Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող թեկնածու քաղաքների անունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ը հյուրընկալող թեկնածու քաղաքների անունները

14:44 26.07.2022

Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի այն քաղաքները, որոնք հավակնում են հյուրընկալել «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը: Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։

Մրցույթն ընդունելու պատրաստակամություն են հայտնել 16 քաղաքներ։ Դրանց թվում են Աբերդինը, Բելֆաստը, Բրայթոնը, Բիրմինգհեմը, Բրիստոլը, Քարդիֆը, Էդինբուրգը, Գլազգոն, Մանչեստրը, Լիդսը, Լիվերպուլը, Լոնդոնը, Նյուքասլը, Նոթինգհեմը, Շեֆիլդը և Վուլվերհեմփթոնը։

Եվրատեսիլը Մեծ Բրիտանիայում կայացել է ութ անգամ։ Դրանցից չորս անգամ մրցույթը հյուրընկալվել է Լոնդոնում։ Միջոցառումն անցկացվել է նաև Էդինբուրգում, Բրայթոնում, Հարոգեյթում և Բիրմինգհեմում։

Թեկնածու քաղաքները պետք է համապատասխանեն որոշակի պահանջների: Այսպիսով, անցյալ տարի հիմնական պայմանը եղել է այնպիսի տարածքի ապահովումը, որը կարող է տեղավորել առնվազն 10 հազար հանդիսատես և գտնվում է օդանավակայանի և հյուրանոցի մոտ հյուրերի համար։

Թե կոնկրետ որտեղ կկայանա մրցույթը, կորոշվի առաջիկա ամիսներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինան անվտանգության նկատառումներից ելնելով չի ընդունելու հաջորդ միջոցառումը, այլ ինքնաբերաբար կմտնի մրցույթի մեծ եզրափակիչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

08:30 27.11.2024

Հաղթանակների համար ժամանակ է հարկավոր․ Ամորիմ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Իպսվիչ Թաունի» հետ ոչ-ոքին. «Գիտեմ` երկրպագուները հիասթափված են, բայց այժմ շատ բան ենք փոխում։ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ երկար է տառապելու։ Պետք է փորձենք հաղթանակներ տանել, բայց դրա համար ժամանակ է հարկավոր։ Այս խաղում կարող էինք նույնիսկ պարտվել, եթե չլիներ Անդրե Օնանայի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:25 27.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

08:20 27.11.2024

Սպիտակի ոլորաններում կատարվում են մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ

Սպասարկող կազմակերպությունը Սպիտակի ոլորաններում կատարում է մաքրման եւ աղ-ավազի խառնուրդով երթեւեկելի հատվածի մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

08:15 27.11.2024

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել. Al Nahar

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 04:00-ին՝ ԱՄՆ-Ֆրանսիական նախաձեռնության համաձայն։ Ինչպես հաղորդում է Al Nahar թերթը, փաստաթուղթը նախատեսում է լիբանանյան բանակի ստորաբաժանումների աստիճանական տեղակայում հարավային սահմանի երկայնքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աջակցությամբ։ Իսրայելն, իր հերթին, աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Հարավային Լիբանանից։ Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին գոհունակություն է […] ...

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

08:05 27.11.2024

«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»․ «Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին: Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ […] ...

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

08:00 27.11.2024

ՀՀ մի շարք տարածաշրջաններում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։ Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց […] ...

BACK_TO_TOP