19:53 20.07.2022
Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղում ոռոգման նոր համակարգ է կառուցվում։ Համայնքը ոռոգման ցանց չի ունեցել, տնամերձներն ու հողատարածքները ջրվել են ինքնահոս եղանակով՝ բնական աղբյուրների հաշվին։
«Հայկական Կարիտաս»-ի ոռոգման ցանցի վերակառուցման ծրագրով և համայնքի 10 տոկոս ֆինանսավորմամբ մոտ 2800 մետր երկարության նոր խողովաշար է կառուցվում, որը հնարավորություն կտա առանձին տնտեսությունների փականով կարգավորել ոռոգման ջրի հոսքը։
Ցողամարգի ընդհանուր 550 հա վարելահողերից մոտ 500-ը տնտեսությունները մշակում են, բայց առանց ոռոգման ջրի։ Անջրդի հողերից ինչ բերք էլ ստանան, համարում են իրենց չնչին օգուտը։ Գյուղը ոռոգման ցանց չի էլ ունեցել, հողը ջրելու խնդիրները տարիներով կարգավորել են բնական աղբյուրներից ինքնահոս եղանակով եկած ջրով։ Մինչև 2019 թվականը համայնքը գոնե հողե առուների միջոցով բնական աղբյուրների ջուրը փոքր ջրամբարից բերել-հասցրել է բերքին։ Արդեն քանի տարի է՝ այդ ջրամբարն էլ չունեն, կարկտի ու անձրևների հետևանքով առաջացած հեղեղումներից փլուզվել է պատվարի մի մասը։ Հիմա խմելու ջուրն են սպառում տնամերձները ջրելու համար։
Խմելո՞ւ ջուրն է թանկ, թե՞ հողի տվածը, հողագործը չափում է աշնանը ստացած բերքով։ Տնամերձներում ցանում են բանջարանաբոստանային կուլտուրաներ, իսկ հեռավոր ցանքատարածքներում հացահատիկային մշակաբույսեր ու կարտոֆիլ։
Մշակվող հողերը կավելանան, երբ գյուղում ոռոգման ցանցի կառուցումն ավարտվի։ Փլուզված երկաթբետոնե պատվարի և ոռոգման ցանցի վերակառուցում է իրականացվում։
«Գյուղում ոռոգման ջրագծեր չեն եղել, ինքնահոս եղանակով է եղել, հիմա խողովակներով պետք է ջուրը գա, հասնի գյուղ, յուրաքանչյուր տուն իր ոռոգման ջրագիծը կունենա։ Նոր խողովակներով ջրային կորուստներ չեն լինի»,- ասում է Ցողամարգի վարչական կենտրոնի օպերատոր Արմեն Հովսեփյանը։
Ջրաշինարարները գյուղամիջով նոր խրամուղիներ են փորել, որոնցով ստորգետնյա խողովակներն են անցնելու։ Մոտ 2800 մետր երկարության խողովակաշարը մոնտաժվելու է այնպես, որ յուրաքանչյուր տնային տնտեսություն ինքը կարողանա կարգավորել տնամերձի կամ վարելահողերի ոռոգման ջրի պահանջարկը։
Ջրի բացակայության պատճառով գյուղում հողագործությամբ հրաժարվում էին զբաղվել, հողերը թողնում էին պարապ կամ որպես խոտհարք։ Դրա համար էլ ավելի շատ անասնապահությամբ էին զբաղվում։ Ոռոգման ցանցի կենսական նշանակությունն ավելի շատ տնտեսությունները կգնահատեն հաջորդ տարի։
Նոր ցանցի արդյունավետ շահագործման դեպքում գյուղի 500 հեկտարից ավելի հողերից ոռոգելի կդառնա 40 հեկտարը, այդ թվում՝ գյուղի բոլոր տնտեսությունների տնամերձ հողամասերը ամբողջությամբ կապահովվեն ոռոգման ջրով։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...