Գլխավոր հարկադիր կատարողը ՀԿԱԾ Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Գլխավոր հարկադիր կատարողը ՀԿԱԾ Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ

20:17 29.07.2022

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 18-29-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Ծառայության Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների պետերի, պետերի տեղակալների հետ։ Ներկա են եղել նաև բաժինների աշխատանքը համակարգող Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները։ Տեղեկացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված հիմնական միջոցառումների վերաբերյալ  առանձին հաշվետվությունները:

Բաժինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրենց բաժնի կողմից արված աշխատանքների արդյունքները, արձանագրված ցուցանիշները, բաժիններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները։

Խորհրդակցությունների ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ միտված Ծառայության բնականոն գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը։ Մասնավորապես ցուցումներ են տրվել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների որակի, ֆիզիկական անձանց օգտին կայացված դատական ակտերի փաստացի կատարման ցուցանիշների կտրուկ բարելավման, հայցի ապահովման կատարողական վարույթներով  անհապաղ կատարողական գործողությունների կատարման և արդյունքների մասին դատարանների իրազեկումն ապահովելու, դատական ակտերի փաստացի կատարմանն ուղղված գործողությունների ակտիվացման, վարույթով իրականացված կատարողական գործողությունների լրիվության ապահովման, առանց բավարար հիմքերի կատարողական վարույթն ավարտելու պրակտիկայի բացառման ուղղությամբ, այդ թվում՝ պարտապան ֆիզիկական անձի հետախուզում հայտարարելու հիմքով բոլոր այն իրավիճակներում, երբ վարույթը կարող է շարունակվել պարտապանի բացակայության պայմաններում։

Շեշտվել է Ծառայությանը հասցեագրված դիմում-բողոքներին պատշաճ ժամկետում պատասխանելու գործընթացի վերահսկումն ու կազմակերպումն ապահովելու առաջնահերթ պահանջը։

Հանդիպում-խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև հարկադիր կատարողների անհատական կատարողականի գնահատման   մեթոդաբանության կատարելագործման,  կիսամյակի ընթացքում տրված շրջաբերականների և հանձնարարականների հետ կապված հարցերը։ Առանձնահատուկ կարևորվել է ԱՆ վերահսկողական վարչության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները շտկելու, ինչպես նաև հարկադիր կատարողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման, կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների վերացման և օրենսդրության պահանջների խստագույնս պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքի ապահովումը։

Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել բաժինների աշխատանքի արդյունքում արձանագրված ցուցանիշները, որոնք կարող են առավել բարելավել հետևողական աշխատանքի և պատասխանատվության շնորհիվ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 28.04.2025

SHANTNEWS

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:52 28.04.2025

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

14:46 28.04.2025

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

Թեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

14:33 28.04.2025

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

14:27 28.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը

Բացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

14:20 28.04.2025

Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...

BACK_TO_TOP