16:00 26.02.2018
«Նախատեսված էր, որ 2018 թվականի առաջին եռամսյակում գարդասիլ պատվաստանյութով 16 հազար դեռահաս աղջիկ պետք է պատվաստվեր, բայց փետրվարի 21-ի դրությամբ 260 աղջիկ երեխա է պատվաստվել»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
Նրա կարծիքով՝ այս պատկերը փաստում է, որ առողջապահության նախարարության այս ծրագիրը ձախողվել է։ Ըստ նրա՝ պատճառը միայն այն չէ, որ ծնողները համատարած հրաժարվում են, այլև` բժշկական հանրությունը դրական չարտահայտվեց այս պատվաստանյութի մասին։ Հայկ Այվազյանը տեղեկացրեց նաև, որ այս պատվաստանյութը ներդնելու համար Հայաստանը «Գավի» հիմնադրամից 170 հազար դոլար է ստացել։ Բանախոսի պնդմամբ՝ այս հիմնադրամը երրորդ երկրներին ֆինասավորում է պատվաստանյութը կիրառելու համար։ Նա հիշեցրեց, որ «Գավիի» տնօրենը Բիլ Գեյթսն է, որի նպատակը, Այվազյանի խոսքով, բնակչության աճի կրճատումն է։
Բանախոսն ասաց նաև, որ առողջապահության նախարարությունը ձախողման համար իրենց է մեղադրում՝ որպես ոչ մասնագետներ լինելով հակաքարոզչություն իրականացնելու համար, բայց Այվազյանը պնդում է, որ այդ գերատեսչությունը պետք նկատի նաև, որ միևնույն ժամանակ բժշկական հանրությունն էլ դրական չարձագանքեց այդ պատվաստանյութի մասին։ «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավարն իր հերթին նկատեց, որ մեզ մոտ ԱՄՆ-ի օրինակն էին բերում, որտեղ գարդասիլ պատվաստանյութը լիցենզավորվել է դեռևս 2006 թվականին, ասել են, որ Միացյալ նահանգները օրենքի երկիր է, և եթե այդ պատվաստանյութը ունենար որևէ վտանգավոր հետևանք, ապա այդ երկիրն էլ չէր լիցենզավորի։ Ի հակառակն այս պնդումների՝ Այվազյանը ներկայացրեց, որ այդ լիցենզավորումն իրականացրած ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել, քանի որ հայտնաբերվել է, որ նա բաժնետոմսեր ունի պատվաստանյութեր և ծխախոտներ արտադրող ընկերություններում, մասնավորապես գարդասիլ պատվաստանյութ արտադրող «Մերկ» ընկերությունում։ Հետևաբար, ըստ բանախոսի, կարելի է ենթադրել, թե ինչ պայմաններում է կատարվել լիցենզավորումը։
«Այդքան տեսանյութեր էիր տարածում, բա դու չէի՞ր մտածում, որ ծնողները, տեսանյութերը տեսնելով, կվախենան, ինքը պատասխան է տալու դրա համար: Ինքը թող չմտածի, որ ամեն ինչ այդպես կանցնի: Ինքն է պատճառը ծնողներին վախեցնելու»,- այս մասին արդեն SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ ծնողներն էլ իրենց հետ հանդիպումների ժամանակ նշում են, որ ոչ մասնագետներն այնքան տեսանյութեր են տարածել, որ դրանից վախեցած են: Գայանե Սահակյանը հերքեց նաև Այվազյանի հաղորդած այն տեղեկությունը, թե առաջին եռամսյակում պետք է 16 հազար աղջկա պատվաստեին:
«Այդ ե՞րբ էր առողջապահության նախարարությունը հայտարարել, որ առաջին եռամսյակում 16 հազարին մենք կպատվաստենք: Էլ որտե՞ղ մնաց պլանային գործընթացը: Դա ամբողջ տարվա համար էր նախատեսվել»,-նկատեց իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:
Չնայած Սահակյանը համաձայն չէ Այվազյանի այն պնդմանը, թե նախարարությունը ձախողել է, բայց միևնույն ժամանակ խոստովանեց, որ մինչ օրս ընդամենը 260 հոգու պատվաստելը նորմալ չէ:
«Կձախողվեր այն դեպքում, երբ ոչ մի աղջիկ չպատվաստվեր: Թեկուզ դա էլ է հարցական, որովհետև մենք ներդրել ենք դեկտեմբերին, 13 տարեկան աղջիկներն իրենք չափորոշիչներով ունեն պարտադիր այց պոլիկնիկիա, արդեն ավարտված են եղել այդ այցերը, որովհետև դրանք սեպտեմբեր-հոկտեմբերին են տեղի ունենում: Նրանց 90 տոկոսը դեռ որոշում չեն կայացրել, սպասողական վիճակում են: Սպասում են տեսնեն` Հայկն էլի նյութ կդնի՞, թե՞ ոչ: Դրա համար էլ ծնողների հետ մենք հանդիպում ենք, փորձում հասկանալ` ծնողներն ինչի՞ց են ահաբեկված: Բոլորը նշում են, որ այդ տեսանյութերից վախեցած են, ժամանակ է պետք: Լրացուցիչ ջանքեր են պահանջվում, որպեսզի մարդկանց միջից վախն ու սարսափը հանենք: 260-ն առաջիկայում կդառնա 300, հետո 400 ու մինչև տարվա վերջ այդ թիվը բավականին կմեծանա »,-շեշտեց ԱՆ պաշտոնյան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ից Հայաստանում մեկնարկել են արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումները: Այս մասին որոշումը կայացվել է 2017 թվականի նոյեմբերի 9-ի՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում: Պատվաստումները նախատեսվում էր իրականացնել 13 տարեկան թվով 16 000 աղջիկների, իսկ պատվաստման գործընթացը պետք է իրականացվեր երկու անգամ՝ 6 ամիս ընդմիջմամբ:
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա10:49 19.04.2025
Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեինԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...
10:35 19.04.2025
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...
10:23 19.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
10:19 19.04.2025
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...
10:03 19.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...