Մշակութային ոլորտի օրակարգային հարցերը՝ քննարկման թեմա ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ․ Արայիկ Խզմալյանը հանդիպել է Շիրակի մարզի մշակույթի և արվեստի կենտրոնների ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:11:34
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

Մշակութային ոլորտի օրակարգային հարցերը՝ քննարկման թեմա ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ․ Արայիկ Խզմալյանը հանդիպել է Շիրակի մարզի մշակույթի և արվեստի կենտրոնների ներկայացուցիչների հետ

18:11 18.07.2022

Մշակույթի ոլորտում ունենք խնդիրների մի մեծ կծիկ և աստիճանաբար պետք է փորձենք  քանդելով հարթենք բոլոր խնդիրները։ Շիրակի մարզի մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման սկզբում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ապա անդրադարձել է կառույցների հետ համագործակցությանը, որի արդյունքում են ի հայտ գալիս եղած խնդիրները։ Գյումրիում գործող պետական համույթների հետ աշխատանքը գնահատում է նախարարի տեղակալը։

 «Ուղղակի բացառիկ է, որ համայնքն ունի սիմֆոնիկ նվագախումբ, սա քաղաքակրթության չափանիշ է, սա մշակութային  միջավայր և հանրություն լինելու չափանիշ է, այսինքն՝ դասական արժեքների տարածման ամենաբարձր հարթակը։ Բայց ասել, որ ես բավարարված եմ մեր համագործակցությամբ Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ո՛չ, մենք այստեղ իսկապես շատ անելիք ունենք»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

«Թույլ տվեք ես էլ ասեմ, որ մարզպետարանն էլ այդքան գոհունակություն չունի նախարարության հետևողականությունից, որովհետև սիմֆոնիկ նվագախումբն առ այսօր շենք չունի, որտեղ փորձերը կկարողանան իրականացնել, ավելին, Գյումրին չունի համերգասրահ»,- իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Արայիկ Խզմալյանն առաջարկել է պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքի հարցը դարձնել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների թեմա։ Շենքայինից բացի, նվագախումբն ունի նաև նոր երաժշտական գործիքներով համալրելու կարիք։

Նվագարաններով համալրման կարիք ունի նաև Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը։ Հատկապես հին ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը նվազել է, նվագախումբն ունի կատարող  երաժիշտների սերնդափոխության լուրջ խնդիր։

«Մենք խնդիր ունենք թառ և քամանչա նվագարանների հետ կապված։ Եթե էս տեմպերով գնա, մոտ 5-10 տարի հետո մենք խնդրի առաջ կկանգնենք, որովհետև էս սերունդը չի հետաքրքրվում  նվագարաններով, հաճախելիությունը շատ քիչ է»,- ասել է Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիլյանը։

Ազգային նվագարաններ  դասավանդող  մասնագետների խնդիր  մարզի արվեստի դպրոցներում ևս կա, երաժիշտները  հրաժարվում են գյուղական համայնքներում  գործող  արվեստի դպրոցներում աշխատել։ Հանդիպմանը ներկա համայնքապետարանների մշակույթի բաժինների ներկայացուցիչներն էլ հետաքրքրվել են՝ արդյոք նախարարությունը ծրագրո՞ւմ է դեռ խորհրդային տարիներին կառուցված մշակույթի մեծ տներն ու դահլիճները վերակառուցել։  Նախարարի տեղակալը նշել է, որ այս դեպքում  պետք  է  հիմնավորել  կառույցի բովանդակային կիրառության անհրաժեշտությունը։

 

«Հին մշակույթի տների համատարած վերակառուցման ու նոր ուռճացված աշխատակազմեր ձևավորելու անհրաժեշտություն այս պահին դեռ չկա, փոխարենը պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հնարավորություն ունենանք հանրությանն ու զբոսաշրջիկներին ցուցադրել մեր  պատմական ժառանգությունն ու  գտածոները»,- շեշտել է նախարարի տեղակալը։

Նոր թանգարանների կամ  ժամանակակից լուծումներով  նոր հարթակների ստեղծման անհրաժեշտություն կա հանրապետության բոլոր մարզերում։ Պատմական-հնագիտական խոշոր ու եզակի ժառանգություն է պահպանում Շիրակի երկրագիտական թանգարանը, որն դեռ մշտական ցուցադրության տարածք չունի։ Թանգարանի շենքի հարցը քննարկվել է մարզպետարանում։

Կերպարվեստի ոլորտի ներկայացուցիչներն էլ Գյումրիում պատկերասրահ ունենալու անհրաժեշտությունն են շեշտել  և առաջարկել են առավել մեծ ուշադրություն դարձնել մարզերում ստեղծագործող նկարիչներին։ Խզմալյանը նաև հայտնել է, որ այս տարի մշակույթի ոլորտին հավելյալ 44 միլիարդ դրամ գումար է հատկացվել և մշակութային կառույցներին առաջարկել է նախարարություն դրամաշնորհային հայտեր ներկայացնել սահմանված ժամկետներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

19:00 15.04.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Այսօր ես Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել եմ Օդեսա, ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային։ ...

Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

18:52 15.04.2025

Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակից

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

18:47 15.04.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել […] ...

Պորոշենկոն Զելենսկիի գրասենյակին մեղադրել է իշխանությունը յուրացնելու մեջ

18:40 15.04.2025

Պորոշենկոն Զելենսկիի գրասենյակին մեղադրել է իշխանությունը յուրացնելու մեջ

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակը սկսել է չարաշահել Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգումը և սկսել է յուրացնել իշխանությունը։ Նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ «Այժմ մտցվում է ռազմական դրության ևս մեկ երկարացում։ Սա 15-րդ անգամն է, որ խորհրդարանին խնդրում են աջակցել դրան։ Բայց ինչո՞ւ դրա ավարտից մեկ ամիս առաջ։ Ուզում եմ շեշտել, որ պետք է […] ...

Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմը

18:30 15.04.2025

Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմը

Թոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում հատել է 60000 խաղային րոպեի շեմը։ Դա տեղի է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: 35-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 745 խաղ, խփել 248 գոլ և կատարել 273 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո գերմանացին […] ...

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

18:20 15.04.2025

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...

BACK_TO_TOP