16:37 26.02.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել Թեղուտի հանքավայրի վերաբերող մի շարք փաստաթղթերով: Ըստ Գրիգորյանի՝ բնապահպանության նախարարության կողմից ստորագրված պայմանագիրն ասում է, որ Թեղուտում արդյունահանում չպետք է իրականացվեր դեռևս 2016 թվականից:
«Պայմանագրում նշված է, որ թույլտվությունը տրամադրված է առաջին հերթի շահագործման համար, իսկ առաջին հերթը սկսվում է 2007 թվականի հոկտեմբերի 8-ից և տրամադրված է 8,3 տարով: Այսինքն՝ 2016 թվականի հունվարին այս պայմանագրի ժամկետն ավարտվել է, ավելին, ասվում է, որ մնացած պաշարների շահագործումը կարող է իրականացվել միայն սույն պայմանագրի 3.4.27 կետով սահմանված պայմանների կատարումից հետո: Իսկ 3.4.27 կետում նշվում է, որ պետք է նախքան հանքավայրի շահագործման առաջին փուլի՝ 8,3 տարվա ժամկետի ավարտը, մշակել և օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննության ներկայացնել հանքավայրի շահագործման հաջորդ փուլի աշխատանքային նախագիծը: Դա և փորձաքննությունների դրական եզրակացությունները չստանալու դեպքում այդ ժամկետի ավարտին դադարում է սույն պայմանագրի գործողությունը»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե 2007-ի հոկտեմբերին 8-ին գումարում ենք 8.3 տարի, ստանում ենք 2016 թվականի հունվարի 8, այսինքն՝ դեռևս 2016 թվականի հունվարի 8-ից այդ պայմանագրի գործողությունը դադարել է, իսկ ընկերությունը արդյունահանել է առանց թույլտվության:
Գրիգորյանը նաև հիշեցրել է, որ վերջերս բնապահպանության նախարարությունը վերադարձրել է հանքի ընդլայնման նախագիծը: Ստացվում է` եթե անգամ համարենք, որ այն, թեկուզ ուշացումով, ներկայացվել է, ապա չի հաստատվել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչը խնդիր է տեսնում նաև Թեղուտի հանքի շահագործման առաջին փուլի համար տրված փորձագիտական եզրակացության մեջ:
«Նշված է պոչամբարի ծավալը` 174 մլն խմ, տարեկան արտադրողականությունը պետք է կազմեր 7մլն խմ, մինչդեռ ընկերությունը 8 մլն է արդյունահանել: Այնուամենայնիվ, ընկերությանն այս փորձաքննությունը տրվել է պայմաններով և միայն այդ պայմանների ապահովման դեպքում է փորձաքննությունն ուժի մեջ: Պայմաններն էին՝ շրջակա միջավայրի փորձաքննություն, հանքարդյունահանման ծրագիր, Թեղուտ գյուղի տարածքում հանգստյան գոտու նախագծային փաստաթղթերը, պոչամբարների կոնսերվացիայի փաստաթղթերը ներկայացնելը: Այնինչ բնապահպանության նախարարությունը դեռ 2014 թվականին տրամադրած փաստաթղթում ասում է, որ մինչ այսօր ներկայացված չեն հանքավայրի շահագործման, ինչպես նաև պոչամբարների կոնսերվացման փաստաթղթերը: Այսինքն՝ 2006 թվականին տրամադրված պայմանները չեն իրագործվել: Եթե դրանք չեն ներկայացվել, փաստաթղթի ժամկետներն էլ ավարտվել են 2016-ին, այդ դեպքում ո՞ւր են նայել պետական մարմինները: Ի՞նչ իրավունք ունեք շահագործելու, եթե չունեք թույլտվություն»,- հավելել է Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է պոչամբարին, ապա այն, եթե հիմա խնդիր ունի, բանախոսի համոզմամբ, կոռուպցիայի մասին է վկայում:
«Մոտավորապես 25 մլն տոննա հանքաքար է արդյունահանվել: Պոչամբարը, ըստ նախագծի և բնապահպանության նախարարության կողմից հաստատված փորձաքննության, 174 մլն խմ ծավալ ունի, այսինքն՝ այն ծավալը, որն արտահանվել է, ըստ պաշտոնական տվյալների, որևէ կերպ չէր կարող անգամ ազդեցություն ունենալ պոչամբարի վրա, ուր մնաց, թե մինչև եզրը լցվեր: Կա՛մ պոչամբարի ծավալներն իրականում շատ փոքր են, և իրենք լցրել են ինչ-որ մի այլ հատված, որը պոչամբարը չէ, կա՛մ արդյունահանման ծավալներն ավելի շատ են եղել, քան հրապարակված թվերը: Ինչ-որ բան ճիշտ չէ»,- ասել է Արթուր Գրիգորյանը:
11:50 11.04.2025
Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...
11:42 11.04.2025
Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...
11:36 11.04.2025
Ամառային դպրոց ԲուխարեստումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...
11:32 11.04.2025
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի ԲաղդասարյանՀայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...
11:20 11.04.2025
Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հետ: « Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, Բիլբաոյի «Աթլետիկն» էլ հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0: Իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 2-0 հաշվով հաղթել է Հռոմի «Լացիոյին»: Պատասխան խաղերը […] ...
11:12 11.04.2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […] ...