում այն զարգացման միտումներ ունի, բայց դեռևս բնական ռեսուրսներն օգտագործվում են չնչին տոկոսով։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP