12:33 26.02.2018
Սամվել Բաբայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ապօրինի փողերի օրինականացման դրվագով ևս հիմնավորված չէ,ՀՀ վերաքննիչ դատարանում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Ապացուցված չէ,որ այդ 5 հազար եվրո թղթադրամները տվյալ հանցակազմի առարկա են, դա արդեն բավարար է,որ մեղադրանքը անհիմն համարվի»,-ասաց նա:
«Որպես ապացույց բերվել են Ինտերպոլից ստացված գրություններն այդ փողերի մասին: Նրանցում նշված են այդ հետքերի հայտնաբերման 3 տարբերակները: Առաջինը՝ դրանք հնարավոր է ձեռք բերվեին հանցավոր ճանապարհով, 2-ը, որ կոնտեյներների մեջ այդ ներկերը խնամքով չեն տեղադրվել և 3-րդը՝ բանկոմոտներում, հնարավոր է, որ թափված լինեին: Նախաքաննական մամինը ներկայացրել է բոլոր թղթադրամների համարները և խնդրել է հայտնել կոնրետ այդ թղթադրամների մասով քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ: Եթե այո՝ ի՞նչ է պարզվել: Եթե մեղադրանքի կողմը պնդում է, և դատարանն էլ հաստատված է համարում, որ դրանք տվյալ հանցակազմի առարկա են և ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, եթե այդ ամենն ապացուցված էր, նախաքննական մարմինը դատախազության միջոցով ինչու՞ էր հարցում կատարում Ինտերպոլին՝ էս թղթադրամներն, ի վերջո հափշտակվա՞ծ են, թե՝ ոչ: Քրեական գործով չկա հավաստի տվյալ, որ դրանք հափշտակվել են կամ ձեռք բերվել հանցավոր ճանապարհով: Դա դեռ պետք է ապացուցվի»,-ասաց Ավետիս Քալաշյանը:
Սամվել Բաբայանին առաջադրված երկու մեղադրանքներով էլ նա խնդրեց արդարացնել: Հիշեցնենք ՝ Բաբայանը Կենտրոն- Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 6 տարի ազատազրկման՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ապօրինի գույք օրինականացնելու մեղադրանքներով:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...
12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...