Ավտովթար Աբովյան քաղաքում. կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+9.09 oC

Ավտովթար Աբովյան քաղաքում. կան տուժածներ

22:07 05.08.2018

Օգոստոսի 5-ին՝ ժամը 16:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Կոտայքի փողոցի թիվ 19 տան մոտակայքում բախվել են «Nissan Teana» մակնիշի (վարորդը՝ Մ. Վ., 1976 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ., 1952 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Ա. Վ., 2000 թ.) դուրս են բերվել ավտոմեքենաներից քաղաքացիների ուժերով:

Տուժածները հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Գ.-ի առողջական վիճակը գնակատել են միջին ծանրության, իսկ Ա. Վ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության և միաժամանակ կենսաթոշակ ստանալ. ՊՆ տեսանյութը

19:21 01.11.2024

Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության և միաժամանակ կենսաթոշակ ստանալ. ՊՆ տեսանյութը

Ազգային ժողովն ամբողջությամբ և միաձայն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

19:14 01.11.2024

Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ: ...

ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասին

19:08 01.11.2024

ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասին

Հայրենական հրետանին մարտական բոլոր գործողություններում, պատերազմներում, բոլոր ճակատներում ու բոլոր ժամանակներում անուրանալի ավանդ ունի հայրենիքի պաշտպանության գործում: ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հայ հրետանավորների առօրյան: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ոսկե գնդակը կարող է ուղևորվել Իսպանիա. երեք թոփ ակումբ ցանկանում է գնել Ռոդրիին

19:00 01.11.2024

Ոսկե գնդակը կարող է ուղևորվել Իսպանիա. երեք թոփ ակումբ ցանկանում է գնել Ռոդրիին

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Ոսկե գնդակի» դափնեկրի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական երեք հսկա։ Ռոդրիի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին չի ցանկանում բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստների մեկից։ Անգլիայի […] ...

ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հունվար հնարավորինս շատ օգնություն փոխանցել Կիևին. CNN

18:54 01.11.2024

ԱՄՆ-ը ցանկանում է մինչև հունվար հնարավորինս շատ օգնություն փոխանցել Կիևին. CNN

ԱՄՆ-ը ձգտում է հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին մինչև 2025 թվականի հունվարը, երբ կավարտվի ներկայիս նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային։ «Սպիտակ տունն աշխատում է մինչև հունվար հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին […] ...

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

18:46 01.11.2024

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել […] ...

BACK_TO_TOP