20:49 28.07.2022
Գյումրիի կենտրոնական հրապարակի կանաչապատման նոր նախագիծը պատրաստ է, ներկայացվել է քաղաքապետարան։ Այն քաղաքի 4 հատվածներում նախատեսվող կանաչապատման պիլոտային ծրագրերից մեկն է, որն ունենալու է դիզայներական նոր լուծումներով կանաչ միջավայր, որը համապատասխանելու է քաղաքի զբոսաշրջային գրավչությանը։ Փորձնական ծրագիրը մի քանի բաղադրիչով է, այն նաև ներառում է կաթիլային ոռոգման ցանցի անցկացում կենտրոնական հրապարակի կանաչ տարածքների պահպանության համար։ Միայն հրապարակում նախատեսված է 20 տեսակի եզակի ծառերի ու թփերի աճեցում։ Կանաչ գոտիներից զուրկ կենտրոնական հրապարակի կանաչապատման աշխատանքները դիզայներներն ու դենդրոլոգները իրականացնելու են համատեղ։
Նոր դիզայնով ու կանաչապատ տեսքով կենտրոնական հրապարակ կառուցելու գաղափարի շուրջ քննարկումները մի քանի ամիս առաջ էի սկսվել։ Մասնագիտացված ընկերության հետ ուսումնասիրությունները, հողային մակերեսների չափագրումները թույլ տվեցին մոտավոր պատկերացում կազմել, թե ինչքանով է հնարավոր ոչ մեծ տարածք ունեցող հրապարակում ստանալ կանաչապատ նոր միջավայր։
Նախագծումներն արդեն ավարտված են, «Լանդշաֆտ» ընկերությունը ներկայացրել է կանաչապատման դիզայներական իր նախագիծը։ Փորձնական ծրագրի առաջին փուլով աշխատանքները քաղաքապետարանի շենքին հարող հողային տարածքներից են սկսելու, որտեղ նոր թփեր ու եզակի ծառատեսակներ են ավելանալու, որոնք ոչ թե նոր շիվերի տեսքով են լինելու, այլ արդեն աճած՝ հողով կտեղափոխվեն այս տարածք։
«Նախագծում ինչպես նկարված են բույսերը, հենց այդպես էլ բերվելու են, ոչ թե դրվելու է սակուրայի շիվ, որը պետք է ջրենք, խնամենք, սպասենք, թե երբ է ծառ դառնալու, այլ միանգամից մենք բերում ենք 2-2,5 մետր բարձրության ծառեր, սաղարթով հարուստ, որպեսզի ունենանք այն տեսքը, ինչն առաջարկվում է նախագծով»,- ասում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։
Նախագծով առաջարկված լուծումների մի մասն այս ընթաքցում կարվի, քանի դեռ եղանակը թույլ կտա, իսկ մշտադալար բույսերի որոշ տեսակներ հնարավոր է տնկել նաև աշնանը։
«Մենք այս դիզայնի 70 տոկոսը կունենանք մինչև սեպտեմբեր, բայց վերջնական գեղեցիկ պատկերը կունենանք հաջորդ տարի գարնանը»,- ասում է Գյումրիի քաղաքապետի տեղակալը։
Կանաչապատման դիզայներական այլ լուծում է առաջարկվում քաղաքապետարանի մուտքի աստիճաններին կից հողե թեքահարթակներում։ Այստեղ գրեթե միշտ դատարկ տարածություն է կամ մոլախոտեր են աճած։
Կանադական թխկի, ճապոնական սակուրա, գնդաձև ակացիա, բրգաձև թույա, բարբարիս, գաճաճ սոճի և այլ դեկորատիվ ծառատեսակներ կհայտնվեն կենտրոնական հրապարակում, որոնք կզբաղեցնեն ոչ միայն հողային մակերեսը։ Առանց քանդելու կամ վնասելու, կանաչ դիզայն է ունենալու նաև քարե գորգը։
«Գորգի հատվածը, բնականաբար չի վնասվելու, նախատեսված է ծաղկամաններով, մենք անշարժ ծաղկամաններ էինք նախատեսել , դիզայներները լուծում էին տվել , որոնք նաև նստարաններ էին ունենալու, բայց քանի որ բուսատեսակների արմատները չեն իջնելու հողի մեջ , ձմեռը սառելու խնդիր կար, դրա համար հիմա մենք հակված ենք դնել ծառեր, որոնք ձմեռվա ընթացքում տարվելու են այլ վայր, որպեսզի էդ ծառները չփչանան, քանի որ մեծ մասը դեկորատիվ ծառեր են ու սառելու խնդիր ունեն»,- նշում է Դավիթ Առուշանյանը։
Պիլոտային ծրագրի համար քաղաքային բյուջեից գումար չի ծախսվելու։ Նախագիծն արվել և կանաչապատման ծրագիրը իրականացվում է մասնավոր ներդրումների հաշվին։ Նոր ստեղծվող կանաչ տարածքների պահպանությունն ու խնամքը լիարժեք կապահովվի, եթե հնարավոր լինի ապահովել նախագծային, թերևս, ամենածախսատար բաղադրիչը՝ ոռոգման կաթիլային համակարգի անցկացումը, որը լինելու է ավտոմատացված։ Նախագիծը կա , բայց մեկնարկի համար գումարները չկան։
Առանց կաթիլային ոռոգման համակարգի կանաչ տարածքների պահպանությունն ու խնամքը հանձնվելու է Գյումրիի կոմունալ ծառայությանը։ Ընդհանուր առմամբ, քաղաքում ոռոգման ցանցի բացակայությունը կանաչ տարածքների պահպանության հարցում խնդիրներ է ստեղծում։ Իսկ Գյումրիում կանաչ գոտիները գրեթե 5 անգամ պակաս են սահմանված նորմերից։ Այս վատ ցուցանիշը 30 տարիների ընթացքում փոփոխության գրեթե չի ենթարկվում։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...