18:54 06.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է Պորտա Չելի միջազգային ցուցասրահի և արվեստի ակադեմիայի տնօրեն Անիելլո Էրտիկոյին: Տեղեկացնում է նախարարության լրատվական բաժինը:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը Պորտա Չելի միջազգային ցուցասրահի և արվեստի ակադեմիայի տնօրեն Անիելլո Էրտիկոն նշել է, որ ցանկանում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնել երկարատև մշակութային ծրագիր, որի շրջանակում փոխադարձ այցերի միջոցով կկարողանան հայկական մշակույթը ներկայացնել մասնավորապես Իտալիայի Բազիլիկատա մարզում, իսկ իտալական մշակույթը՝ մշակութային մայրաքաղաք Երևանում:
Իտալացի հյուրի համոզմամբ՝ ծրագիրը հնարավորություն կտա տեսանելի դարձնել երկու պետությունների հարուստ մշակութային անցյալը՝ արվեստը կրթության հետ համադրելու միջոցով: Նախատեսվում է ստեղծել նաև արվեստի հարթակ, որը երկխոսության միջոցով կհամախմբի մշակութային խոր արմատներ ունեցող պետություններին:
Նախարար Մակունցը շնորհակալություն է հայտնել նախագծի գաղափարը ներկայացնելու համար և նշել, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու ծրագրին և արդյունավետ համագործակցության միջոցով էլ ավելի ամրապնդելու հայ-իտալական գործակցությունը մշակույթի ոլորտում: Լիլիթ Մակունցը նաև խնդրել է տրամադրել առավել մանրամասն տեղեկատվություն նախագծի շրջանակում իրականացվելիք մշակութային և կրթական միջոցառումների վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանը, նույն վարչության աշխատակից Ի. Դադյանը, Ֆլորենցիայի Բիենալեի համադրող և կրթական կենտրոնի արվեստաբան Մելանի Զեֆֆերինոն, Արման Նուռը և Աննա Սայունցը:
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...
12:09 19.04.2025
ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ BloombergԱմերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...