«Գյումրի՝ վարպետաց քաղաք». Վարդանանց հրապարակում անցկացվել է արհեստների փառատոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

 «Գյումրի՝ վարպետաց քաղաք». Վարդանանց հրապարակում անցկացվել է արհեստների փառատոն

18:28 16.07.2022

Գյումրիում անցկացվել է « Գյումրի՝ վարպետաց քաղաք» փառատոնը։ Գյումրեցի վարպետներից բացի, մասնակցել են Հայաստանի մարզերի ու ԱՊՀ երկրների ստեղծագործողները։ Մշակութային ծրագիրը ԿԳՄՍ նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և Գյումրիի քաղաքապետարանի հագործակցությամբ էր։

Փառատոնին ներկայացել էին երիտասարդ ու տարեց ստեղծագործողները, որոնք  հայկական ավանդական մշակույթն ու արհեստները պահպանում են՝ նոր ու ժամանակակից ոճերի համադրությամբ։ Գյումրին դարձել էր կարևոր հարթակ  ստեղծագործ կյանքով ապրող  մարդկանց համար։

«Ես կարծում եմ, որ նմանատիպ միջոցառումները, որի շրջանակներում փորձում ենք նաև ավելի ճանաչելի դարձնել մեր ժառանգությունը, ոչ միայն ժառանգությունը, այլև կրողներին, ստեղծողներին։ Հենց հիմք է հանդիսանում այդ միջմշակութային հարթակը ստեղծելուն և ժառանգության հանդեպ շատ ավելի սրտացավությամբ մոտենալուն»,-ShantNews.am-ի հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարարության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։

Տաղավարներում նաև վարպետաց դասեր էին։ Բրուտագործ, դարբնագործ վարպետները  ներկայացնում էին իրենց գործի յուրահատկությունները և սերը դեպի հին գյումրվա արհեստները։

Փառատոնի անբաժան մասն էին կազմում նաև ազգային երգն ու երաժշտությունը։  Ներկաներին բարձր տրամադրություն էր  փոխանցում 75 ամյա լարախաղացը, ով արդեն 60 տարի ազգային մշակույթը տարածում է ամենուր։

Արվեստը, արհեստն ու ազգային երգը համեմվում էր հյուրասիրությամբ, տեղում վարպետ խոհարարները պատրաստում էին համեղ ուտեստներ։

«Վարպետաց քաղաք» փառատոնը դառնալու է ամենամյա, հաջորդ տարի այն կներառի մշակույթի և արվեստի տարբեր ճյուղեր՝ այս կերպ հանրայնացնելով, նոր սերնդին ծանոթացնելով ազգային արժեքների հետ, որոնք կրող նեն լինելու ազգային արժեքների  հետագա պահպանության։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP