Թեղուտում իսկապե՞ս ֆինանսական, թե՞ բնապահպանական խնդիր է. քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+10.09 oC

Թեղուտում իսկապե՞ս ֆինանսական, թե՞ բնապահպանական խնդիր է. քննարկում

15:37 26.02.2018

«Հունվարին ես իմ գործընկերոջ՝ Գևորգ Գորգիսյանի հետ եղել եմ Լոռու մարզում, մեզ անհանգստացնում էին ահազանգերն այն մասին, որ հանքավայրը չի գործում: Մենք ներկայացանք ընկերությունում, սակայն մեզ թույլ չտվեցին ներս մտնել: Ընկերության այդ մոտեցումը շատ բացասական է, որովհետև ոչ թափանցիկ այդ գործունեությունը բազմաթիվ կասկածներ է առաջացնում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ հավելելով, որ ընկերությունը պարտավոր է տեղյակ պահել՝ ինքը տնտեսակա՞ն, ֆինանսակա՞ն, թե՞ բնապահպանական խնդիր ունի:

Հիշեցնենք, որ հունվարին  «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարել էին, որ դադարեցնում են Լոռու մարզի Թեղուտի պղինձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից մինչև արդյունահանման ծավալների ավելացման հարցի վերաբերյալ լուծումներ ստանալն ու դրանց կենսագործման վերաբերյալ որոշումներ կայացնելը։ Նաև հայտարարվեց, որ ընկերությունը  որ չի կարողանա իր մոտ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան աշխատավարձով: Ու քանի որ պարզաբանումը հստակ չէ` սկսեցին պատճառների մասին մի շարք լուրեր պտտվել, դրանցից մեկի համաձայն՝ ֆաբրիկան չի աշխատում նորոգման պատճառով, ըստ երկրորդի՝  ուղղակի հարստացուցիչ ֆաբրիկայի սարքավորումների վերանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ բնապահպանները պնդում են, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն`  պոչամբարն է պատճառը:

«Կարևոր խնդիրը, որի պատճառով Թեղուտի հանքավայրի շահագործումը դադարեցվել է, պոչամբարի պատվարի կայունության հարցն է: Պատվարի վրա ճաք լինելը նշանակում է դու արդեն անցել ես անվտնագ փուլը, և արդեն գալիս է, այսպես կոչված, տեխնածին աղետի պահը: Էնտեղ կա լուրջ խնդիր պոչամբարի պատվարի տեղաշարժի հետ կապված, որի պատճառով էլ ընկերությունը դադարեցրել է շահագործումը, որովհետև յուրաքանչյու պահ կարող էր էդ պոչամբարը քանդվել, և քանի որ էդ խնդիրն իրենք արդեն տեսել են և տեսել են դրա շարունակականությունը, իրենք դադարեցրել են շահագործումը», -պնդում է է ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Ռաֆայել Աֆրիկյանի խոսքով՝ իրենք այցելել են, տեղում դրոնով նկարահանումներ կատարել, պոչամբարի վրա ճաք չեն տեսել, բայց պոչամբարը լեփ-լեցուն են տեսել:

«Հանքն այդ պահին չէր շահագործվում, իսկ պոչանքները հասել էին պոչամբարի ծայրային մասի մակարդակին: Այսինքն, անզեն աչքով պարզ էր, որ եթե մի փոքր պոչանք ավելանա, պարզապես ամբարատկի վրայից թափվելու է:  Մեզ տեղի բնակիչներն ասացին, որ խողովակներ կան, որոնց  միջոցով պոչանքը թափվում է Դեբեդ գետը: Մեզ ցույց  տվեցին:  Խողովակը մոտ 30, 40 սմ շառավղով խողովակ էր, որը երեկոյան ժամը 8-ից մինչև 5-ն էր աշխատում, այսինքն, հենց մութն ընկնում էր, ահռելի ուժգնությամբ պոչերը Դեբեդ էին թափվում, 5-ից հետո դադարում էր», – ասել է Ռաֆայել Աֆրիկյանը:

 «Թեղուտի և Հայաստանի բոլոր պոչամբարները կառուցված են վերընթաց տեխնոլոգիայի միջոցով: Այսինքն՝ իրենք բարձրացնում են պատվարի մակարդակը յուրաքանչյուր լցվելուց հետ, դրա համար դուք տեսել եք էն պահը, որ ինքը լցված է որպես պատվարի պատնեշ: Իրենք հետո մի մետր պատնեշը բարձրացնում են և նորից են սկսում լցնել: Էս տիպի պոչամբարները հակացուցված են սեյսմիկ գոտիների համար, ինչպիսին Հայաստանն է, նաև Թեղուտը: Էդ պատճառով՝ պոչամբարները սպառնում են բնակիչների անվտանգությանը», – ասել է ՀԲՃ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը՝ հավելելով, որ պոչամբարի զանգվածի ճնշումը պատվարին կարող է այնքան ուժեղ լինել, որ դրա արդյունքում այն կարող է ուղղահայաց շեղում ունենալ, իսկ մի օր էլ ուղղակի փլվել:

Ըստ Գալստյանի՝ «Վալլես» ընկերությունն է պատվիրել միջազգային հետազոտություն` պատվարի և պոչամբարի անվտանգությունը վերականգնելու համար: Դրանից տեղյակ է եղել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը, բայց նախարարությունն անարձագանք է թողել:

«Այստեղ է խնդիրը՝ այն մարդիկ, որոնք նստած են որոշում կայացնելու համար, իրենց չի հետաքրքրում, մի ռուսական մուլտֆիլմ կա՝ «И так сойдет»: Էդ տարբերակն  է Հայաստանում՝ մի բան կանենք, կստացվի», – հավելել է Գալստյանը:

 

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն էլ ասել է, որ ինքը Բնապահպանական տեսչության ղեկավարի հետ էլ է խոսել: Նա վստահեցրել է, որ որևէ բնակպահպանական լուրջ խնդիր Թեղուտում չկա, բայց Նազարյանն այդ պնդումն արժանահավատ չի համարում, քանի որ պաշտոնական չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

11:50 11.04.2025

Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց […] ...

Հաջորդ մրցաշրջանում  Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

11:42 11.04.2025

Հաջորդ մրցաշրջանում Անգլիան 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում

2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում Անգլիայի Պրեմիեր լիգան կունենա 5 ներկայացուցիչ, հայտնում է ESPN-ը: Նախորդ մրցաշրջանից սկսած՝ Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ առաջնություններից 2-ը ձեռք են բերում լրացուցիչ տեղ՝ ըստ եվրագավաթային մրցաշարերում տվյալ երկրի թիմերի ելույթների: Անգլիական թիմերին ընդամենը 1 հաղթանակ էր անհրաժեշտ՝ ՉԼ-ում 5-րդ ուղեգիրն ապահովելու համար: «Արսենալի» հաղթանակը «Ռեալի» դեմ ապահովեց ԱՊԼ թիմերի համար այդ […] ...

Ամառային դպրոց Բուխարեստում

11:36 11.04.2025

Ամառային դպրոց Բուխարեստում

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

11:32 11.04.2025

Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...

Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերը

11:20 11.04.2025

Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերը

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հետ: « Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, Բիլբաոյի «Աթլետիկն» էլ հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0: Իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 2-0 հաշվով հաղթել է Հռոմի «Լացիոյին»: Պատասխան խաղերը […] ...

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեություն

11:12 11.04.2025

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […] ...

BACK_TO_TOP