17:26 26.02.2018
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողներին հայտնել է՝ չի բացառվում, որ Թեղուտի գործով դատարան կարող են դիմել:
«Այո՛, մենք պատրաստվում ենք և, ամենայն հավանականությամբ, կսկսենք դատական գործընթաց: Հաշվի առնելով կոռուպցիայի այն ծավալը, որ այստեղ կա, կարծում եմ՝ դատական գործընթացը կզուգորդվի նաև քրեական հետապնդման գործընթացներով: Իրականում պատրաստվում ենք իրականացնել նաև, այսպես կոչված, case study: Թեղուտը իդեալական օրինակ է: Հաճախ, երբ խոսում ես միջազգային, պետական մարմինների հետ, իրենք օրինակ են բերում սովետական շրջանից Քաջարանը կամ այլ անուններ են տալիս: Ամեն ինչը Սովետի վրա են գցում, նորանկախ Հայաստանի պայմաններում կարծես թե այդ ամենը գոյություն չունի: Իսկ Թեղուտը նոր հանք է, սկսել է շահագործումը 2014-2015 թվականներից, այսինքն՝ լրիվ նոր իրավիճակ է և արտակարգ գործ է սա, որպեսզի զրոյից իրականացված նախագիծը մանրակրկիտ ուսումնասիրվի՝ իրավական, տնտեսական, բնապահպանական և այլ հարցերով և դիագնոստիկա իրականացվի ամբողջ հանքարդյունաբերության մասով, թե ինչ խնդիրներ կան»,- ասել է Գրիգորյանը:
Իսկ ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի խոսքով՝ Թեղուտի հանքի շահագործումը նաև մեծ վնաս է հասցրել հարակից գետերին:
««Թեղուտ» ՓԲԸ-ն չի ունեցել Դեբեդ հոսքաջրեր բաց թողնելու թույլտվություն: Դա կոնկրետ խախտում է և քրեական հանցագործություն է ենթադրում: Եթե դու նույնիսկ գետ բաց ես թողնում որոշակի հոսքաջրեր, դրանք ունեն սահմանային թույլատրելի արժեքներ, դրանից ավելի չպետք է լինեն, ու այդ գետերի որակը չպետք է ավելի վատը դառնա, քան մինչ այդ եղել է: Մենք՝ գիտական և ոչ գիտական կառույցներս, ունենք ապացույցներ, որ Շնող և Դեբեդ գետերի ջրի որակը վատացել է և դարձել 5-րդ կարգի ամենավատ որակի ջուր: Այդ հանքավայրը չպետք է շահագործվի, մնացածը շանտաժի մեթոդներ են՝ աշխատատեղեր, սոցիալական բաներ և այլն: Շանտաժ է, որ իրականացվի Հայաստանի ընդերքի շարունակական թալանը: Ոչ մի մետաղական հանքավայր Հայաստանում չպետք շահագործվի: Դա է մեր միանշանակ կարծիքը և պահանջը»,- հավելել է Գալստյանը:
11:20 11.04.2025
Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հետ: « Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, Բիլբաոյի «Աթլետիկն» էլ հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0: Իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 2-0 հաշվով հաղթել է Հռոմի «Լացիոյին»: Պատասխան խաղերը […] ...
11:12 11.04.2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […] ...
11:04 11.04.2025
Իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրըՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզի Աչաջուր համայնք, որտեղ ՊՀԾ-ի հետ համատեղ ֆերմերների ներգրավմամբ նաև Տավուշի մարզպետարանի համակարգմամբ ստեղծվում […] ...
10:55 11.04.2025
Մբապեն իմ լավ ընկերն է, մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին առաջատար Ռոնալդինյոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին, գրում է L’Équipe-ը: «Մբապեն իմ լավ ընկերն է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Իսպանիա: Փարիզից հետո մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում, բացառությամբ ակումբներից: Հիմա նա պատմական ակումբում է, որը պետք է նրան օգնի զարգանալ և մեծ […] ...
10:43 11.04.2025
Ջրանջատում Դիլիջան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ անբարենպաստ եղանակի հետևանքով խնդիրներ են առաջացել Դիլիջանի ջրի մաքրման կայաններում, ինչով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 20.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...