20:02 07.07.2022
Ամերիկյան Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի համահիմնադիր, Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այցելել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ՝ նա շրջել է գիտական լաբորատորիայում, որտեղ իր փորձերն է իրականացնում ԵՊՀ-FAST համագործակցությամբ աշխատող «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմը՝ Գերմանիայի Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանի ղեկավարությամբ:
Նուբար Աֆեյանը ծանոթացել է հետազոտական թիմի աշխատանքներին՝ ուղղված տարբեր մանրէների կուլտիվացմանը, թափոնների մշակմանն ու կենսազանգվածի և արժեքավոր նյութերի ստացմանը: «Շատ ուրախ էի գտնվել տարբեր սարքավորումներով հագեցած այս լաբորատորիայում, որը կարող էր լինել նաև այլ երկրի այլ համալսարանում։ Ես շնորհավորում թե՛ ԵՊՀ-ին, թե՛ FAST-ին, թե՛ պրոֆեսոր Անտրանիկյանին իրենց ներդրած ջանքերի համար։ Կարծում եմ՝ մենք ավելին կարող ենք անել՝ ունենալով այս հաջողված օրինակը։ Այս ծրագիրը մի կողմից թույլ է տալիս զարգացնել կրթելու կարողությունը, մեկ այլ կողմից ուսումնասիրել խնդիրներ, որոնք մինչ այս չեն ուսումնասիրվել։ Գիտությունը հնարավոր է համաշխարհային կապերի ու համագործակցության միջոցով, այն անհատական գործունեություն չէ, հետևաբար, ADVANCE ծրագիրը թույլ է տալիս ապահովել այս հետազոտական թիմի կապն աշխարհի այլ լաբորատորիների հետ»,-ասել է Նուբար Աֆեյանը։ Նրա խոսքով՝ որպեսզի ծրագիրն ունենա մեծ ազդեցություն, այն պետք է ընդլայնվի ու հնարավորինս մեծ թվով գիտնականների հասանելի դառնա։
Այնուհետև ԵՊՀ «ISTC» կենտրոնում Նուբար Աֆեյանին համալսարանի գիտական խորհրդի միաձայն որոշմամբ շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։ Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանը Երևանի պետական համալսարանի 85-րդ պատվավոր դոկտորն է։ «Ես վստահ եմ, որ պետության կողմից գիտության նկատմամբ ուշադրությունն ու հոգածությունը, ոլորտի ֆինանսավորման նշանակալի ավելացման կառավարության որոշումը, բարենպաստ միջավայրի ստեղծումը և իհարկե պարոն Աֆեյանի պես հայազգի գիտնականների վառ կերպարները կոգեշնչեն մեր երիտասարդներին՝ զբաղվելու գիտությամբ և իրենց ուրույն խոսքն ասելու այս ոլորտում»,- հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Աֆեյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել այս պատվավոր կոչմանն արժանանալու համար և ներկաների առջև հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է նաև նրանց հարցերին։ Մասնավարապես, նա ներկայացրել է որոշ մանրամասներ իր կյանքից, երբ 1970-ականներին իր ընտանիքը թողնում է Լիբանանն ու հաստատվում Կանադայում, այնուհետև պատմել անցած գիտական ուղու մասին։ «Ավելի քան 40 տարի առաջ էր, երբ ես ընդունվեցի ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիական ճարտարագիտության բաժին, որը լիովին նոր ուղղություն էր այդ ժամանակ։ Ու մեզանից ոչ ոք չգիտեր, թե դա ինչ է։ Այդ ոլորտը կապված էր ԴՆԹ-ի ուսումնասիրման, գենային ինժեներիայի հետ տարբեր արտադրանքներ ստանալու նպատակով։ Դա սկիզբն էր ու ես առաջամարտիկներից էի։ Ես այս ամենն ասում եմ, որ քաջալերեմ հատկապես այս դահլիճում գտնվող ուսանողներին, որպեսզի միշտ փնտրեն նոր ուղղություններ և դուրս գան հարմարավետության գոտուց՝ դնելով նոր սահմանների հիմքը»,-ասել է Նուբար Աֆեյանը։ Նա հատկապես ընդգծել է գիտության մեջ անսահման երևակայություն ներդնելու և սեփական հաջողությանը հավատալու կարևորությունը։
«ADVANCE» դրամաշնորհային ծրագիրը գործում է 2020 թվականից, ներկայում ընթացքի մեջ է երեք հետազոտական նախագիծ՝ կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլորտներում, որոնցում ներգրավված են ավելի քան 10 տեղացի գիտաշխատողներ։ Այս ծրագիրն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապեր հաստատելուն, ինչը հնարավորություն է տալիս նոր խմբեր ձևավորելու և աշխատելու նորարարական միջազգային մրցունակ հետազոտական նախագծերի վրա: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է բուհերի հետ համագործակցությունն ու ականավոր գիտնականների ակտիվ ներգրավումը դասավանդման գործընթացում, որպեսզի հնարավոր լինի երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել առաջատար փորձին:
Այս տարվա գարնանը ԱՄՆ-ում կայացել է FAST-ի առաջին խոշոր ընթրիք-դրամահավաքը՝ Advance Armenia Gala 2022-ը, որի գլխավոր բանախոսը Նուբար Աֆեյանն էր: Միջոցառման ժամանակ հավաքագրված ողջ միջոցներն ուղղվելու են «ADVANCE» ծրագրի ընդլայմանն ու նոր նախագծերի հայտարարմանը: Այս պահին ընթացքի մեջ է ևս երկու նախագիծ մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլորտներում:
FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի տեսլականն է օգնել Հայաստանին դառնալ առաջատար նորարարական երկիր մինչև 2041 թվականը: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: 2022 թվականին FAST-ը նշում է հիմնադրման հնգամյակը, որի շրջանակում նախատեսված են խոշոր միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
14:27 28.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ըԲացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...
14:20 28.04.2025
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...
14:16 28.04.2025
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում էԱնգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...
14:10 28.04.2025
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակինՊաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...
14:06 28.04.2025
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա ԿիևիցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...
14:02 28.04.2025
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: ...