21:00 08.07.2022
Կվերանորոգվի Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը: Գյումրիից կառավարություն ներկայացված սուբվենցիոն հայտերում առաջին անգամ ընդգրկվել է մշակութային ուղղվածությամբ երկու ծրագիր։ Տիկնիկային թատրոնը Աբովյան ճեմափողոցում գտնվող երկհարկանի շինություն տեղափոխվել է 1984 թվականին: 40 տարում շենքը չի հիմնանորոգվել, կառույցի որոշ հատվածներ վտանգավոր են և չեն օգտագործվում ըստ նշանակության:
Երկրորդ հարկի դահլիճն ավելի քան 10 տարի ըստ նշանակության չի օգտագործվում, վերածվել է դեկորներն ու տիկնիկների մի մասը պահեստավորելու տարածք: Հատակը քանդված է, բեմում ներկայացում խաղալ հնարավոր չէ, տանիքի կաթոցներից փտած կառուցատարրերի պատճառով բեմը ճոճվում է։
«Տանիքն անմիջապես դահլիճի վրա է, տանիքից կաթոցներ են մշտապես լինում, բնական է, որ ուզենք-չուզենք դահլիճը կվնասվի։ Ոչ միայն այս հատվածներն են վնասվել, ունենք տարածքներ, որ ահավոր անխնամ վիճակում են գտնվում։ Եթե այսպես շարունակվի, նույնիսկ հնարավոր են փլուզումներ լինեն»,- նշում է Գյումրիի տիկնիկային թատրոնի տնօրենի ԺՊ Արմինե Մանուկյանը։
Դահլիճը պատանի հանդիսատեսի համար է նախատեսված։ Գրեթե նույն քայքայված ու խարխլված պատերն են արհեստանոցներում, որտեղ շատ նեղվածք է, տիկնիկներն ու դեկորները մասնագետները պատրաստում են հարմարեցված պայմաններում, այստեղ նաև ժանգոտված շրջանակներով հին պատուհանների փականներն ու դռների բռնակներն են հարմարեցված:
Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնում ներկայացումների համար պատրաստված հին ու նոր կերպարային տիկնիկները պահելու բավարար պայմաններ չկան: Դրանք կախում են դարակաշարերից։ Փոքրիկ սենյակի տարածքն այս տարի կընդլայնվի։ Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերանորոգել թատրոնի շենքն ամբողջությամբ: 55% համայնքի և 45 % պետության համաֆինանսավորմամբ կհիմնանորոգվի նաև քայքայված տանիքը։
«Տիկնիկային թատրոնի սուբվենցիոն ծրագրի համար նախատեսված նախահաշիվը մոտ 50 մլն դրամ էր կազմում, բայց շինարարը մրցույթը շահեց 43 մլն դրամով, այստեղ մենք 7 մլն դրամի տնտեսում ունեցանք, իսկ տիկնիկայինի տանիքի վերանորոգումը՝ նախնական գնահատմամբ, կազմում էր 9,2 մլն դրամ, բայց շինարարն առաջարկեց ամբողջական աշխատանքների համար 7,2 մլն դրամ։ Տնտեսված միջոցների հաշվին նախատեսում ենք նախագծում ներառել նաև նախասրահի հատվածը, որը սուբվենցիոն ծրագրից դուրս էր մնացել»,- նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Տիկնիկային թատրոնի նախասրահը սուբվենցիոն ծրագրում ներառված չի եղել։ Նախագծանախահաշվային փուլում թատրոնի տնօրինությունը շինարարին առաջարկել է արդեն վերանորոգված սենյակների փոխարեն ընդգրկել նախասրահը:
Իսկ գլխավոր բեմը մասնակի վերանորոգվել է երեք տարի առաջ, բայց դահլիճն ունի ձայնամեկուսացման խնդիր, երեխաների բավարար տեսադաշտ ապահովելու համար պետք է ձևափոխել նաև նստարանների հարթակը:
«Դահլիճը խնդիր ունի հարթակն ավելի բարձրացնելու։ Շարքերով նստելիս երեխաները մեկը մյուսին խանգարում են։ Եթե, օրինակ, երեխան նստած է 5-րդ շարքում,ի սկ առաջին շարքում ծնող է նստած, երեխայի դիտման պրոցեսն ու տարածքը փակվում է»,- նշում է Արմինե Մանուկյանը։
Դահլիճը կոսմետիկ վերանորոգման է ենթակա, կփոխարինվեն առաստաղի դեֆորմացված նախշազարդերը, իսկ դահլիճի մուտքի 50 տարվա փայտե զարդաքանդակները նույնությամբ կպահպանվեն:
Շինարարի մրցույթն ավարտվել է, ընկերությունը հայտնի է: Շենքի ամբողջական վերանորոգումից հետո նախատեսվում է նաև տարածքում փոքրիկ թանգարան բացել, որտեղ կցուցադրվեն թատրոնի ամենահին ու հայտնի դերասանների խաղացած տիկնիկները:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...