Վաղ առավոտյան ու երթևեկության պիկ ժամերին գծանշումներ են իրականացվում Գյումրիի փողոցներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Վաղ առավոտյան ու երթևեկության պիկ ժամերին գծանշումներ են իրականացվում Գյումրիի փողոցներում

21:00 21.07.2022

Գյումրիի կենտրոնական փողոցները, անկախ երթևեկության ինտենսիվությունից ու օրվա ժամից, պարբերաբար փակվում են և վարորդներին առաջարկվում է այլընտրանքային՝ շրջանցիկ ճանապարհներով երթևեկել։ Գյումրիի կոմունալ ծառայությունն իրականացնում է փողոցների գծանշման ամենամյա աշխատանքներ։

Փողոցների գծանշման աշխատանքներն այժմ Գյումրիի կենտրոնական հատվածներում են, որոնցում բավական ակտիվ երթևեկություն կա։ Ներկել-գծել սկսում են շատ վաղ՝ լուսադեմին։ Վարորդներին այլ ելք չի մնում, քան կենտրոնական հատվածներով երթևեկելու փոխարեն անցնել շրջանցիկ ճանապարհներով։ Ինտենսիվ երթևեկության պիկ ժամերին՝ մինչև կեսօր, փողոցները կարճ ժամանակով փակվում են։

«Մենք գիշերը ժամը 4-ին ենք դուրս գալիս աշխատանքի, այդ ժամին և՛ մեքենաների քանակն է քիչ, և՛ ինտենսիվությունն է ցածր, բայց քանի որ այս փողոցը գիշերվանից փակել էինք ու աշխատանքները դեռ չենք վերջացրել, դրա համար էլ մինչև հիմա փակ է»,- նշում է Գյումրիի կոմունալ ծառայության գլխավոր ինժեներ Հովհաննես Մկրտչյանը։

Մինչ օրս, նույն աշխատանքային գրաֆիկով փողոցներում գծանշվել է մոտ 5000 քառակուսի մետր մակերես ։Ընդ որում, գծանշվող փողոցների շարքում միայն նոր ասֆալտապատված կամ վերանորոգված հատվածները չեն։

«Օրինակ, Շիրակացի փողոցը թեև վերջնական ասֆալտապատված չէ, բայց առանց գծանշման չի լինի, քանի որ մեքենաները շատացել են, դեպքերը շատ են լինում, գծանշման դեպքում երթևեկության կանոնները չեն խախտվում»,- ասում է Հովհաննես Մկրտչյանը։

 

Ըստ Գյումրիի կոմունալ ծառայության գլխավոր ինժեների, նման ծավալի անում են ամեն տարի, որովհետև տարվա ընթացքում փողոցներից ներկն անհետանում է, բայց մասնագետը բացատրում է, ոչ թե ներկի անորակությամբ է, այլ կիզիչ արևի տակ հալվող ասֆալտով է պայմանավորված։

Գծանշումներին զուգահեռ վերատեղադրվում են նաև երթևեկությունը կարգավորող վնասված նշանները, իսկ այդպիսիք քաղաքում շատ են։ Վթարների կամ ուժեղ քամիների պատճառով երբեմն դրանք վնասվում են կամ անհետանում։ Գծանշումներն ու երթևեկությունը կարգավորող նշանների տեղադրման աշխատանքները կենտրոնական փողոցներից կտեղափոխվեն նաև երկրորդականներ, գուցե կարիք լինի նորից վերադառնալ կենտրոնականներ, եթե ասֆալտի հալվելու հետ ներկը ջնջվի։ Իսկ փողոցների թիվը մեծ է, աշխատանքը՝ ծավալուն։ Ըստ պատասխանատուի, սեզոնային բնույթ կրող այս աշխատանքները կդադարեցնեն անձրևները սկսելուն պես։

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP