Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին աշխատանքային իրավունքների խախտման մասին ահազանգերն ու հարուցված վարույթների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+3.09 oC

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին աշխատանքային իրավունքների խախտման մասին ահազանգերն ու հարուցված վարույթների թիվն ավելացել է

17:11 16.07.2022

Ինչպիսին են Հայաստանում աշխատանքային իրավահարաբերությունները, արդյո՞ք պահպանվում են աշխատող-գործատու պայմանագրային պարտավորությունները և  աշխատողների  իրավունքները։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիի Ասպարեզ ակումբում, ներկայացվել են «ԵՄ-ն հանուն աշխատանքի իրավունքի և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնասիրության  արդյունքները։

«Ամենաշատ ու հաճախակի հանդիպող դեպքերը վերաբերում են փորձաշրջաններին։ Ասեմ, որ հատկապես սպասարկման ոլորտում փորձաշրջանը, որպես այդպիսին, ո՛չ գրանցվում է, ո՛չ վարձատրվում ՝ պատճառաբանությամբ, որ մի հատ տեսնենք՝ լավ աշխատող կլինես, թե ոչ, այնուհետև պայմանագիր կկնքենք։Մինչդեռ, աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ փորձաշրջանը ևս մտնում է և՛ ստաժի մեջ, և՛ համարվում է վարձատրվող աշխատանք»,- նշում է ՀՀ փաստաբանների  պալատի անդամ  Գայանե Գևորգյանը։

«Ցանկանում եմ հորդորել, որ բոլոր աշխատողները, երբ ստորագրում են որևէ փաստաթուղթ, միանշանակ կարդան ,տեղյակ լինեն իրենց  իրավունքներին և իմանան իրենց պարտականությունները։ Լինում են դեպքեր, երբ պայմանագիր կա կնքված, բայց պայմանագրում նշված է այլ գումար, իսկ աշխատողին ցածր են վարձատրում, կամ հակառակը՝ցածր աշխատավարձ է նշված, բայց աշխատողին ավելի բարձր են վարձատրում։ Այս խնդիրներն ավելի շատ ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ այդ աշխատոնը արդեն ազատվում է աշխատանքից և ներկայացնում է դիմում-բողոք»,- նշում է ՍԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի ավագ տեսուչի ԺՊ Գագիկ Մազմանյանը։

Քննարկմանը  ներկա Սննդի անվտանգության, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են  իրենց հասցեագրված դիմում-բողոքներում առավել  հաճախ հանդիպող  աշխատանքային իրավախախտումները։ Մեկ տարվա ընթացքում ստացված ահազանգերի թիվն ավելացել է 76 տոկոսով, իսկ  հարուցվել է 1462 վարչական վարույթ։

«Բողոք դիմումները տեսչական մարմին շատացել են, առաջին պայմաններից մեկն էլ այն է, որ ինչքան շատանում է բողոք-դիմումները, այնքան շատանում են վարչական վարույթները։ Անանուն դիմումներին ընդհանրապես ընթացք չպիտի տրվի, որովհետև, եթե չեղավ դիմումատուի անունը կամ ի վիճակի չեղանք հայտնաբերելու նրան, էդ վարույթը պիտի միանշանակ կարճվի։ Այս դեպքում գործում է երկրորդ էֆեկտը, եթե կա նույն կազմակերպության նկատմամբ մի քանի դիմում  կամ ինֆորմացիա է գալիս, այդ ժամանակ մենք դիմում-ինֆորմացիան վերցնում ենք և մեր նախաձեռնությամբ հարուցում ենք վարչական վարույթ»,- պարզաբանում է ՍԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի ավագ տեսուչի ԺՊ Հմայակ Այվազյանը։

«Մեր ժողովուրդը  բողոքում է ցանկացած տեղ, երբ որ  փորձում ես դա գրավոր ընթացակարգի վերածել, արդեն ասում են՝ ցանկալի է իմ անունը չերևա որևէ տեղ, ինչի՞ իմ անունից դուրս գա խնդիրը, թող ուրիշ մեկը բողոքի, ես հետևից կգնամ»,- նշել է իրավախորհրդատու Գայանե Գևորգյանը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP