Իրանը մինչև 20% հարստացված ուրան է արտադրել Ֆորդո ցենտրիֆուգներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Իրանը մինչև 20% հարստացված ուրան է արտադրել Ֆորդո ցենտրիֆուգներում

13:35 10.07.2022

Իրանական կողմն արտադրել է մինչև 20% հարստացված ուրան ցենտրիֆուգներով, որոնք վերջերս տեղադրվել են Ֆորդոյի միջուկային օբյեկտում։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻ) ներկայացուցիչը։

Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները «առնվազն երկու շաբաթ առաջ տեղեկացրել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը նոր ցենտրիֆուգների մեջ գազ մղելու մասին»։Այս մասին կիրակի օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԷԻ) ներկայացուցիչը։

«Մենք արտադրել ենք 20% հարստացված ուրան Ֆորդո գործարանում տեղադրված մի շարք ցենտրիֆուգների միջոցով»,- մեջբերել է նրա խոսքերը Al Jazeera-ն՝ կատարյան հեռուստաալիքներից մեկը։

Հունիսի սկզբին իրանական ISNA լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ երկիրն արագացրել է ուրանի հարստացման համար նոր սերնդի ցենտրիֆուգների արտադրությունն ու տեղադրումը` ի պատասխան Թեհրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի:

Հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի անդամ 35 երկրների մեծամասնությունը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձեևին, միաժամանակ քննադատելով հանրապետությանը՝  երեք տեղամասերում ուրանի մասնիկների ծագումը չբացահայտելու համար: Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին արտահայտվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

10:13 18.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի

10:00 18.04.2025

ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի

Սիրիայում ամերիկյան զորքերի թիվը կարող է կրճատվել մինչև 500 մարդ։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Դրանց տվյալներով՝ մոտ ապագայում երկրի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ութ օպերատիվ բազաներից երեքը կփակվեն, իսկ զինվորականների թիվը մոտավորապես 2000-ից կկրճատվի 1400-ի։ Զորքերի հետագա դուրսբերման մասին որոշում կկայացվի մոտ երկու ամսից, ինչը կարող է […] ...

Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

09:55 18.04.2025

Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 8-0 հաշվով հաղթել է Իրանի ընտրանուն։ Հայաստանի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է, Իրանի ընտրանին` 3 միավորով 5-րդն է։ Առաջատար Ուզբեկստանի հավաքականն է և ունի 10 միավոր։ Վերջին` 5-րդ տուրում հոկեյի Հայաստանի հավաքականը ապրիլի 19-ին կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ։ ...

Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ

09:50 18.04.2025

Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ

Առնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի օդային նոր հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ուրբաթ օրը իսրայելական զինվորականները ռմբակոծել են Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ և դրանով […] ...

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի

09:40 18.04.2025

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի

Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։ Ուրբաթ գիշերը օդից հարձակման է ենթարկվել Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Ալ-Հոդեյդա նահանգում, որտեղ նավթային տերմինալ կա։ Այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացրել են առնվազն 14 ռեյդեր, որոնք […] ...

Եթե հնարավորություն կա, պետք է փորձել․ Թիկնիզյանը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

09:30 18.04.2025

Եթե հնարավորություն կա, պետք է փորձել․ Թիկնիզյանը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է փորձի տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ, եթե նման հնարավորություն ունենա։ «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, բարձր կարգ ունի։ Բավական է բացել նրա վիճակագրությունն ու նայել։ Իհարկե, Եվրոպայում նրա նկատմամբ հետաքրքրություն կա, թեև, անձամբ այդ թեմայով չեմ խոսել։ […] ...

BACK_TO_TOP