Գյումրիի «Պատվո Բլուր» հուշահամալիրում բացվել է Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Գյումրիի «Պատվո Բլուր» հուշահամալիրում բացվել է Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակ

18:37 14.07.2022

Գյումրիի «Պատվո Բլուր» հուշահամալիրում  այսօր բացվել է 1855 թվականին Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակ։ Նրանք հուղարկավորված են եղել «Պատվո Բլուրի» տարածքում, բայց նրանց մասին տեղեկությունները պահպանված չեն եղել։

«Պատվո Բլուրը» Գյումրիի տարածքում հիմնվել է 19-րդ դարում։ Ռուսական կայազորի հրամանատարը քաղաքի այս հատվածը ընտրել էր որպես  զինվորական գերեզմանատուն։ Այստեղ հուղարկավորվում էին ռուսական բանակի այն սպաներն ու հրամանատարները, որոնք զոհվում կամ մահանում էին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ «Պատվո Բլուրում» շարքային զինվորների թաղումներն արգելված էին։

Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում այս տարածքում  հուղարկավորվել են մոտ 300 բարձրաստիճան սպաներ, որոնք ունեցել են առանձին գերեզմանաքարեր։ Ալեքսանդրապոլ ներխուժելու ժամանակ թուրքական զորքերն ավերակների են վերածել սպայական գերեզմանատունը, գերեզմանաքարերից մի քանիսի կտորներն այժմ պահպանվում են հուշահամալիրի տարածքում։

2010 թվականին, երբ «Պատվո Բլուրի» վերականգնման աշխատանքներ տարվեցին, հնարավոր եղավ տեղեկություններ հավաքել տարածքում հուղարկավորված միայն 155 սպաների մասին։ Նրանց անուններով հուշատախտակներ տեղադրվեցին հուշահամալիրում։ Այդ անուններին այսօր ավելացան ևս 8-ը։ Նրանց մասին տվյալները հնարավոր է եղել բացահայտել միայն արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններով։

«Առաջին անգամ Հայաստան եկա 2013 թվականին, այցելեցի «Պատվո Բլուր» հուշահամալիր։ Երբ մոտեցա հուշատախտակներին, այնտեղ սկսեցի փնտրել իմ հայրենակիցների անունները, բայց չգտա։ Մի քանի տարի անց մասնակցեցի ռուս-թուրքական թեմայով գիտաժողովի, որի ընթացքում քննարկվեց Տվերի «Դրագունյան գնդի» պատմությունը։ Սկսեցի ուսումնասիրել արխիվային փաստաթղթեր, որոշեցի գտնել այն մարդկանց մասին տեղեկություններ, որոնք այդ տարիներին զոհվել են և հուղարկավորվել Գյումրիում: Մենք կարողացանք վերականգնել 8 հերոս զինվորականների անունները, որոնք համալրեցին հուշատախտակների վրա գրված անունների շարքերը»,- իր ելույթում նշել է «Գթության քույր Եկատերինա Բակունինայի» անվան հիմնադրամի տնօրեն Ռոման Մանիլովը։

«Տվերի «Դրագունյան գունդը» մեծ ծառայություններ է  ունեցել Կարսի գրավման ժամանակ, ինչպես 1855 թվականին, այնպես էլ դրանից հետո։ Հայր Ռոմանը տեսնելով, որ անմահ հերոսների անունները կրող հուշատախտակում  Տվերի զոհված սպաների անունները չկան, ինքը Տվերում հանգանակություն կազմակերպելով, դիմեց մեր ակումբին, որ մենք միասին այդ բացը լրացնենք և հուշահամալիրում նոր հուշատախտակ տեղադրենք»,- նշում է «Գյումրիի Ռոտարի ակումբի» նախագահ Սերգեյ Նազարեթյանը։

«Գյումրիի Ռոտարի ակումբի» օժանդակությամբ կյանքի է կոչվում այս նախաձեռնությունը։ Հուշատախտակի վրա առաջին անունը գեներալ-լեյտենանտ Գեյման Վասիլի Ալեքսանդրովիչինն է, մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին, բայց ոչ թե զոհվել է ռազմաճակատում, այլ վիրավորվելուց հետո մահացել է տիֆից, թաղվել է «Պատվո Բլուրի» տարածքում, բայց նրա հուշաքարը պահպանված չի եղել։ Գերեզմանը գտնելու փնտրտուքներով մեկ տարի առաջ Գյումրի է եկել գեներալի թոռը, փաստական ու արխիվային տվյալներով ապացուցել է, որ իր պապը հուղարկավորված է «Պատվո Բլուրում»։

«Մեզ բերեց «Կավկազկի վեստնիկ» 1876 թվականի ապրիլի 14-ին հրատարակված թերթը, բավականին ծավալուն էր, վեց էջանոց, որտեղ կար համառոտ հոդված այն մասին, որ այդ թվականին, այդ օրը «Պատվո Բլուրում» հուղարկավորվել է գեներալ-լեյտենանտ Գեյմանը, որին մասնակցել է նաև նրա կինը»,- պատմում է Գյումրիում «Ռուսական տուն» կենտրոնի նախկին ղեկավար Հարություն Համբարձումյանը։

Իսկ գեներալի կինը այդ տարիներին Գյումրի էր եկել վիրավոր ամուսնուն տեսնելու, բայց հանգամանքների բերումով հասցնում է մասնակցել ամուսնու հուղարկավորությանը։ Թերթում մանրամասն նկարագրված է գեներալի թաղման արարողությունը, մասնակիցների անուններն ու պաշտոնները։ Զոհվածներից մի քանիսի հարազատներն էլ 102-րդ ռազմաբազայի հոգևոր հովվին են նամակ ուղարկել ու տեղեկացրել, որ ունեն արխիվային փաստաթղթեր, որոնք հաստատում են իրենց  զինվորական նախապապերի զոհված լինելու և այս  գերեզմանատանը հուղարկավորվելու փաստերը։

«Դրագունյան գնդի» 8 զինվորականների անունը կրող նոր հուշատախտակից բացի, հուշահամալիրի տարածքում տեղադրվել է նաև հրամանատար, գեներալ-մայոր Իոսիֆ Կուկոլևսկու տապանաքարը։ Նա եղել է Տվերի գնդի հրամանատարը։ Տապանաքարը տեղադրված է ռուս-թուրքական պատերազմում նշանակալի ռազմական գործողություններով առանձնացած Դաղստանի և Կովկասյան գնդերի հրամանատարների գերեզմանաքարերի կողքին։ Ի դեպ, Կովկասյան 4-րդ զորագունդն առաջնորդում էր ազգությամբ հայ Իվան Լևոնի Մելիքովը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP