17:11 23.07.2022
Վերջին ամիսներին Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը պայմանավորված է Ջավախքի օջախային գոտիով, որտեղ հաճախակի են գրանցվում երկրաշարժեր, որոնց հետցնցումները ևս ոչ փոքր ուժգնության են։ Սեյսմաբանները նշում են, որ Ջավախքի օջախային գոտու բնութագիրն անհանգստացնող չէ։
«Ջավախքի սեյսմակտիվ գոտին յուրահատուկ տարածք է ոչ միայն Կովկասում, այլ ընդհանրապես, որտեղ շատ մեծ են թույլ երկրաշարժերի հաճախականությունը և, բարեբախտաբար, դրանք չեն ավարտվում կամ ընդհատվում ուժեղ երկրաշարժերով։ Այդ տարածաշրջանի համար դա սովորական, բնական երևույթ է, պարզապես այս անգամ մի քիչ շատ էին զգացվող երկրաշարժի քանակը, իսկ մնացածը նորմալ գործընթաց է»,-նշել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։
Հաճախակի գրանցվող երկրաշարժերի հետևանքով ինչքանով են խոցելի կամ վտանգավոր դառնում Գյումրիի խիստ վթարային շենք-շինությունները, որոնք բնակեցված են։ Նշենք, որ Շիրակի մարզում տարբեր աստիճանի վթարայնության 114 շենք կա հաշվառված, որից 92-ը՝ միայն Գյումրիում։
«Շենքերն ուսումնասիրվել են երրորդ աստիճանի վթարայնություն ունեցողները, որ հնարավոր էր այս վերջին ցնցումներից որոշակի փոփոխություն ունենային, բայց ինչ-որ փլուզման դեպքեր այս ընթացքում չեն գրանցվել։ Մեզ համար կարևոր է սկսել վթարային շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը, որ հասկանանք՝ ճիշտ է արդյոք ամրացնել այդ շենքերը, թե՞ նորերը կառուցել»,-նշել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
«Վթարային շենքերը դեռ ցուցանիշ չէ, որ երկրաշարժին միայն վթարային շենքերը կարող են փլուզվել, շատ շենքեր, որոնք չունեին վթարայնության աստիճան, Սպիտակի երկրաշարժի ժամանակ, օրինակ՝ ամբողջ Եռանկյունի թաղամասի շենքերը, փլուզվեցին։ Դրանք վթարայնության աստիճան չունեին, վիճակը մեզ մոտ շատ ավելի լավ է, քան թե Երևանում կամ ուրիշ քաղաքներում»,- շեշտել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։
Բանախոսները քննարկել են նաև Գյումրիի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունների վնասվածության հարցը, խոսել են նաև արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկվածության ու պատրաստվածության մակարդակից։
«Երկրաշարժի ժամանակ, օրինակ, շատ էին ահազանգերը 911 ծառայություն, այսինքն՝ բնակիչն արդեն գիտի, թե նման դեպքերում ուր պետք է զանգի, ինչպես պահի իրեն․․․Մենք պարբերաբար ուսումնական դասընթացներ ենք անցկացնում համայնքապետարաններում, մարզի այլ կառույցներում բնակիչների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով»,- նշել է ՀՀ ԱԻՆ ՇՄ փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ Լևոն Հովսեփյանը։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...