17:40 12.07.2022
«Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է, և մենք՝ որպես քաղաքական ուժ, լինելու ենք այս բարեփոխումների կողքին, պաշտպանելու ենք դրանք, քանի որ համարում ենք, որ դրանք ուղղակի կենսական կարևոր են մեր երկրի և պետականության համար»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը՝ ելույթ ունենալով «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, ելույթ ունեցողները դրական են գնահատել ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախաձեռնությունը, ներկայացրել առաջարկներ և դիտողություններ:
«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտաշես Խալափյանը, որը դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ողջունել է ՆԳ նախարարության ստեղծումը՝ ոստիկանության համակարգում նկատելի բարեփոխումները պայմանավորելով նաև կրթական բաղադրիչի առկայությամբ: «Եթե ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը ևս, որում չեմ կասկածում, ուղեկցվի կրթությանը բավականին մեծ ուշադրությամբ և գործուն քայլերով, կարծում եմ, որ այս բարեփոխումը կհաջողվի»,- ասել է նա:
ԵԱՀԿ փորձագետ Լաուրի Թաբուրը, ներկայացնելով Էստոնիայի փորձը, անդրադարձել է իրավապահ մարմինների քաղաքացիական վերահսկողության և, ընդհանուր առմամբ, հանրային անվտանգության հարցերին: Կարևորելով ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ Լաուրի Թաբուրը գնահատանքով է խոսել ոստիկանական ծառայության աշխատանքի մասին: Նա շեշտել է համակարգում թվայնացման և համապատասխան կադրերով ապահովելու հարցերը:
Ամփոփիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն արդյունավետ և կառուցողական է գնահատել խորհրդարանական լսումներում կայացած քննարկումները: Նրա խոսքերով՝ քննարկումները դեռևս շարունակվում են, 10-օրյա ժամկետում կլրամշակվի փաթեթը: Ընդգծելով, որ ՆԳՆ-ի ձևավորման շրջանակում կատարվել է ծավալուն աշխատանք, Արփինե Սարգսյանը նշել է, որ դեռևս շատ աշխատանքներ պետք է իրականացվեն՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար:
Ամփոփելով լսումները՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ելույթներում հնչած տեսակետներին և առաջարկներին, տվել պարզաբանումներ: Ոլորտում կադրային քաղաքականությանն անդրադառնալով՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է նոր, հանրության կողմից ընդունելի հատկանիշներով և կերպարով ոստիկանի կերտումը:
Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...
23:55 25.04.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներԱպրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […] ...
23:53 25.04.2025
Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ «Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։ Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը»,- հայտնել են հիմնադրամից։ ...
23:47 25.04.2025
Սամբոյի ԵԱ․ Հայաստանի երիտասարդների հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղըՀայաստանի երիտասարդների հավաքականը Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին: Այս մասին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Մեր տղաները հայրենիք կբերեն մեկ ոսկե, երկու՝ արծաթե, երեք՝ բրոնզե մեդալ. Մհեր Օհանյան 71կգ, Արշակ Բեկչյան 64կգ, Սեյրան Սարուխանյան 88կգ, Սամվել Ղազարյան 79կգ, Էրիկ Սաղաթելյան 98կգ, Արսեն Հայրապետյան +98կգ։ ...
23:38 25.04.2025
Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփը նաև նշել է, որ Եւկրաինան դեռ չի ստորագրել ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքի փաստաթղթերը: Նա հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի […] ...
23:29 25.04.2025
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաԱպրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի […] ...