Վարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ցուցանիշներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

Վարչապետը գոհունակություն է հայտնել Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ցուցանիշներից

14:10 26.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:

Ներկայացնելով Տավուշի մարզի 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել է 24՝ նախկին 62-ի փոխարեն: Արդյունաբերական համախառն արտադրանքի ծավալը 2017թ. կազմել է 13.7 մլրդ դրամ՝ 2016թ. 12 մլրդ դրամի դիմաց, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 39.7 մլրդ դրամ՝ 2016թ. 41.3 մլրդ դրամի դիմաց: Նվազումը, մարզպետի խոսքով, պայմանավորված է 2017 թ. ցրտահարությամբ և կարկտահարությամբ, ինչպես նաև ցանքաշրջանառության ծավալի կրճատմամբ (2016 թ. համեմատ 5000 հա-ով պակաս): Առևտրաշրջանառությունը կազմել է 33.5 մլրդ դրամ՝ 2016 թ. 29.7 մլրդ դրամի դիմաց, ծառայությունների ծավալը՝ 14.1 մլրդ դրամ՝ 2016 թ. 10.7 մլրդ դրամի դիմաց, շինարարության ծավալը՝ 17.3 մլրդ դրամ՝ 2016թ. 12.5 մլրդ դրամի դիմաց: 

Հովիկ Աբովյանի խոսքով՝ Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին իրականացվում են ջերմոցային, չորանոցային և սառնարանային տնտեսությունների, այգիների և վերամշակող արտադրամասերի հիմնման մեծածավալ ծրագրեր: Վերոնշյալ տնտեսությունների թիվն ընդհանուր գերազանցում է 350-ը, որոնք ապահովում են ավելի քան 1400 հիմնական և ժամանակավոր աշխատատեղ: Մարզում կա 6300 հա ոռոգովի հողատարածք, որից 2016 թ. ոռոգելի է եղել 4740 հա-ն, 2017 թ.՝ 4757 հա-ն, իսկ 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 5290 հա-ի: 2016 թ. Ռուսաստան է արտահանվել 675 տ միրգ, 2017 թ.՝ 1715 տ, իսկ 2018 թ. կանխատեսվում է մինչև 2700 տ արտահանում: Մարզում առկա է 1645 միավոր գյուղտեխնիկա. 2016 թ. ֆինանսական վարձակալության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 14 միավոր տեխնիկա, 2017 թ.՝ 9 միավոր, իսկ 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 24 տեխնիկա: Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ծրագրով 85 ֆերմեր ստացել է 305.4 մլն դրամ վարկ: 2016 թ. հիմնվել է 25.3 հա պտղատու և ելակի ինտենսիվ այգիներ, 2017 թ. այդ ցուցանիշն ավելացել է 44 հա-ով՝ կազմելով 69.7 հա, իսկ 2018 թ. կանխատեսվում է հիմնել 350 հա ինտենսիվ այգիներ: Այս տարի ակնկալվում է բավական մեծ աճ գյուղատնտեսության ոլորտում. 2017 թ. ոլորտում իրականացվել է 2.8 մլրդ դրամ ներդրում, 2018 թ. նախատեսվում է 5.6 մլրդ դրամ, կանխատեսվում է 5-7 տոկոս աճ: 

Վարչապետը գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում 2017 թ. կատարված աշխատանքից և արձանագրված ցուցանիշներից՝ հորդորելով չհոգնել և ավելի մեծ թափով շարունակել աշխատել:
Զեկուցվել է, որ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր եկամուտների մեջ 2017 թ. կազմել է 25.7 տոկոս՝ 2016 թ. 22.2 տոկոսի դիմաց: 2018 թ. նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 30.6 տոկոսի: Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում 2017 թ. հավաքագրվել է 64 մլն դրամ՝ 2016 թ. 55 մլն դրամ, 2018 թ. նախատեսվում է հավաքագրել 96 մլն դրամ: Ծախսերը 232 մլն, 2017 թ. 278 մլն, 3030 մլն 2018 թվականին: Կառավարության ղեկավարը Տավուշի մարզում այս ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ծախսեր-եկամուտներ անհամամասնական հարաբերակցության վրա՝ հանձարարելով վերանայել պլանավորումը: 

«Մենք անցած տարի հանրապետությունով մեկ բավական մեծ աճ ենք ունեցել: 2016 թ. մենք 800 մլն դրամ հավաքում էինք, 2.7 մլրդ դրամ սուբսիդավորում էինք, 3.5 մլրդ դրամ ծախսում էինք: Այս տարի մենք պլանավորել ենք հավաքել 3.7 մլրդ դրամ և նույն 3.5 մլրդ դրամը ծախսել: Մենք որոշակի կողմնորոշիչներ տալիս ենք, բայց ձեր սակագին որոշողը դուք եք: Ձեր բյուջեն պետք է ծախսափակ լինի, որովհետև ծախսը մեծացնում եք, սակայն համաչափ մուտքեր չեք բերում: Սուբսիդիան մենք շարունակելու ենք տրամադրել, բայց ոչ թե նրա համար, որ այդ գումարները ծախսվեն ոչ թե աղբահանության վրա, այլ որևէ մնայուն բանի ստեղծման համար: Համայնք առ համայնք ուսումնասիրեք ծախսերը և հասկացեք՝ ինչու են աճում»– նշել է վարչապետը՝ հանձնարարելով տեղեկատվությունը ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Առողջապահության ոլորտում մարզի 4 բժշկական կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը 2017 թ. կազմել է 432,5 մլն դրամ՝ 2016 թ. 353.4 մլն դրամի դիմաց, 2018 թ. նախատեսվում է թիվը հասցնել 507 մլն դրամի: Վարչապետն անդրադարձել է առողջապահության ապահովագրության կարևորությանը՝ նշելով.

«Մենք չենք կարող լավ առողջապահական համակարգ ունենալ առանց ապահովագրության: Պետությունը պետք է հստակ ծրագիր ունենա, որպեսզի մենք տարածքային համաչափ զարգացման այս խնդրին ուշադիր լինենք: Բայց եթե խաղի կանոնները ճիշտ դնենք՝ օպտիմալացման խնդիր, լավ աշխատող, վճարովի ծառայություն, այս բոլոր խնդիրները դուրս են գալու: Մրցակցությունն այդ ամենը կարգավորելու է», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կրթության ոլորտում 2017 թ. զարգացումների վերաբերյալ վարչապետին զեկուցվել է, որ մարզի 27 դպրոցում, հիմնականում գյուղական համայնքներում, ստեղծվել են ռոբոտաշինության լաբորատորիաներ, օտար լեզուների ուսուցիչների պակաս գրեթե չկա: Մարզի բոլոր դպրոցներում դասավանդվում է օտար լեզու, 7 դպրոցում՝ նաև երկրորդ օտար լեզու: Ավագ դպրոցներում ներդրվել է ձեռնարկատիրություն առարկան, որը բավական արդյունավետ է:  Կառավարության ղեկավարը ողջունել է կատարված աշխատանքը՝ կարևորելով երեխաների բազմակողմանի զարգացման համար անհրժեշտ կրթական հնարավորությունների ապահովումը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաև համայնքային, մարզային և հանրապետական գույքի արդյունավետ կառավարմանը, շինթույլտվությունների քանակին և շինարարության ծավալին, միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, Տավուշի մարզի գոտիավորմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

08:47 23.11.2024

Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151

Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

08:24 23.11.2024

Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբները

Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

08:04 23.11.2024

Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

BACK_TO_TOP