10:35 25.02.2018
Ռուսաստանի Դաշնության Էլիստա քաղաքի սպորտային համալիրում՝ Մստիսլավ Զապաշնու կրկեսային խմբի ելույթի ժամանակ, ակրոբատներից մեկը՝ Անտոն Մարտինովը, վայր է ընկել ավելի քան 10 մետր բարձրությունից։ Նրան տեղափոխել են Էլիստայի հիվանդանոց։ Բժիշկները գնահատում են նրա վիճակը բավարար, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա ստացել էր գլխի վնասվածք։
Անտոն Մարտինովը այս համարը կատարում էր իր երկվորյակ եղբոր հետ և տեսանյութում երևում է, թե ինչպես է վայրէջք կատարելու ժամանակ պոկվում նրան պահող պարանը, և նա վայր է ընկնում։
Մարտինով եղբայրները շոուներից մեկի ժամանակ
08:28 09.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:20 09.04.2025
ԱՄՆ-ը մարտի կեսերից հարվածել է Եմենում հութիների ավելի քան 300 թիրախների․ Al JazeeraԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ մարտի կեսերին սկսված գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել ապստամբների ավելի քան 300 թիրախներին։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Մեր զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 300 օբյեկտներին մարտ ամսից սկսած»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե […] ...
08:10 09.04.2025
Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհերՉինաստանի հյուսիսում ծերանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին) Հեբեյ նահանգի Չենգդե քաղաքի Լոնգհուա շրջանում: «Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ մնացած տարեցները […] ...
08:01 09.04.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...