17:11 26.02.2018
Փետրվարի 24-ին, Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի, նախորդ օրը, երեկոյան ժամը 20:40-ին իր վրա հարձակում է տեղի ունեցել բնակության վայրում։
«Երբ ես մոտենում էի Ա․Տիգրանյան 3 շենքի 1-ին շքամուտքին, ինձ արագ քայլերով մոտեցավ մի երիտասարդ տղամարդ, գլխարկը աչքերին քաշած, կարճ, մուգ գույնի բաճկոնով, և ձեռքի մեկ շարժումով հարվածելով ինձ՝ անմիջապես հեռացավ։ Ես, նրա հեռանալուց անմիջապես հետո, մտնելով շքամուտք, որտեղ լուսավորություն կար, նկատեցի, որ նրա հարվածի ուղղությամբ, այսինքն՝ թևիցս մինչև կուրծք ընկած հատվածում բաճկոնս կտրտված էր, որը կարող էր առաջանալ միայն սուր կտրող գործիքի միջոցով», – գրված է հաղորդագրության մեջ:
Հասմիկ Սիմոնյանը նաև նշել էր, որ սա արդեն իր դեմ կատարած երրորդ մահափորձն է: Առաջինը տեղի է ունեցել 2017թ.-ի սեպտեմբերի 9-ին, Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ, երբ ոստիկանության բազմաթիվ ծառայողների աչքի առջև հանցագործը 7 սանտիմետր երկարություն ունեցող բիզ էր խրել Շենգավիթի դատարանի բակում կայանված իր մեքենայի անիվի մեջ։
Երկրորդ մահափորձը տեղի է ունեցել 2017թվականի դեկտեմբերի 12-ին կրկին Շենգավիթի դատարանի բակում։
Հասմիկ Սարգսյանը այս դեպքը կապում է միայն ու միայն Սասնա Ծռերին ցուցաբերած իր աջակցության հետ։ Նա գրեթե ամեն շաբաթ հանձնուք է տանում «Սասնա ծռեր»-ի անդամներին:
«Սա վախի մթնոլորտ ստեղծելու համար է արվում: Սրանով հանցագործ ռեժիմը մեկ անգամ ևս ցույց է տալիս իր հանցագործ և ճղճիմ էությունը, սակայն վստահեցնում եմ, որ դա ինձ երբեք չի կաշկանդելու», – նշում է Հասմիկ Սարգսյանը։
Հաղորդագության վերջում Հասմիկ Սարգսյանը հորդորում է իր հայտարարությունն ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին։
Հասմիկ Սարգսյանը վստահ է, որ այս դեպքը շարունակություն է ունենալու:
00:00 12.04.2025
Լարսը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ...
23:59 11.04.2025
ՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալՀՀ նախագահի հրամանագիրը Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Մոնիկա ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրա-պետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ ...
23:57 11.04.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 11.04.2025
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը բարելավել է իր միջազգային վարկանիշըԿանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը լրացրեց կանանց միջազգային վարպետի իր երկրորդ նորման Հունաստանի Հռոդոս կղզում անցկացված շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Աննան, բոլոր խաղերում խաղալով իրենից բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների դեմ, 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 78.2 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։ ...
23:51 11.04.2025
ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ փորձագիտական առաքելության պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են մարդու հիմնարար իրավունքներին առնչվող հարցերԱպրիլի 11-ին ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի, միջազգային պայմանագրերի և իրավունքի, հյուպատոսական վարչությունների և ՀՀ ներքին գործերի նախարարության […] ...
23:48 11.04.2025
Զավթված հողատարածքները վերադարձվում են հանրությանըԵրևանի Աջափնյակ վարչական շրջանի մի քանի հասցեներում զավթված հողատարածքները վերադարձվում են քաղաքին: Բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցվելու են զրուցարաններ, խաղահրապարակներ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Մանրամասները՝ տեսանյութում: ...