Վերլուծաբանները չեն բացառել Եվրոպայում գազի գնի բարձրացումը մինչև 3500 եվրո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+3.09 oC

Վերլուծաբանները չեն բացառել Եվրոպայում գազի գնի բարձրացումը մինչև 3500 եվրո

09:09 14.07.2022

«Հյուսիսային հոսք 1»-ի վերանորոգման հետաձգումը և այս թեմայի շուրջ շահարկումները կարող են անհանգստացնել շուկայի մասնակիցներին և բորսայում  գազի գինը բարձրացնել մինչև 3500 եվրո 1000 խորանարդ մետրի համար (ներկայիս՝ 1800–1900 եվրոյի փոխարեն): Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի էներգետիկ ռազմավարության և վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման կոմիտեի գործադիր քարտուղար Դմիտրի Պոլոխինը:

Բեռլինը հուսով է, որ Կանադայից տուրբինի վերադարձնելը կօգնի վերականգնել ռուսական վառելիքի մատակարարումը ամբողջությամբ: Հուլիսի 11-ից հուլիսի 21-ը վերանորգման նպատակներվ SP-1-ի դադարեցումը պլանային աշխատանք է, որը պարբերաբար տեղի է ունենում, սակայն քաղաքական տարաձայնությունների ֆոնին չի կարելի բացառել, որ աշխատանքների դադարեցումը կարող է հետաձգվել: Որոշ նոր մասեր կարող են բավարար չլինել, կամ գազատարը չգործարկվի ԵՄ քաղաքական գործիչների ագրեսիվ հայտարարությունների պատճառով:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեմ կարծում, թե «Ռեալում» իմ ապագան կախված է «Արսենալի» դեմ խաղից․ Անչելոտի

08:45 17.04.2025

Չեմ կարծում, թե «Ռեալում» իմ ապագան կախված է «Արսենալի» դեմ խաղից․ Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լոնդոնի «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Թիմը մոտիվացված է, լավ մարզավիճակում ենք: Սառը գլուխը շատ կարևոր կլինի՝ հանդիպումը լավ վերահսկելու համար: «Ռեալն» ունի բոլոր ռեսուրսները, որոնք մեզ անհրաժեշտ են՝ դիմակայության պատկերը փոխելու համար: Պարզապես պետք է յուրաքանչյուր խաղացողից […] ...

Կանադայի վարչապետը հրաժարվել է Գազայի հատվածի իրադարձությունները ցեղասպանություն անվանել

08:40 17.04.2025

Կանադայի վարչապետը հրաժարվել է Գազայի հատվածի իրադարձությունները ցեղասպանություն անվանել

Կանադայի վարչապետ և իշխող «Լիբերալ կուսակցության» առաջնորդ Մարկ Քարնին հրաժարվել է Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը ցեղասպանություն անվանել։ «Իրավիճակը Գազայի հատվածում սարսափելի է, բայց ես երբեք չեմ օգտագործում ցեղասպանություն բառը քաղաքականության մեջ, որպեսզի չքաղաքականացնեմ իրավիճակը»,-ասել է կառավարության ղեկավարը Ազգային հեռուստաալիքներով հեռարձակվող բանավեճի ժամանակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Բանավեճի ընթացքում ընդդիմադիր «Նոր դեմոկրատական ​​կուսակցության» առաջնորդ Ջագմեթ Սինգհը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:30 17.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»

08:24 17.04.2025

Գրիզմանը որոշել է մնալ «Աթլետիկոյում»

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը որոշում է կայացրել մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է Relevo-ն: 34-ամյա ֆուտբոլիստն ու իսպանական ակումբը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Առաջիկա ամռանը ֆրանսիացու հեռանալն «Աթլետիկոյից» բացառվում է: Թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Գրիզմանին համարում է առանցքային ֆուտբոլիստ ու անձամբ է խնդրել ակումբի ղեկավարությանը համոզել ֆուտբոլիստին մնալ ևս 2 տարի: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:17 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

Հրդեհ տան տանիքում

08:11 17.04.2025

Հրդեհ տան տանիքում

Ապրիլի 16-ին, ժամը 21:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարկոփ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։10-ին, մարվել՝ 23։20-ին։ […] ...

BACK_TO_TOP