Գյումրիի սելեկցիոն կայանի տեղական նմուշի եգիպտացորենը փորձարկվում է Արցախի ցանքատարածքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+5.09 oC

Գյումրիի սելեկցիոն կայանի տեղական նմուշի եգիպտացորենը փորձարկվում է Արցախի ցանքատարածքներում

20:00 13.07.2022

Արցախում մեկ հեկտար ցանքատարածքում փորձարկվել է Գյումրիի սելեկցիոն կայանի ստեղծած «Արարատ» սորտանմուշի տեղական եգիպտացորենը։ Արցախում է եղել «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ պատվիրակությունը: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանի ուղեկցությամբ  այցելել են Մարտունու շրջանի Բերդաշեն համայնք, տեղում գնահատել են փորձարկվող եգիպտացորենի ցանքերի վիճակը։
«Արցախում, ընդհանուր առմամբ մեկ հեկտար ցանքատարածքում, փորձարկում ենք Գյումրիի սելեկցիոն կայանի գիտական  բաժնում ստեղծված «Արարատ» սորտանմուշի տեղական եգիպտացորենը։ Ցանքսը  կատարել ենք կես հեկտար անջրդի և կես հեկտար ջրովի հողակտորներում։ Փորձաշերտերը գերազանց արդյունք են ապահովել, այս պահին եգիպտացորենի  հասկի բարձրությունը հասնում է 2,5-2,6 մետրի։ «Արարատ» սորտանմուշի  եգիպտացորենի բարձրությունը  կլինի  մինչև  4 մ, ինչն էլ կապահովի աննախադեպ ծավալի անասնակեր՝ մեկ հեկտարից մինչև 35 տոննա սիլոս»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը։
«Արարատ» սորտանմուշի եգիպտացորենի ստեղծման գիտական պրոցեսը սկսվել է 2019 թվականին,  փորձարկումներ անցնում են Արցախում, Արմավիրի և Արարատի մարզերում։ Սա հայկական տեղական արտադրության միակ եգիպտացորենն է, որը  առատ բերքատվություն կապահովի և՛ ջրովի, և՛ անջրդի ցանքատարածքներում: Սորտանմուշը արդեն ներկայացվել է պետական գրանցման։
«Հայաստանում տեղական եգիպտացորենի սերմ չի արտադրվում, հիմնականում ներկրվում է եվրոպական երկրներից ու Ռուսաստանի Դաշնությունից։ Մեր ստեղծած սորտանմուշը, բացի առատ անասնակեր  ապահովելուց, նաև բերքատու է, մեկ ցողունից կարելի է ստանալ 4 կողր։ Արցախում մեկ հեկտարի վրա կատարվել է 75 հազար հատիկ ցանք, արդյունքը շատ լավն է»,- նշում է Դավիթ Մարտիրոսյանը։
Այցի շրջանակներում կայացել է  նաև հանդիպում ԱՀ ԳՆ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արտակ Սաֆարյանի հետ։ Քննարկվել են երկու ընկերությունների համագործակցության շրջանակի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, ձեռք են բերվել պայմանավորվածություններ «Սուպեր էլիտա» սերմի տրամադրման, տեղի մասնագետների՝ Գյումրիում վերապատրաստման ուղղությամբ։
Պատվիրակության ներկայացուցիչները եղել են նաև ԳՆ սերմնաբուծական կայանին պատկանող սորտափորձարկման դաշտերում, որտեղ ծանոթացել են անջրդի պայմաններում աճեցվող հացահատիկայինների ցանքսերին: Պատվիրակությանն ընդունել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել աշնանը բերքահավաքից հետո ընդլայնել եգիպտացորենի ցանքատարածքները և փորձարկել նոր սորտանմուշներ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

23:54 10.04.2025

Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացին

Վրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

23:50 10.04.2025

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

23:44 10.04.2025

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնից

Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի […] ...

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

23:41 10.04.2025

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել  Նաիր Թիկնիզյանին

23:35 10.04.2025

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին

«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

BACK_TO_TOP