Սթիվ Մաք-Քարին և անալոգային լուսանկարչության դարաշրջանի ավարտը (մաս առաջին) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Սթիվ Մաք-Քարին և անալոգային լուսանկարչության դարաշրջանի ավարտը (մաս առաջին)

19:30 26.02.2018

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարաշրջանում, երբ երեխան անգամ  կարող է հեռախոսով կամ թվային ֆոտոխցիկով անթիվ-անհամար լուսանկարներ անել ու անմիջապես հրապարակել, ժապավենային կամ, այսպես կոչված, անալոգային լուսանկարչության մասին խոսել-գրելը գուցե ժամանակավրեպ թվա (հատկապես այն սերնդին, որը երբեք չի լսել մեխանիկական ֆոտոխցիկի փակաղակի չխկոցը կամ չի շոշափել ֆոտոժապավենի փայլուն, հարթ մակերեսը)։

Մեր օրերում դժվար է հավատալ, որ ընդամենը մի քանի տարի առաջ ամեն մի, թեկուզ ամենաանորակ լուսանկարը ստանալու համար ժամանակ, միջոցներ, գիտելիքներ ու հմտություններ էին անհրաժեշտ։ 

Արդեն մի քանի ամիս է, սակայն,  լուսանկարչական հանրության մոտ համառորեն լուրեր են պտտվում անալոգային լուսանկարչության վերադարձի մասին։ Սա չլսված նախադեպ է, երբ որևէ բնագավառում տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում մոռացության մատնված հինը հայտ է ներկայացնում իր վերադարձի մասին։ Այդ երևույթի լրջության աստիճանը հասկանալու համար բավական է ծանոթանալ շուրջ մեկ տարի առաջ լրահոսում հայտնված մի տեղեկության հետ․ 2017 թ․ հունվարին Կոդակ ընկերությունը հայտարարեց, որ վերականգնում է Ektachrome լուսանկարչական ժապավենի արտադրությունը, որի հոսքագիծը կանգնեցվել էր 2012 թվականին։ Ավելին, այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց Կոդակը խոսեց նաև մեկ այլ լեգենդար ժապավենի՝ Kodachrome-ի արտադրությունը վերսկսելու մտադրության մասին։ Բոլոր ժամանակների ամենահայտնի այդ ժապավենի արտադրությունը դադարեցվել էր 2009 թվականին։ Շուրջ տասնամյա վաղեմության այդ իրադարձության հետ կապված մի պատմություն եմ ուզում ներկայացնել։

Կոդակ ընկերությունը Kodachrome ժապավենի արտադրությունն սկսել էր 1935 թվականից։ Այդ տարիներին այն մասսայական վաճառքի հանված առաջին գունավոր ֆոտոժապավենն էր։ Kodachrome-ը շատ արագ դարձավ լուսանկարիչների սիրելին ամբողջ աշխարհում,  որովհետև հրաշալի գունային գամմա ուներ և չէր գունաթափվում ժամանակի ընթացքում։ Երբ 2009 թվականին Կոդակը հայտարարեց, որ դադարեցնում է Kodachrome-ի արտադրությունը, շատ լուսանկարիչներ անակնկալի եկան, թեև արդեն պարզ էր, որ ապագան թվային լուսանկարչությանն էր։ Լեգենդար լուսանկարիչ Սթիվ Մաք-Քարին որոշում է խորհրդանշական կերպով փակել իր բազմամյա գործունեության այդ էջը։ Բանն այն է, որ նշանավոր լուսանկարիչը հենց այդ ժապավենով էր ստեղծել իր գրեթե բոլոր հանրահայտ լուսանկարները և չէր կարող այդ իրադարձությունն անտեսել։ Նա դիմում է Կոդակի ղեկավարությանը խնդրանքով, որ իրեն տրամադրեն հոսքագծից դուրս եկած ժապավենի վերջին փաթույթը։ Հաշվի առնելով լուսանկարչի մեծ հեղինակությունը ողջ աշխարհում՝ Կոդակը պարզապես չէր կարող մերժել նրան։ Այդպես Սթիվ Մաք-Քարին ժապավենային լուսանկարչության ավարտվող դարաշրջանին իր հարգանքի տուրքը մատուցելու եզակի հնարավորություն է ստանում։

Լուսանկարչի այդ մտահղացման իրագործմանը հետևելու նպատակով National Geographic-ը որոշում է ուղեկցել նրան և վավերագրել բոլոր այն իրադարձություններն ու պահերը, որոնք պետք է ամրագրվեին Kodachrome-ի վերջին 36 կադրերում։ Պետք է նշել, որ Սթիվ Մաք-Քարին 30 տարի շարունակ նախապատվությունը հենց National Geographic ամսագրին էր տվել։ Նրա գրեթե բոլոր հայտնի լուսանկարները հրապարակվել էին հենց այդ ամսագրում։

Եվ այսպես, առաջին քայլն արված էր: Սթիվ Մաք-Քարին վերջին անգամ  լիցքավորում է իր իր լուսանկարչական ապարատը Kodachrome-ի վերջին փաթույթով։

«Ես հազարավոր անգամներ եմ լիցքավորել իմ ֆոտոխցիկն այդ ժապավենով։ Դա դարձել է իմ էության մի մասը: Բայց հիմա ինձ աննկարագրելի զգացում է համակել, ափսոսանքի ու ակնածանքի զգացում։ Որովհետև ես դա անում եմ վերջին անգամ»։

Բայց ամենակարևոր հարցը դեռ առջևում էր․ ի՞նչ պատկերել լենգենդար ժապավենի վերջին 36 կադրերում։

Շարունակելի ․․․

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

10:15 23.11.2024

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

10:03 23.11.2024

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

Ամերիկացի ներդրող Սքոթ Բեսենտը կարող է զբաղեցնել ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում: Նորընտիր նախագահն այս պաշտոնում Բեսենտի ընտրության մասին հայտարարել է ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, Truth սոցիալական ցանցի իր էջում։ Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ Բեսենտը «հարգված է որպես աշխարհի առաջատար միջազգային ներդրողներից և աշխարհաքաղաքական ու տնտեսական ստրատեգներից մեկը»։ «Սքոթը կաջակցի իմ […] ...

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

09:48 23.11.2024

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնելու վերաբերյալ գործարքի գնալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելու վերաբերյալ պահանջին: «Եթե սկզբունքի տեսակետից մոտենանք […] ...

BACK_TO_TOP