15:57 18.07.2022
Կարակալպակստանում անկարգությունների զոհերի թիվն ավելացել է ևս երեքով և դարձել է 21, երկուշաբթի ասել է Ուզբեկստանի գլխավոր դատախազության խոսնակ Խայեթ Շամսուդդինովը։
«Ցավոք սրտի, ևս երեք քաղաքացի մահացել է, չնայած բժիշկների ջանքերին, քանի որ նրանց վիճակը շատ ծանր էր»,- առցանց ճեպազրույցի ժամանակ ասել է Շամսուդդինովը։
Ավելի վաղ Ուզբեկստանի իրավապահները հայտնել էին, որ անկարգությունների ընթացքում զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը, ձերբակալվել՝ 516, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Ավելի ուշ երկրի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «սահմանադրական կարգի ոտնձգություն» հոդվածով 14 մարդ է բերման ենթարկվել։
Հուլիսի 4-ին Ուզբեկստանի խորհրդարանը որոշեց պահպանել Կարակալպակստանի կարգավիճակը, որը ենթադրում է ինքնիշխանություն:
Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում հուլիսի 1-ին անօրինական ցույց է տեղի ունեցել Ուզբեկստանի Սահմանադրության փոփոխությունների դեմ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ձերբակալվել են անկարգությունների մի խումբ կազմակերպիչներ, որոնք փորձել են գրավել շրջանի իշխանությունը։ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ը արտակարգ դրություն է մտցրել Կարակալպակստանում, ինչպես նաև պարետային ժամ՝ նշված ժամանակահատվածում։ Հուլիսի 3-ին Միրզիյոևի մասնակցությամբ կայացած կոնֆերանսի ընթացքում նշվել է, որ իրավիճակը Կարակալպակստանում կայունացել է և վերադառնում է բնականոն հուն։
12:07 28.04.2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է հրաժարվել ՂրիմիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից, այս կարծիքն է հայտնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վատիկանում նրա հետ հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ այո»,- պատասխանել է Թրամփը լրագրողի այն հարցին, թե արդյոք Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից։ Ամերիկացի առաջնորդն ասել է, որ Զելենսկու հետ հանդիպումը լավ է անցել։ «Նա […] ...
11:53 28.04.2025
Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարան․ ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։ Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։ Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել […] ...
11:43 28.04.2025
Տեղեկությունները կեղծ են. ՊՆ-ն հերքել է Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերըՄամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝ իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,-հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ...
11:34 28.04.2025
Լավրովն ու Ռուբիոն նշել են, որ կարևոր է Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանների համախմբումըՌԴ ԱԳՆ-ն հայտնել է իր ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցի մասին, որում կողմերն ընդգծել են Ուկրաինայում խաղաղության ուղու համաձայնեցման համար բանակցություններ սկսելու նախապայմանների համախմբման կարևորությունը։ «Շարունակվել է կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային ասպեկտների վերաբերյալ, որը զգալիորեն ակտիվացել է վերջին շրջանում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր ուկրաինական ճգնաժամի թեմայի […] ...
11:25 28.04.2025
ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության մասնակցության հրավերՄեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։ Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում […] ...