17:33 12.07.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ 2022թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդագրությունների, քրեական վարույթների ուսումնասիրությունը վկայում է, որ կտրուկ աճել են համացանցային առքուվաճառքի հարթակներում (օրինակ` «List.am») ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը:
Այս բնույթի հանցագործությունները կատարվում են հիմնականում երկու սցենարով:
Մի դեպքում ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առքուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարների տակ գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացնում են եղած գումարները:
Մյուս դեպքում հանցագործները առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «ՀայՓոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայմանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «ՀայՓոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, ինչից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում են բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով հափշտակում են դրանք:
Ուսումնասիրությունը փաստում է, որ հանցավորները գործում են նախօրոք մտածված սցենարով ու սխեմայով՝ շատ դեպքերում գործի դնելով «հոգեբանական թակարդներ» և առաջացնելով շահագրգռվածություն, որ «զոհը» րոպե շուտ նրանց տրամադրի բանկոմատային քարտի պահպանվող տվյալները: Այդ նպատակով, օրինակ, «գնորդն» առաջարկում է արագ վճարել ապրանքի դիմաց՝ չսակարկելով գինը, ինչը գայթակղում է վաճառողին՝ չմերժելու առաջարկը և տրամադրելու բանկային քարտի տվյալները:
Ընդ որում, հանցավորներն օգտագործում են բազմաթիվ անձանց տվյալներ, այսինքն՝ հանցավոր արարքն ընդգրկում է մեկից ավելի դրվագներ:
2022թ. 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործության 145 դեպք, որոնցից միայն 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել՝ տրամադրված բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով:
Հարուցվել է 82 քրեական գործ, որոնցից բացահայտվել է ընդամենը 2-ը:
Նշված հանցագործության դեպքերով պատճառված ընդհանուր վնասը կազմել է 18.147.818 ՀՀ դրամ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նշված եղանակով հափշտակությունների աճը պայմանավորված է հիմնականում տուժողների իրազեկված չլինելու, բանկոմատային դրամաշրջանառության համակարգերին, քարտերի կիրառման կանոններին բավարար չափով չտիրապետելու հանգամանքներով: Նպաստող գործոն է նաև հանցավորների վստահությունն առ այն, որ չվերահսկվող հաղորդակցման կապի միջոցներից օգտվելով, հափշտակված գումարները մի քանի հաշիվներ փոխանցելով, իրենց կատարած հափշտակությունները չեն բացահայտվի:
Ելնելով վերոգրյալից և հանցագործության այս սխեմայի կիրառման տարածվածությունից՝ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին հորդորում է.
Ոչ մի դեպքում այլ անձանց չտրամադրել իրենց բանկոմատային քարտերի պահպանվող վավերապայմանները՝ դրանց վրա առկա թվերը, հատկապես PIN կոդը, նման դեպքում էլեկտրոնային վճարահաշվարկային համակարգերի պաշտպանվածությունն օբյեկտիվորեն կարող է անզոր լինել արգելելու հանցավորների հասանելիությունը քարտային դրամական միջոցներին:
Վստահություն ներշնչող կապի ոլորտի կամ որևէ այլ կազմակերպության անվան ներքո առքուվաճառքի էլեկտրոնային պայմանագրեր առաջարկվելու դեպքում տվյալ կազմակերպություններից նախապես հավաստիանալ նման էլեկտրոնային պայմանագրեր կնքելու ծառայության հնարավորություն ստեղծված լինելու առկայության մասին, այսինքն՝ լրացուցիչ ճշգրտող միջոցներ ձեռնարկել առաջարկվող համացանցային հղումների իսկությունը և վստահելիությունը պարզելու ուղղությամբ:
Քայլեր ձեռնարկել ապրանքի գնման առաջարկ անողների հետ հաղորդակցությունը շարունակելու վերահսկվող, անձի նույնականացման հնարավորություն տվող կապի միջոցներով և զգուշանալ դրանից խուսափողների հետ առցանց գործարքներ իրականացնելուց:
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...
23:55 25.04.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներԱպրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […] ...
23:53 25.04.2025
Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ «Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։ Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը»,- հայտնել են հիմնադրամից։ ...
23:47 25.04.2025
Սամբոյի ԵԱ․ Հայաստանի երիտասարդների հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղըՀայաստանի երիտասարդների հավաքականը Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին: Այս մասին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Մեր տղաները հայրենիք կբերեն մեկ ոսկե, երկու՝ արծաթե, երեք՝ բրոնզե մեդալ. Մհեր Օհանյան 71կգ, Արշակ Բեկչյան 64կգ, Սեյրան Սարուխանյան 88կգ, Սամվել Ղազարյան 79կգ, Էրիկ Սաղաթելյան 98կգ, Արսեն Հայրապետյան +98կգ։ ...
23:38 25.04.2025
Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփը նաև նշել է, որ Եւկրաինան դեռ չի ստորագրել ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքի փաստաթղթերը: Նա հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի […] ...
23:29 25.04.2025
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաԱպրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի […] ...