19:39 15.07.2022
2022-ի սուբվենցիոն ծրագրով Գյումրիում հիմնանորոգման է ենթակա 22 փողոց, որի ընդհանուր երկարությունը 8 կմ է։ Այն ծավալային առումով, համեմատ փողոցների քանակի, մեծ չէ, նորոգումների ամբողջական մակերեսը հաշվարկվել է 100 հազար քմ։ 22 փողոցից առայժմ աշխատանքները սկսված են Ղարիբջանյան, Մյասնիկյան, Մեքենավարների և Կիրովականյան փողոցներում, չնայած որ բոլոր շինմրցույթներն ավարտված են, ընկերությունները հայտնի են:
Մեկնարկից սկսած հաստատվում են նաև հիմնանորոգումների ավարտի ժամկետները, բայց խախտումներ դրանցում ամեն տարի լինում են, որոնց արդյունքում նաև 2021-ի սուբվենցիոն փողոցաշինական ծրագրերից անավարտները հիմա են շարունակվում։
Կիրովականյան փողոցը այս տարվա ծրագրով հիմնանորոգվողներից է, անցնում է սեփական տներով խիտ բնակեցված թաղամասով: Այն ժամանակին եղել է նաև մի քանի արդյունաբերական ընկերություններն իրար կապող փողոց։ Ավելի քան 40 տարի, թեկուզ հարթեցման տարբերակով, փողոցը չի բարեկարգվել, թեև դարձյալ մնում է ինտենսիվ երթևեկելի։ Միայն հողաշերտով մնացած փողոցում, եթե տեղումներ էլ չկան, մշտապես ջրափոսեր են։ Մաշված կոյուղագծերի վթարներն են պատճառը։ 10 օր է՝ Կիրովականյան փողոցում շինտեխնիկա է աշխատում։ Շինարարը հեռացնում է փողոցի գրունտային շերտը: 4371 քմ մակերես՝ փողոցով ու մայթերով՝ նորոգվելու, ասֆալտապատվելու է։
Հիմնանորոգման ընթացքում ստորգետնյա կոմունիկացիաների նորացում շինարարը կատարելու է անհրաժեշտության դեպքում, հիմնականում վերաբերում է կոյուղատար ու ջրատար խողովակների փոխարինման աշխատանքներին, բայց նախագծով ջրահեռացման ցանցի կառուցում նախատեսված չէ։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրում ընդգրկված ոչ բոլոր փողոցներում են անցկացվելու նոր ջրահեռացման փակ համակարգեր։
Դեռ մեկնարկային փուլում չեն ՎԶԵԲ-ի և համաշխարհային բանկի փողոցաշինական ծրագրերը։ Խոսքը Սլաբոտկա և Անի թաղամասերի փողոցներին է վերաբերում։ Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրը Անի թաղամասում ավարտված է, բայց փողոցների ասֆալտապատման լայնածավալ ծրագիրը հավանաբար այս տարի էլ չի մեկնարկի։
«Անի թաղամասը մեր ամենացավոտ կետերից մեկն է փողոցաշինության մասով։ Թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցները ընդգրկված են այս տարվա սուբվենցիոն ծրագրում, իսկ մյուս փողոցները կհիմնանորոգվեն ՎԶԵԲ-ի միջոցներով։ Կսպասենք, գարնանը կսկսվեն աշխատանքները, այս շրջանում թղթաբանության բոլոր փուլերը կավարտենք և միայն դրանից հետո կսկսվի փողոցների հիմնանորոգումը։ Մենք կփորձենք խիճով, ժամանակավոր ինչ-որ լուծումներով կարգավորել խնդիրը, որ թաղամասի բնակիչների համար փողոցներն անցանելի լինեն»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Փողոցների հիմնանորոգումներից հետո նախատեսվում է գործարկել քաղաքի նոր երթուղային ցանցը, թեև դրանից կախված չէ նոր միկրոավտոբուսների շահագործումը, որը դարձյալ խոստացած փուլային տարբերակով ևս դեռ չի իրականացվում։ Պարզվում է՝ միկրոավտոբուսների տեխնիկական խնդիրներ ասվածը դեղին համարանիշների հետ է կապվում։
Քաղաքապետն էլ հստակ ժամկետներ չունի, թե երբ միկրոավտոբուսներն ի վերջո կսպասարկեն քաղաքի ուղևորատար տրանսպորտը, որը մեկ տարուց ավելի բաց տարածքում կայանելուց հետո նոր տեղափոխվեցին ավտոբուսային նոր պարկ։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...