16:40 12.07.2022
Ոստիկանությունը հանդիսանալու է նախարարությանը ենթակա մարմին, որը բաղկացած է լինելու ոստիկանապետի ուղիղ ենթակայության տակ գործող հիմնական, մասնագիտական, կառուցվածքային և աջակցող ստորաբաժանումներից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հուլիսի 12-ին հրավիրված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ՝ ներկայացնելով կառույցի հիմնական, մասնագիտական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանումները:
ՀՀ ԱԺ կողմից ներքին գործերի նախարարության ձևավորման օրենսդրական փաթեթի ընդունումից հետո, երբ կամբողջանա ոստիկանության կառուցվածքը, ըստ Արա Ֆիդանյանի, նախատեսվում է իրականացնել այդ ստորաբաժանումների, խնդիրների ու գործառույթների, կատարվող աշխատանքների ծավալի և անձնակազմի թվի հարաբերակցության աուդիտ, որի ընթացքում կորոշվեն ենթակառուցվածքային ստորաբաժանումները և անձնակազմի քանակը, կվերացվեն գործառույթների կրկնողությունները և կբացառվի ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթների նախատեսումը՝ վերջիններիս գործունեությունը համապատասխանեցնելով ժողովրդավարական պետություններին բնորոշ մասնագիտացված, պրոֆեսիոնալ կառույցների չափանիշներին: Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների առումով ևս նախատեսվում են բարեփոխումներ, որի տեսլականը նախնական ներկայացվել է ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստին և վերջնական հավանության արժանանալուց հետո առավել դետալային քննարկման կներկայացվի բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին:
«Ոստիկանության զորքերի վերակազմակերպումը ոստիկանության համար ևս առաջնահերթություն է համարվում: Մեկնարկած բարեփոխումներով նախատեսվում է Ոստիկանության զորքերի և պետական պահպանության գլխավոր վարչության հենքի վրա ձևավորել Ազգային գվարդիա՝ որպես ոստիկանության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում»,- ասել է Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ նախատեսվում է որոշ մարզերում նույնպես ստեղծել Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ:
Նա անդրադարձել է նաև ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացմանն ու սոցիալական երաշխիքների ընդլայնմանը:
«Ոստիկանությունն այսօր հանրապետության առջև ծառացած լրջագույն խնդիրներ լուծող կառույց է, և որևէ բարեփոխում այնպիսի զգուշությամբ և մտածված պետք է իրականացվի, որ համակարգը չենթարկվի ցնցումների»,- ամփոփել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալը:
Փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանը ելույթում անդրադարձել է նախարարության դերակատարությանը, պետական ապարատում կառույցի գործառույթներին: Նա ընդգծել է լիազորությունների ճիշտ սահմանազատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ռիսկերի չեզոքացման միակ ճանապարհը եղել և մնում է ճիշտ հավասարակշռությունը, գործառույթների հստակ սահմանազատումը և հսկողության պատշաճ ընթացակարգերը:
Խոսելով ՆԳՆ ստեղծելու անհրաժեշտության մասին՝ Հովհաննես Քոչարյանն ասել է.
«Եթե մենք ցանկանում ենք ունենալ ապաքաղաքական ոստիկանություն, պետք է ունենանք ՆԳՆ: Սա աքսիոմա է»:
Նրա դիտարկմամբ՝ ոստիկանության համակարգում տեսանելի բարեփոխումներից մեկը Պարեկային ծառայության ներդրումն է՝ միակ ռազմավարական ծրագիրը, որը 2008 թ. հետո ունեցել է միջազգային հանրության ու իշխանության աջակցությունը:
00:00 26.04.2025
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Երևանի մետրոպոլիտենում ընթացող աշխատանքներին: «Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները: Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում […] ...
23:55 25.04.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրավորներԱպրիլի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Genesis», «Lixiang», «Toyota Camry» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են […] ...
23:53 25.04.2025
Հետիոտնային անվտանգության մակետների նպատակն է բարձրացնել վարորդների զգոնությունը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ ՀՀ որոշ ճանապարհահատվածներում կարող ենք տեսնել հետիոտնային անվտանգության մակետներ։ «Դրանք տեղադրվել են 2022 թվականին՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի «սև կետերի» բարելավման շրջանակում։ Այս մակետների նպատակն է ապահովել հետիոտնի անվտանգությունն ու բարձրացնել վարորդների զգոնությունը»,- հայտնել են հիմնադրամից։ ...
23:47 25.04.2025
Սամբոյի ԵԱ․ Հայաստանի երիտասարդների հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղըՀայաստանի երիտասարդների հավաքականը Կիպրոսում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն մարզաձևի առաջատարներին՝ ռուսաստանցի մարզիկներին: Այս մասին հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։ Մեր տղաները հայրենիք կբերեն մեկ ոսկե, երկու՝ արծաթե, երեք՝ բրոնզե մեդալ. Մհեր Օհանյան 71կգ, Արշակ Բեկչյան 64կգ, Սեյրան Սարուխանյան 88կգ, Սամվել Ղազարյան 79կգ, Էրիկ Սաղաթելյան 98կգ, Արսեն Հայրապետյան +98կգ։ ...
23:38 25.04.2025
Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընդհանուր խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում», – գրել է նա Truth Social-ում։ Թրամփը նաև նշել է, որ Եւկրաինան դեռ չի ստորագրել ուկրաինական հազվագյուտ մետաղների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ գործարքի փաստաթղթերը: Նա հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի […] ...
23:29 25.04.2025
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրաԱպրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի 10 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է Երևանի […] ...