Եվրոպայում անտառային հրդեհները մահվան դեպքերի և տարհանումների պատճառ են դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.51
  • RUBLE
    4.81
  • 449.98
WEATHER
+22.09 oC

Եվրոպայում անտառային հրդեհները մահվան դեպքերի և տարհանումների պատճառ են դարձել

20:10 15.07.2022

Եվրոպական տարբեր երկրներում խոշոր հրդեհներ են մոլեգնում, հաղորդում է BBC-ն։

Բնակիչները և հանգստացողները լքել են Ֆրանսիայի քաղաքներն ու գյուղերը: Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել լքել հարավ-արևմտյան Ժիրոնդի շրջանը։

Տասնյակ հրդեհներ են մոլեգնում Պորտուգալիայում և Իսպանիայում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 40C-ը: Երկու երկրներում առնվազն 281 մահվան դեպք առնչվում է տապի հետ:

Իսպանիայի արևմուտքում մի քանի քաղաքներից տարհանվել են բնակիչները։

Պորտուգալիայում ուրբաթ առավոտվա դրությամբ ավելի քան 30 հրդեհ էր մոլեգնում, որոնցից մեկը՝ Պոմբալ անտառում, շարունակվում է արդեն մեկ շաբաթ։

Իտալիայում և Խորվաթիայում ևս անտառային հրդեհներ են, Հունաստանի 5 շրջաններում էլ անտառային հրդեհների մեծ վտանգ կա։

Պարբերականը նշում է, որ ջերմային ալիքներն ավելի հաճախակի են դարձել, ավելի ինտենսիվ և երկար են տևում մարդկանց առաջացրած կլիմայի փոփոխության պատճառով: Արդյունաբերական դարաշրջանի սկզբից ի վեր աշխարհում ջերմային ֆոնը բարձրացել է մոտ 1,1 աստիճանով, և ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ, եթե ամբողջ աշխարհի կառավարությունները արտանետումների կտրուկ կրճատումներ չանեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲԴԽ նախագահը ՆԹ դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

13:53 22.04.2025

ԲԴԽ նախագահը ՆԹ դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ողջունելով հյուրին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդերլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդերլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդերլանդների […] ...

Վատիկանը բացահայտել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգևոր կտակը

13:44 22.04.2025

Վատիկանը բացահայտել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հոգևոր կտակը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում, իր վերջին կտակում խնդրել է իրեն թաղել հասարակ դամբարանում։ Փաստաթուղթը, որը կազմվել է 2022 թվականի հունիսի 29-ին, հրապարակվել է Վատիկանի կողմից։ «Գերեզմանը պետք է լինի հողի մեջ․ պարզ, առանց որևէ հատուկ զարդարանքի և միայն մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս»,-նշված է տեքստում։   ...

Ընդունվել է 2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը

13:32 22.04.2025

Ընդունվել է 2024 եւ 2025 թթ. հաշվետու տարիների համար հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը

Ազգային ժողովն ապրիլի 22-ին շարունակել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է հայտարարագրերի […] ...

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է

13:20 22.04.2025

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը: Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Արհեստական բանականության ոլորտի գիտնականի […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:13 22.04.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում ապրիլի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 22-ի ցերեկը, 23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

13:05 22.04.2025

Արարատի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ

Ապրիլի 20-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կիլոմետրին պարեկները նկատել են կայանված ավտոմեքենա, որի մեջ գտնվող երիտասարդները կասկածելի վարք են դրսևորել։ Իրավապահները մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, ինչից հետո նրանց ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենայի զննությամբ վերը նշված զանգվածը […] ...

BACK_TO_TOP