18:09 26.02.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով Սիրիայի Արևելյան Ղութա նահանգում հումանիտար դադար կսահմանվի: Դադարը կսկսի գործել փետրվարի 27-ից: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ կստեղծվի «հումանիտար միջանցք», որը խաղաղ բնակիչներին թույլ կտա հեռանալ: Դադարը կգործի ամեն օր՝ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 14:00-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին բանաձև էր ընդունել, ըստ որի՝ Սիրիայի տարածքում պետք է անհապաղ 30-օրյա հրադադարի ռեժիմ սահմանվեր: Սակայն այս որոշումից հետո ռմբակոծությունները չէին դադարել: Վերջին ռմբակոծությունների հետևանքով 9 մարդ էր զոհվել, 31-ը՝ վիրավորվել:
Մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունների տվյալներով՝ նախորդ շաբաթվա ընթացքում անդադար շարունակվող ռմբակոծությունների զոհերի թիվը գերազանցել է 540-ը, իսկ վիրավորների թիվը կազմում է շուրջ 2500: Հաղորդում կա նաև այն մասին, որ վիրավորներից մի քանիսի մոտ քլոր գազից թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել:
15:30 15.04.2025
Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ումՄիջազգային IDEA-ի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Սամ վան դեր Շտակը և ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն ապրիլի 15-ին հյուրընկալվել են ԿԸՀ վարչական շենքում: Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը: IDEA-ի ներկայացուցիչները հաղորդել են ԿԸՀ-ի հետ հնարավոր համագործակցության ցանկության մասին: ԿԸՀ անդամներն ի պատասխան հայտնել են համագործակցության շուրջ իրենց պատրաստակամության […] ...
15:17 15.04.2025
Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ ՆարիշկինՌուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար։ «Մենք (Ռուսաստանը և Բելառուսը) տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: […] ...
15:09 15.04.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ ՊեսկովՄոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...
14:51 15.04.2025
Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահԱզգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...
14:41 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...