Գազաբալոնների ճնշափորձարկում չանցած մեքենաների լիցքավորումը օգոստոսի 1-ից կարգելվի․ վարորդներին պարեկային ծառայությունը դրա համար չի տուգանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Գազաբալոնների ճնշափորձարկում չանցած մեքենաների լիցքավորումը օգոստոսի 1-ից կարգելվի․ վարորդներին պարեկային ծառայությունը դրա համար չի տուգանի

18:08 25.07.2022

Օգոստոսի 1-ից գազաբալոնային համակարգերով շահագործվող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, առանց գազաբալոնների վկայագրման գազալցակայաններում լիցքավորելու թույլտվություն չեն ունենա։ Օրենքն ուժի մեջ է փետրվարից, բայց գազաբալոնների ստուգաչափման և վկայագրման, ինչպես նաև գազաբալոնային համակարգեր տեղադրող կազմակերպությունների լիցենզավորման համար տրվել էր վեց ամիս ժամկետ, նախատեսելով, որ մոտ 450 հազար ավտոմեքենաները կհասցնեն գործընթացն ավարտել, բայց Հայաստանում գործող  լիցենզավորված 23 կազմակերպություններում դարձյալ  հերթեր են:

Շիրակի մարզում լիցենզավորման 3 կազմակերպություն է գործում, ժամկետի ավարտին մեկ շաբաթ է մնացել, և Շիրակի մարզի ճնշափորձաքննող լաբորատորիաներ են հասնում անգամ հարևան մարզերից:

«16-ժամյա գրաֆիկի ենք անցել արդեն, ցանկանում ենք երկու հերթափոխով աշխատել։ Քանի որ սարքավորումները չէին համապատասխանում  ամբողջական երկու հերթափոխով աշխատելու պահանջներին, հիմա այդ հարցը կարգավորել ենք, փորձում ենք որքան հնարավոր է սպասարկել վարորդներին, որ էս կուտակումները վերջանան»,- նշում է գազաբալոններ ճնշափորձարկող ընկերության բիզնեսի զարգացման պատասխանատու Արտակ Գևորգյանը։

Գազաբալոններ ճնշափորձարկող և վկայագրող ընկերությունները ստիպված անցել են հերթագրումների, օրենքի պարտադիր կիրառման ժամկետի մոտենալուն զուգահեռ՝ օրական մեքենաների թիվն է ավելանում, բայց շատ մեքենաների հերթը կհասնի օրենքի կիրառումից հետո միայն։

«Էս պահի դրությամբ, երևի օրական մի 100 հոգու գրանցում ենք կատարում։ Դժգոհություններ կան, որ մինչև օգոստոսի մեկը չեն կարողանում գրանցվել ու սպասարկվել, շատերի հերթը դրանից հետո է հասնելու»,- ասում է ճնշափորձարկող ընկերության աշխատակից Արփինե Մեսելյանը։

Մեկ  ավտոմեքենայի գազաբալոնի ճնշափորձարկումը տևում է մոտ մեկ ժամ։ Փորձաքննությունների ընթացքում գազաբալոնները  ստուգաչափվում են, լվացվում հատուկ սարքերի ու խցիկների  միջոցով, ստուգվում են պատերի հաստությունն ու հնարավոր ճաքերի առկայությունը: Որոշ դեպքերում մասնագետները պարզում են, որ գազաբալոնների 10 տոկոսը շահագործման համար այլևս պիտանի չէ և ենթակա է կա՛մ փոխարինման, կա՛մ խոտանման:

Փորձաքննություն անցած բոլոր ավտոմեքենաների տվյալները մուտքագրվում են միասնական էլեկտրոնային շտեմարան, որի վերջնական տարբերակը դեռ մշակված չէր: Մասնագետները մինչև օգոստոսի մեկը պարտադիր էլեկտրոնային բազա են մուտքագրելու անցած վեց ամիսների ընթացքում փորձաքննություն անցած բոլոր տրանսպորտային միջոցների տվյալները:

Էլեկտրոնային շտեմարանի տվյալները հասանելի են համարվելու բոլոր գազալցակայաններում։ Լիցքավորելուց առաջ լցակայանի աշխատակիցը պարտավոր է համակարգում ստուգել ավտոմեքենայի տվյալները, դրանց բացակայության դեպքում  լիցքավորումն արգելվում է, հակառակ դեպքում գազալցակայանները կտուգանվեն։ Գործընթացը պարզաբանում է տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պատասխանատուն։

«Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացնելու, նույնականացումից հետո դրական եզրակացություն չստանալու դեպքում գազաբալոնների լիցքավորումն առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի  երկու հարյուրապատիկի չափով, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում տուգանքը  կրկնապատկվում է։ Արդեն դիմել ենք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որ գազալցակայաններում էլեկտրոնային համակարգերում տեղադրվեն այնպիսի սարքեր, որ մենք էդ ամբողջ ձայնագրությունները կարողանանք վերահսկելի դարձնել»,- պարզաբանում է ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը։

Գազալցակայանների վերահսկողական գործառույթը վերապահված է քաղաքաշինության և հրդեհային տեսչական մարմնի տեսուչներին: Տուգանք է նախատեսված նաև այն վկայագրող ընկերությունների նկատմամբ, որոնք առանց ճնշափորձարկման վկայագիր կտրամադրեն վարորդներին, կամ ոչ հավաստի ու սխալ տեղեկատվություն կմուտքագրեն էլեկտրոնային շտեմարան: Տեսչական մարմինը գործընթացը վերահսկելու է գազալցակայաններում տեղադրվող հատուկ սարքավորումներով:

Վերահսկող մարմնի պատասխանատուն հայտնում է նաև, որ օրենքի կիրառման երկարաձգում չի լինելու, օգոստոսի մեկից գազաբալոնային համակարգով շահագործվող բոլոր ավտոմեքենաները կլիցքավորվեն միայն համապատասխան փորձաքննություն անցած լինելու փաստաթուղթ ունենալու և շտեմարանում տվյալները նույնականացնելուց հետո: Եվ վարորդներին հետաքրքրող մեկ հարցի մասին ևս․ օգոստոսի մեկից փորձաքննություն չանցած տրանսպորտային միջոցների վարորդներին պարեկային ծառայությունը չի տուգանելու: Այս մասին հայտնում են Հայաստանի ոստիկանությունից։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP