16:13 07.08.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանգիստ է ընդունում այն հանգամանքը, որ իրենց կոալիցիոն գործընկերների՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի շարքերում ևս կան պատգամավորներ, որոնք միացել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց.
«Կարծում եմ՝ դա նրանց իրավունքն է, այստեղ կարևոր մի փաստ պետք է արձանագրել, որ ՀՔԾ-ն գործադիր մարմնից որևէ հրահանգ չի ստանում, գործում է անկախ, ինչպես և հրահանգ չի ստանում առաջին ատյանի դատարանը: Որոշ պատգամավորներ որոշել են, որ իրենք պետք է միջնորդեն, դա իրենց իրավունքն է»:
Հարցին՝ այնուամենայնիվ, իրենց կոալիցիոն գործընկերների այս պահվածքը վերլուծելու անհրաժեշտություն չի՞ տեսնում, նա պատասխանեց.
«Դե, ինչ-որ չափով այս գործողությունները վերլուծելու կարիք կա. վերլուծական այդ գործընթացը կբերի նաև որոշակի եզրահանգման՝ մեր գործընկերների հետ փոխհարաբերվելու առումով»:
ՀՅԴ հայտարարությանը, թե կատարվող քայլերն ընտրովի արդարադատության տպավորություն են թողնում, փոխվարչապետն արձագանքեց.
«Ես կարծում եմ՝ ով՝ ով, Դաշնակցությունը, որ հիմա կազմում է կառավարության մի մասը, պետք է հստակ իմանա՝ ինչ հարաբերություններ կան գործադիր և դատական իշխանությունների միջև, կա՞ ճնշում դատական իշխանության վրա, թե՞ ոչ. ինձ համար անհասկանալի է այս հայտարարության բովանդակությունը»:
Ավինյանն ասաց, որ ՀՅԴ այդ հայտարարությանը կհակադարձեր պարզ, հստակ մի փաստարկով, որ առաջին օրվանից ֆիքսել են, այն է՝ գործադիր իշխանությունը որևէ ճնշում չի գործադրելու դատական իշխանության վրա, որևէ մեկը դատավորին չի զանգում և ասում՝ ինչ անի նա, դա անընդունելի է և նոնսենս:
Ինքը՝ փոխվարչապետը, խուսափեց երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...