Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+4.09 oC

Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է

17:13 09.07.2022

Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է: Տուժել են հացահատիկի, գարու և վարսակի ցանքերը: Չորային եղանակների պատճառով անջրդի հողատարածքներում հացահատիկային մշակաբույսերի աճը դանդաղել է, հատիկը չի հասունացել։ Հացքաղ կատարել գյուղացիական տնտեսությունները կանխատեսում են, որ հնարավոր չի լինի։ Կոմբայն այդ դաշտերում աշխատեցնելը դառնում է անհնար։

Գյուղացիական տնտեսությունները մեկ կգ-ը 220 դրամով սերմացու էին գնել ու աշնանացան էին կատարել, նաև ապահովել պարարտանյութով։Մեկ հեկտարից 2- 3 ցենտ բերքի էին սպասում, բայց հիմա կոմբայնը դաշտ հասցնելը անիմաստ են համարում:

«Չի քաղվի, ըսուր ինչը քաղեմ, ո՛չ խոտ կքաղվի, ո՛չ էլ ծղոտ կելնի, որ գոնե անասնակեր ապահովես։ Կոմբայնը բդի մտնի դաշտ, անիմաստ ֆռռա ու դատարկ ելնի դուրս»,- ասում են Գետքի հողագործները։

Գետքի 607 հեկտար վարելահողերից 220-ն անջրդի  է: Ամեն տարի վարուցանք կատարող հողագործի միակ հույսը անձրևներն են: Համեմատ անցած տարվա, այս  հունիսը տեղումնառատ էր, բայց Գետքի հողերը անձրև չեն տեսել, ինչն էլ դարձել է մշակաբույսերի վեգետացիայի դադարեցման ու բույսի չորացման պատճառներից մեկը:

«Օր կսեն անձրևառատ էր՝ հա՛, հո՞ մենք զոնտիկ չունեինք՝ տարանք պահեցինք դաշտերի գլխին, օր մեր դաշտերի վրա անձրև չգար։ Լավ ըսենք մե տեղմ չեկավ, 600 հեկտար մենք վարելահող ունինք, սաղ տեղերը անձրև չեկավ»,- նշում է Գետք գյուղի բնակիչ Աղասի Եղիշյանը։

Անձրևների բացակայության, հետն էլ քամիների պատճառով հողաատարածքներին մեծ ճաքեր են առաջացել, բույսը մնացել է նվազ ու սկսել ժամանակից շուտ դեղնել: Գյուղի վարչական այս հատվածում  նաև դաշտերը ոռոգելու հնարավորություն չկա:

Ժամանակին, մոտ 30 տարի առաջ, գյուղի բոլոր վարելահողերը ոռոգելի են եղել, ջրատար ցանցի բետոնյա  տաշտակները ամբողջությամբ պահպանված են, բայց  պոմպակայանի ու ստորգետնյա խողովակների ապամոնտաժման պատճառով Գետքը զրկվեց ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից:

Հիմա միակ տարբերակը Կառնուտի ջրամբարից սնուցումն է, բայց գյուղը հեռու  լինելու պատճառով 7 կմ երկարության ցանցով ոռոգման ջուր հասցնելն անհնար է: Ախուրյան խոշորացված համայնքը որպես առաջնահերթություն քննարկել է ոռոգման ցանցի կառուցումը և նախատեսվում է  ընդգրկել  հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրում:

«Ժողովուրդը որոշեց առաջնահերթ Ախուրյան գետի վրա կառուցել պոմպակայան, ներկայումս ընթանում է պոմպակայանի  նախահաշվարկային պրոցեսը, որ հաշվարկենք՝ ինչ ծավալի ջուր, ինչ հեռավորության վրա, ինչ բարձրության վրա կարող ենք ստանալ և ինչքան գումար կարող ենք ծախսել։ Մեր գյուղացիական տնտեսությունների փրկությունը միայն ոռոգման համակարգի կառուցումը կլինի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գետք գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Մխիթարյանը։

Եթե ծրագիրը հաստատվի, Ախուրյան գետից  փակ համակարգով ջուրը կհասնի դաշտեր, ըստ գյուղի վարչական ղեկավարի  մշակովի ցանքատարածքները կավելանան: Այս տարի գյուղի ցանքատարածքները կրճատվել են 10 տոկոսով: Նախորդ տարիներին երաշտային պայմաններից և կարկուտից վնասներ կրած գյուղացիներն ունեն նաև հողի հարկի պարտքեր, ժամանակին չվճարելու պատճառով դրանց են գումարվել նաև տույժերը: Հիմա Գետքն ունի 12 մլն դրամ հողի հարկի ապառք, որից 4,5 մլն-ը տույժերից գոյացած գումարն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 17.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

23:48 17.04.2025

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում հարձակվել Իրանի վրա

Միացյալ Նահանգները չի շտապում հարձակվել Իրանի վրա՝ Թեհրանի զարգացող միջուկային ծրագրի պատճառով։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան խնդրեցին մեկնաբանել Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու հնարավորությունը։ «Ես չէի ասի, որ մերժել եմ այս տարբերակը։ Ես չեմ շտապում դա անել, քանի որ կարծում եմ, որ Իրանն ունի հնարավորություն ստեղծելու […] ...

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

23:43 17.04.2025

Քաջարանում բախվել են «Mercedes»-ն ու «Scania» բեռնատարը

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 40-ամյա Մոհարամ Ս․-ի վարած «Scania» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ Վթարի փաստով […] ...

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:34 17.04.2025

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը։ «Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի»,- գրել է նա: Մեկ այլ […] ...

BACK_TO_TOP