Շոգ եղանակները նպաստում են աղիքային վիրուսների ակտիվացմանը․ Գյումրիի մանկական և ինֆեկցիոն հիվանդանոցներում հոսպիտալացումների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Շոգ եղանակները նպաստում են աղիքային վիրուսների ակտիվացմանը․ Գյումրիի մանկական և ինֆեկցիոն հիվանդանոցներում հոսպիտալացումների թիվն ավելացել է

18:40 19.07.2022

Գյումրիի բժշկական հաստատություններում երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների թվի աճ։ Մեծահասակների և երեխաների շրջանում հոսպիտալացումներն են ավելացել։ Մասնագետները սա համարում են ամառային սեզոնին բնորոշ ակտիվացում, պատճառը շոգերն են և սննդի օգտագործման կամ պահպանման ոչ ճիշտ պայմանները։

Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հուլիս ամսվա այս 15 օրերին հոսպիտալացումերի թիվը կտրուկ ավելացել է։ Ամռան շոգին նաև թոքաբորբի ախտանշաններով մանկահասակ 30-ից ավելի երեխաների են ընդունել, այս պահին ստացիոնար բուժումը շարունակում է 10 երեխա։ Հիվանդանոցի մանկական բաժանմունքի մահճակալները գրեթե ամբողջությամբ զբաղված են։

«Օբստրուկտիվ բրոնխիտով հիվանդ երեխաներ ունենք այս պահին պառկած: Ամառվա այս սեզոնին մենք ունենք ավելի շատ աղեստամոքսային տրակտի խանգարումներով երեխաներ, որոնց մոտ հիմնականում ադենովիրուսային ինֆեկցիա է, այդ ժամանակ պրոցեսի մեջ է մտնում նաև աղեստամոքսային տրակտը»,- ասում է Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչի ԺՊ Ժաննա Սարգսյանը։

Բժիշկների ախտորոշումներով հայտնաբերված աղիքային վարակը՝ ադենովիրուսային ինֆեկցիան, որն ուղեկցվում է աղեստամոքսային տրակտի խանգարումներով, մասնագետները համարում են սեզոնին բնորոշ վիրուսային տարածվածություն։ Ամառային շոգ եղանակը նպաստավոր պայմաններ է ստեղծում աղիքային ինֆեկցիաների ակտիվացման համար։

«Դրանք հիմնականում էնտերովիրուսներով կամ ռոտավիրուսներով են պայմանավորված, որոնք ընթանում են փսխումներով, լուծով, ջերմությամբ։ Սա նորություն չէ մեզ համար, ուղղակի էս տարի մի փոքր ավելի շատ են դեպքերը»,- ասում է «Գյումրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Կարինե Տոնոյանը։

Հունիսի վերջերից արդեն «Գյումրի» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում դիմելիության աճ նկատվել։ Միայն հուլիս ամսվա առաջին կեսին հոսպիտալացվել ու բուժում է ստացել աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ ունեցող մոտ 80 հիվանդ՝ դարձյալ մեծամասամբ երեխաներ։

«Երեխաների հոսքը  բավականին շատ է, նախորդ ամսվանից դիմելիությունն ավելացավ։ Երեխաների մոտ հիմնականում բարձր ջերմություն է՝ 39-40 աստիճան, ցնցումներ, ուշագնացություն, կոլապտոիդ վիճակներ։ Դրանք ուղեկցվում են անզուսպ փսխումներով, բավականին հաճախակի, որովայնի ցավով և լուծով»,- նշում է վարակաբանը։

Հոսպիտալացվածների մեջ քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքի անդամները նույն գանգատներով դիմել են ինֆեկցիոն բաժանմունք և ստացիոնար բուժում անցել։ Վիրուսների տարածումը հիմնականում  կոնտակտային կամ օդակաթիլային ճանապարհով է, և դա է պատճառը, որ ընտանիքում մեկի մոտ ախտանշաններ ի հայտ գալուց հետո շղթայաբար այն փոխանցվում է նաև մյուսներին։ Ինֆեկցիաների ակտիվացմանը զուգահեռ, տապին ակտիվանում են նաև բակտերիալ աղիքային վարակները, որոնց զարգացման համար նպաստավոր է սննդային գործոնը։

«Պտուղ-բանջարեղենի լավ չլվանալը, ձեռքերը մաքուր չպահելը, դրանք գործոններ են, որ նպաստում են վարակի տարածմանը։ Բացի դրանից՝ եթե մսամթերքը, երշիկեղենը ոչ նորմալ պայմաններում են պահպանվում կամ թերմիկ մշակման լավ չեն ենթարկվում, կարող է բերել բակտերիալ աղիքային ինֆեկցիաների»,- նշում է Կարինե Տոնոյանը։

Վիրուսային կամ աղիքային հիվանդություններից ոչ բոլորի դեպքում է, որ վարակաբաններն ունեն հստակ անվանում, թե ինչ տեսակի վիրուսի հետ գործ ունեն, այսինքն՝ լաբորատոր ձևով չի հայտնաբերվում, թե ինչ հարուցիչ է, բայց միևնույն ժամանակ բոլոր հիվանդների մոտ առկա նույն ախտանշաններից պարզ է, որ աղիքային վարակիչ հիվանդությունների տարածվածությանը նպաստող միջավայրը բավական ակտիվ է, և դա կարող է լինել սնունդը, դրա ոչ ճիշտ պահպանումը, գուցե նաև ջուրը։

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP