17:25 16.07.2022
Հուլիսյան շոգեր են և ջրի պահանջարկն է մեծանում։ Ու ոռոգման այս թեժ սեզոնին գյուղացիական տնտեսությունները դարձյալ բողոքում են։ Մարզի ջրամբարներում կուտակված ջրի ծավալն անցած տարվա համեմատ քիչ չէ, բայց տասնյակ համայնքների հողերին չի հասնում։ Պատճառներից մեկն էլ ոռոգման ցանցերի բացակայությունն է։ Ախուրյանի տարածաշրջանի Հովիտ գյուղը 30 տարուց ավելի է ոռոգման ջուր չունի, բայց հողերը Կառնուտի ջրամբարի հարևանությամբ են։
Տնտեսությունները տնամերձ հողերն ու ցանքատարածքները մշակում են անձրևի հույսով, թե բնությունը բարեհաճ գտնվեց, բերք կստանան։ Չարչարանքի արդյունքում տնամերձներից հավաքած բերքը ընտանիքների ապրուստի միջոցն է, այն վաճառել ու եկամուտ ստանալ չեն էլ ակնկալում։ Ոռոգման ջրի խնդիրը հողագործի համար գլխացավանք է, հող մշակելուց հրաժարվելու պատճառ։
«ժողովուրդը ջրի պատճառով սնանկացել է, կարտոֆիլը աղբյուրի ջրով ենք ջրում, իսկ դաշտերը չորային եղանակի պատճառով այնքան են չորացել, որ ժողովուրդը նույնիսկ ուտելու ցորեն չի կարող հանել։ Լավ է գոնե խոտ կա էս տարի, անասունների կերը կապահովենք, իսկ մեզ համար ալյուր ենք առնելու»,- նշում են գյուղացիները։
Անձրևային օրերի հաշվին Հովիտի դաշտերում միայն խոտն է առատ, բայց մշակովի հողատարածքներում հացահատիկային մշակաբույսերին ոռոգում է պետք, ցորենին ու գարուն՝ ամենաքիչը 3-4 անգամ ոռոգման ջուր ։ Ոռոգման ջուր համայնքն արդեն 30 տարուց ավելի է չունի։ Սարից եկած ջուրն են գյուղովի իրար մեջ բաժանում, հերթ պահում են, բայց միայն տնամերձներն են ջրում։ Այս շոգ եղանակին սարի ջուրն էլ ցամաքել է, ստիպված խմելու ջուրն են սպառում բերքը չորացումից փրկելու համար։
Մինչև 90-ականները Հովիտը ոռոգման ցանց է ունեցել է, իսկ հետո սեփականաշնորհման անկանոն և հախուռն գործընթացի հետևանքով համակարգը այլևս չի շահագործվել, տարիների ընթացքում էլ քանդվել ու թալանվել է։ Կառնուտի ջրամբարը Հովիտ գյուղին կպած է, բայց ոռոգման կիսավեր ցանցի պատճառով գյուղը ջրամբարից օգտվել չի կարող։
«Ջուրը մեր վարչական տարածքում է, տեսնում ենք ինչպես է սելավատարներով սարերից իջնում, լցվում Կառնուտի ջրամբար, բայց մենք դրանից չենք կարող օգտվել, որովհետև հին ոռոգման ցանցն ամբողջությամբ թալանված է»,- նշում է Հովիտի վարչական ղեկավար Ավետիք Սերոբյանը։
Գյուղի վարչական տարածքից ոչ հեռու Կառնուտի ջրամբարից ջուր հասցնելու համայնքի ծրագիրը վերջապես այս տարի հաստատում է ստացել։ Ոռոգման ցանցի նորոգման ծրագիրը 2022-ի սուբվենցիոն փաթեթում է։
Աշխատանքների մեկնարկին են արդեն սպասում։ Իսկ թե ներքին ցանցը ինչ վիճակում է, դեռ ուսումնասիրություններ են կատարվելու: Գյուղին ոռոգման ջուր է հասնելու մոտ 2․5 կմ երկարության ստորգետնյա խողովակներով։ Ամբողջությամբ փոխվելու են մոտ 5 կմ երկարության բետոնյա տաշտակները, վերականգնվելու են պոմպակայանը, երկաթբետոնյա պատվարը։ Նոր ցանց կառուցելու արդյունքում գյուղի մոտ 300 հեկտար հողատարածք կդառնա ոռոգելի։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...