Ճանապարհորդը մահացել է Ալյասկայում բնության առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+13.09 oC

Ճանապարհորդը մահացել է Ալյասկայում բնության առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով

11:27 23.07.2022

Ճամփորդ Քրիստոֆեր Մաքենդլեսը՝ Ալեքսանդր Թափառաշրջիկ  մականունով, մահացել է վայրի Ալյասկայում սովի պատճառով 1992 թվականին, պատահական բնական երևույթի զոհ է դարձել:

Թեքլանիկա գետի  ուժգին հոսքը փակել է նրա տունդարձի ճանապարհը, սակայն, եթե նա մեկ օր շուտ կամ ուշ վերադառնար այդ վայր, հնարավոր է, որ կարողանար անցնել գետը և վերադառնար տուն։ Այս եզրակացությանն են հանգել Օրեգոնի համալսարանի հիդրոլոգները, որոնք հոդված են հրապարակել Frontiers in Earth Science ամսագրում։

Մաքենդլեսը նախատեսում էր գետն անցնել 1992 թվականի հուլիսի 5-ին, օրը համընկել է հորդառատ տեղումների հետ։

Ճանապարհորդի մահվան անուղղակի պատճառն այն էր, որ 1992 թվականի գարնանային ձնհալը ուշացավ, ուստի գետում ջրի մակարդակը սկզբում ցածր էր, ինչը թույլ տվեց Մաքենդլեսին ապրիլի 28-ին անցնել գետը և հասնել հայտնի լքված ավտոբուս, որը գտնվում էր  Թեքլանիկայից 13.8  կիլոմետր հեռավորության վրա: Այստեղ նա իր համար կացարան ստեղծեց, բայց մի քանի շաբաթ անց Ալյասկայից հեռանալու անհաջող փորձ կատարեց: Այդ ժամանակ գետի ջրի մակարդակը մի քանի անգամ բարձրացավ և իջավ։

1991 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1992 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Թեքլանիկայի ջրբաժանում տեղացել է մոտ 680 միլիմետր անձրև, ինչը միջինից 20 տոկոսով ավելի է: Բացի դրանից, միջին օրական ջերմաստիճանը սովորականից մեկ ամիս ուշ է բարձրացել, ինչի հետևանքով գետը արագ և կարճ ժամանակով բարձրացել է:

Մաքենդլեսը քննադատության է ենթարկվել անապատի կյանքին անպատրաստ լինելու և գոյատևման համար անհրաժեշտ իրերից հրաժարվելու համար: Օրինակ, նա չուներ քարտեզ, որը կարող էր նրան Թեքլանիկայի վրայով անվտանգ ճանապարհ ցույց տալ։ Ավտոբուսը, որտեղ ապրում էր Մաքենդլեսը, ուխտատեղի էր դարձել զբոսաշրջիկների համար, որոնցից մի քանիսը մահացել են՝ փորձելով անցնել գետը։ 2020 թվականին զբոսաշրջիկների անվտանգության համար ավտոբուսը ուղղաթիռով տեղափոխվեց Ֆեյրբենքս քաղաք: Այն այժմ գտնվում է Ալյասկայի համալսարանի հյուսիսային թանգարանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները

09:26 26.04.2025

Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները

Ռուսաստանը մտադիր չէ հանրայնացնել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացը մինչև դրանց պաշտոնական ավարտը, CBS-ի լրագրող Մարգարետ Բրենանին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք իսկապես շատ քաղաքավարի մարդիկ ենք, ի տարբերություն որոշների, մենք երբեք հրապարակավ չենք քննարկում այն, ինչ քննարկվում է բանակցություններում, հակառակ դեպքում բանակցությունները լուրջ չեն լինի»,- ասել է նա։ […] ...

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ Փաշինյան

09:12 26.04.2025

Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը եւ շնորհավորում եմ բոլորիդ այս տոնի առիթով։ Ինչի՞ մասին է այս տոնը եւ ի՞նչ կա շնորհավորելու։ Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում։ Արդեն 7 տարի […] ...

«Ռեալ Սոսյեդադի»   գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից

09:00 26.04.2025

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից

Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը որոշել է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ալգուասիլը ակումբում որպես գլխավոր մարզիչ աշխատում է 2018 թվականից, մինչ այդ նա 7 տարի ղեկավարել է երիտասարդական թիմերը։ Հենց նույն թիմում նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան 1989 թվականին։ 2019/20 մրցաշրջանի ավարտին մասնագետը Սան Սեբաստիան քաղաքը ներկայացնող […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 26.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

00:00 26.04.2025

Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

23:55 25.04.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներ

Ապրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […] ...

BACK_TO_TOP